Արման Անդրեասյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն՝ հաղթանակը նվիրելով պատերազմում հերոսաբար զոհված եղբորը
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Արման Անդրեասյանը (70 կգ) պայքարն սկսեց դեռևս փետրվարի 16-ին և հաղթելով մեկնարկային գոտեմարտերում` դուրս եկավ եզրափակիչ։ Եզրափակիչում 24-ամյա ըմբիշը գոտեմարտեց վրացի Ակակի Կեմերտելիձեի դեմ` հաղթելով 7:3 հաշվով։ Արման Անդրեասյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն և հաղթանակը նվիրեց 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված եղբորը՝ Տարոն Անդրեասյանին, ով հայտնվելով թշնամական շրջապատման մեջ, գերադասեց անձնազոհությունն ու գերի չհանձնվեց:

