Դավթաշենի թիվ 62 մանկապարտեզում հրդեհ է բռնկվել
Դիտել նաև
Դավթաշեն կամրջի՝ Վաղարշյան փողոցից դեպի Սասնա Ծռեր փակ կլինի երթևեկելի երկու ուղղությամբ
Դավթաշենի կամրջի 3-րդ գոտիները փակ կլինեն նոյեմբերի 15-16-ը՝ նորոգման աշխատանքների պատճառով
Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին
«Մայր Հայաստանը» արձագանքեց Դավթաշենի զբոսայգու վիճակի մասին ահազանգին
Ոստիկանության Դավթաշենի տարածքային բաժանմունքի 4 ծառայողների մեղադրանք է առաջադրվել. նրանք կալանավորվել են
Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ փետրվարի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Դավիթաշեն վարչական շրջանի թիվ 62 մանկապարտեզում:
Մինչ հրշեջների ժամանումը մանկապարտեզի աշխատակիցները տարհանել են երեխաներին:
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել 1-ին հարկի սենյակներից մեկում՝ էլեկտրական լարերի կարճ միացման պատճառով: Հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

