Վահան Քերոբյանին տնային կալանք տրվեց
Դատարանը էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց 2 ամիս ժամկետով տնային կալանք կիրառելու որոշում է կայացրել: Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել խմբի կազմում շահադիտական նկատառումներով նախնական համաձայնությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու կամ ազդեցություն կիրառելու հոդվածով:
Ինչպես հայտնել է Վահան Քերոբյանի փաստաբանը, նա չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը: Նախկին նախարարը հարցաքննվել է «Սիներջի»-ի գործի շրջանակներում: Վահան Քերոբյանը հրաժարական է տվել երեկ՝ փետրվարի 14-ին՝ այդ մասին հանրությանը տեղեկացնելով ֆեյսբուքյան գրառման միջոցով:

