Նահանջ չկա, ու պետք է կանգնեցնել երկրի, Հայրենիքի այս գահավիժումը․ ընդդիմադիր պատգամավորները Արմավիրում էին
Դիտել նաև
Ինչո՞ւ Փաշինյանը հրաժարվեց Մոսկվայում եռակողմ հանդիպումից
Ո՞րն է Պուտինի այցի գլխավոր նպատակը Բաքու, և ինչ մեսսիջներ է այդ այցը հղում Երևանին ու հայ ժողովրդին
Բագրատ սրբազանի հանդիպումը Գորիսում (տեսանյութ)
Բագրատ սրբազանը հանդիպել է Վեհափառին և սրբազաններին՝ քննարկել շարժման օրակարգը
«Մայր Հայաստան» խմբակցության անդամները հանդիպել են Աշտարակ խոշորացված համայնքի ավագանու ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներին
Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր (փետրվարի 19-ին) Արմավիրում, ՀՅԴ «Արամ Մանուկյան» կենտրում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանի հետ հանդիպեցինք մեր բազմաթիվ համակիրների, հայրենակիցների հետ։ Նրանցից շատերը Դիմադրության շարժման ամենաակտիվ գաղափարակիցներն են, պայքարում միշտ առաջին շարքերում էին եւ երբեք չէին նահանջում։ Ներկա էին նաեւ Արմավիրում հաստատված մեր արցախցի հայրենակիցներից։ Խոսեցինք ստեղծված իրավիճակի, ահագնացող վտանգների եւ անելիքների մասին։ Եզրահանգումը մեկն էր՝ նահանջ չկա, ու պետք է կանգնեցնել երկրի, Հայրենիքի այս գահավիժումը, որի լուծման բանալին շարունակում է մնալ ազգադավների հեռացման հանրային օրեցոր մեծացող հանրային պահանջի իրականացումը»: