Եթե Փաշինյանն ինքնակամ հեռանա, երաշխավորում ենք իր ու իր ընտանիքի անվտանգությունը. Բագրատյան
Դիտել նաև
Դադարեցրեք «Կրեմլի» մասին ֆեյքեր հորինելը․ Զախարովան հերքում է ՌԴ-ի դեմ մեղադրանքները
Փաշինյանն անհանգիստ է իր անվտանգության ապահովման համար
«Մոսկվան քո արցունքներին կարծես էլ չի հավատում». Էդուարդ Շարմազանով
1 շիշ օղի, 4 տուփ պանիր, 3 հատ երշիկ․ ի՞նչ է նվիրել Մոսկվան Փաշինյանին
Չեմ հերքում, որ մայրիկիս եղել են հորդորներ սեփական դիմումի հիման վրա ազատվել․ Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճած կնոջ դուստր (տեսանյութ)
Եթե Նիկոլ Փաշինյանն ինքնակամ հեռանա, մենք երաշխավորում ենք իր եւ իր ընտանիքի անդամների անվտնգությունը: Այս մասին այսօր՝ փետրվարի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նեց «Միասին» շարժման անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Նա նշեց, որ փետրվարի 20-ին նախաձեռնած հանրահավաքը բաց է բոլորի համար, բոլոր ուժերը կարող են միանալ. «Մենք կողմ չենք եղել, որ հայտարարենք, որ մենք ենք անում հանրահավաքը, մենք դիմել ենք շատերին, ասելով՝ ուզո՞ւմ եք, հենց ի սկզբանե հայտարարենք, որ միասին ենք անում: Շատերն ասել են՝ կգանք, կմասնակցենք քաղաքական ուժերից, կխոսեն հարթակից: Այդ տեսակետից խնդիր չկա: Շատերն արդեն միացել են: Լուրջ աշխատանք է տարվել շատ քաղաքական ուժերի հետ, այդ թվում Արցախի խորհրդարանում ներկայացված երեք ուժերի հետ»,-ասաց Բագրատյանը:
Աղբյուր՝ News.am

