ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան
Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան Ազատություն, ազատություն, սենց չի մնա. Վարդան Ղուկասյան (վիդեո) Մարդ խոշտանգող ՔՊ-ական իշխանության ՄԻՊ Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի նիստին Խոշտանգում՝ ՔՊ-ական ձևով. Գագիկ Խաչատրյանին ՔԿՀ-ից պատգարակով տեղափոխեցին դատարան. «Սեպտեմբերի 1-ից սկսած մինչ օրս նա գոնե մեկ անգամ ոտքի վրա չի եղել» Գյուղական «ռազբոռկա». Արբաթում հեռախոսազանգի պատճառով վիճաբանած տղամարդը իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել, իսկ կռվի մյուս մասնակիցը վնասել է «ՎԱԶ 2107»-ը Էդուարդ Սպերցյանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին. նա վնասվածք ունի

«Մեր պատմության վեցհազարամյակի ընթացքում երբևէ ավելի նենգ, խորամանկ, վտանգավոր ու կործանարար թշնամի չենք ունեցել, քան սրանք են». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Եկեղեցու, մշակույթի, ազգային արժեքների դեմ տարիներ առաջ սկսված արշավն ահագնանում է: Եթե ամիսներ առաջ մեր զրուցակիցները խոսում էին իրենց մտավախություններից, ապա հիմա կոնկրետ փաստերով մատնացույց են անում երկրի հիմնասյուներին սպառնացող վտանգները: ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, գրականագետ Սերժ Սրապիոնյանն ասում է՝ այն վերլուծաբանները, որոնք համարում են, որ սա դրսից ներմուծված ծրագիր է՝ Հայաստանը քայքայելու, որպես պետություն վերացնելու, բոլոր հիմքերն ունեն այդպես մտածելու:

«Եթե նախկինում մշուշոտ, անհասկանալի արտահայտություններ էին անում, և մարդիկ ինչ-որ եզրահանգումներ էին անում՝ հասկանալու համար, թե ո՞ւր են տանում մեր երկիրը, այս քաղաքականությունն ի՞նչ միտում ունի, որտեղի՞ց ծնվեց նման մտածողությունը, հիմա բացեիբաց ամեն ինչ հայտարարում են: Այնպիսի հայտարարություններ են անում, որոնք ոչ միայն հակասում են իրենց նախկին ասածներին, ժխտում են դրանք, որովհետև փաստերն անողոք են, այլ ասում են, որ ուղղակի թքած ունեն ամեն մի կարծիքի վրա: Չգիտեմ, թե ինչո՞ւ են իրենց այդպես ապահով զգում: Հավանաբար այն պատճառով, որ ժողովրդի ակտիվ մասը նիրվանայի մեջ է, թմրած, հարվածից շշմած, մի ուրիշ մասը հեռացել է երկրից: Երկիրը լցրել են անհայտ ծագման, այսպես կոչված, հնդիկներով, սակայն խիստ կասկածելի է, որ հնդիկներ են՝ դատելով նրանց պահվածքից, դեմքից և այլն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սրապիոնյանը:

Նշում է՝ աշխարհի խոշորագույն մտածողների մտքերն այսօր թափառում են մեդիա դաշտում, որոնցում շեշտվում են ազգի, ժողովրդի պահպանության և փրկության ուղիների մասին կարևոր ելակետերը: «Դա տվյալ ժողովրդի մշակույթն է, որը սրանք համառորեն, անթաքույց և թշնամական մոտեցմամբ քայքայում են, եկեղեցին կամ հավատքն է, որը նույնպես հիմքերից քանդում են: Պատկերացրեք ցինիզմը՝ ԱՄՆ-ում անհայտ գործունեությամբ զբաղված ոմն մեկը ստեղծել է «Վարդանանք» կառույց, ինչը ծաղր է մեր պատմության նկատմամբ, և գալիս է պահանջելու հայոց եկեղեցու օծյալ գահակալի՝ Հայրապետի հրաժարականը: Ո՞վ է տվել նրան այդ իրավունքը: Վարդանի կողմնակիցները, «վարդանյան» տիպի մտածողները գնացին ստույգ մահվան, որքան էլ ասում ենք, որ դա հանուն հայրենիքի էր, դրանում ճշմարտություն կա, այնուամենայնիվ, ձևակերպման մեջ դա հանուն հավատի էր:

Նրանք, ի տարբերություն մեր այսօրվա, այսպես կոչված, «վարդանանքների», շատ լավ հասկանում էին, որ եթե կորցնում են հավատը, կորցնում են դիմագիծը, եթե կորցնում են դիմագիծը, այդ վիթխարի պարսկական պետության դեմ այս փոքր ժողովուրդը ոչինչ անել չի կարող, ձուլվելու է, վերջանա ու գնա: Դրա համար գնացին կենաց-մահու կռվի: Հիմա սրանք եկել են, ու Էջմիածնի ոչ բարով քաղաքապետուհին ի գիտություն է ընդունել այս մարդկանց պահանջը և Կոմիտասի եկեղեցու դիմաց՝ Կոմիտասի անվան հրապարակում ցույց են անելու, որպեսզի եկեղեցին քայքայեն: Ես և իմ կողմնակիցները բազմիցս հայտարարություններով ենք հանդես եկել, թույլ չենք տալու: Սա այն վերջին կարմիր գիծն է, որը եթե խախտեցին ու անցան, մենք վերջացած ենք: Էլ ի՞նչ ոխերիմ թշնամի Ադրբեջան ու Թուրքիա: Մեր ձեռքով մեր պետությունը քայքայում ենք և ժողովրդին էլ դարձնում ստրուկի հոգեբանություն կրող, հազիվ էր ազատվել դրանից: Հիքմեթ Հաջիևն ասում էր՝ «Երևանի վրա չենք հարձակվի, քայլելով կմտնենք Էրիվան», հիմա սրանք նախապատրաստում են քայլելով Էրիվան մտնելուն»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Սրապիոնյանի խոսքով, թիրախում են Եկեղեցին, Հայոց լեզուն, պատմությունն ու գրականությունը, բուհերի դեմ արշավ է սկսվել: «Ըստ էության, Երևանի կենտրոնում բուհական ավան է: Ուսանողներին կտրում են քաղաքի մշակութային կենտրոնից, համակենտրոնացման ճամբարի նման մի բան են ստեղծում, որ ուսանողները կտրվեն մայրաքաղաքի մշակութային եռուզեռից: Օպերան ու թատրոնը չտեսնեն, կինոթատրոնների շենքերը մոռանան, մեր մեծերի արձաններն անգամ չտեսնեն, սա լրիվ մտածված է արվում: Հատկապես հեռավոր վայրերից ու մարզերից Երևան եկած ուսանողներին զրկում են մեր ավանդական մշակութային կոթողների հետ շփվելու հնարավորությունից:Հիմա թող ինձ ինչ-որ մեկն ասի՝ մեզ համար ավելի վտանգավոր թշնամի է Ալի՞ևը, որը մերկ նյարդով, բացեիբաց, առանց դիվանագիտական լեզվի հայտարարում է, որ մեր թշնամին է և մեզ պետք է ոչնչացնի, թե՞ սրանք, որ ասում են՝ ձեր բարեկամներն ենք, սրտացավներն ենք և շատ ավելի նպատակամետ են ոչնչացնում մեզ: Ալիևը, եթե կրակ կտրի, չի կարող մեր մշակույթը ոչնչացնել, այս մարդիկ, առանց կրակ կտրելու, ոչնչացնում են մեր մշակույթը, ազգային դիմագիծը»,-ասում է գրականագետը:

Դեռ ամիսներ առաջ մեր զրույցներից մեկի ժամանակ պարոն Սրապիոնյանն իր վրդովմունքն էր արտահայտել, որ Րաֆֆին հանվել է դպրոցական ծրագրերից ու նրա փոխարեն ֆրանսիացի հեղինակ է ներառվել, փաստորեն բովանդակային ու որակական փոփոխություններն աստիճանաբա՞ր էին իրականացվում: «Փուլ առ փուլ, հատուկ նպատակով գծված, այդ ծրագրի կետ առ կետ քննված, հաստատված գործողություններ էին: Իմ շատ մտերիմ, շնորհալի գրականագետ ընկերը գրել էր դասագիրք տասներորդ դասարանի համար, որում Րաֆֆին բացակայում է: Ինչո՞ւ չկա, որովհետև ծրագրով տրվել է, որ Րաֆֆին չպետք է լինի: Հարց ուղղեցի հեղինակին՝ բա հարց չես բարձրացրե՞լ, որ երբ Րաֆֆուն հանում ես ծրագրից, քո ազգային-ազատագրական մտածողության մի կարևորագույն ու որոշիչ օղակը կտրվում է, երեխան չի իմանում, թե ազատության գաղափարը որտեղի՞ց եկավ, ինչո՞ւ և այլն:

Իմ ընկեր հեղինակն ասում է՝ ծրագիրն այդպես են տվել, իրավունք չունեի Րաֆֆուն ներառել: Այդ դեպքում պետք էր ծրագիրը խփել այն ներկայացնողի գլխին կամ իրենց հասկանալի լեզվով ասեմ՝ «քյալլին», և ասել՝ գրականագետ եմ, իմ մշակույթի նվիրյալը և այսպիսի թշնամական ծրագրով դասագիրք չեմ գրի: Րաֆֆու դեմ կռիվը երեսուն տարի է, ինչ ձգվում է: Բլեյանի տխրահռչակ նախարարական տարիներին էլ Րաֆֆուն քննում էին բարոյական դիտանկյունից, թե Սամվելի արարքը հակամարդկային է, հակաբարոյական: Մեր թշնամիների համար ամենասարսափելի հեղինակը Րաֆֆին է: Պիրկ նյարդով, բայց զարմանալի նրբությամբ, ազատ լինելու, ինքնասիրություն, ազգային գիտակցություն ունենալու գաղափարները սերմանում է հայ մանուկի մեջ»,-շեշտում է նա:

Մյուս կողմից՝ շարունակում ենք գտնվել դանդաղ ու մա շեցնող պա տ ե րազմ ի շրջապտույտում: Օրերս Ներքին Հանդում զոհեր ունեցանք: «Ելույթներում ասում են՝ ժամկետային ծառայողներ չեն: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ են ասում: Ժամկետային ծառայողի, պայմանագրայինի կամ կամավորականի միջև տարբերություն են դնում, այսինքն՝ «ոչինչ, որ պայմանագրայիններին սպանել են»: Նույնիսկ Ալիևը, որ հայտարարեց, թե դա իրենց կողմից վրեժխնդրության ակցիա էր, չի ասում՝ քննություն արեք, հրաման են խախտել, պատժեք: Մի բազմադիմի պատգամավոր ունեն, հանձնաժողովի նախագահ, ասում է՝ քննություն անենք, տեսնենք, եթե այս մարդիկ խախտումներ են արել, ուրեմն պատժենք: Այսինքն՝ շատ ուղիղ ասում են՝ ձեզ տանում ենք դիրքեր, կանգնեցնում թշնամու թիրախում և ասում՝ եթե ձեզ սպանեն էլ, դուք կրակելու իրավունք չունեք, գնացեք սպանվելու, ոչ թե երկիրը պաշտպանելու: Մարդկանց մեջ նման հոգեբանություն ներարկելուց հետո քանի՞ մարդ կգնա «էշ նահատակ» դառնալու, ներողություն եմ խնդրում մեր հերոսներից, խոնարհումս նրանց հիշատակի առաջ: Բայց փաստացի սա են ասում: Մեր պատմության վեցհազարամյակի ընթացքում երբևէ ավելի նենգ, խորամանկ, վտանգավոր ու կործանարար թշնամի չենք ունեցել, քան սրանք են»,-շեշտում է մեր զրուցակիցը:

Հարվածներն ուղղվում են մեր պետության հիմնասյուներին: «Սա նպատակային է արվում: Իրենց դիմագիծը պահպանած, վտանգն իր ամբողջ խորությամբ զգացող մտավորականները վանդակի մեջ ընկած մեկի նման մե՛կ զարկվում են Սահմանադրության, մե՛կ մշակույթի խնդիրներին, մե՛կ թռչում են դեպի եկեղեցու, մե՛կ դեպի սահմանների խնդիրը: Ընդհանուր իրավիճակը մանրատվում է, և ամբողջության մեջ վիթխարի վտանգավորությունը դադարում է զգալի լինելուց: Սա է ամենամեծ վտանգը, սա շատ լավ է մտածված մեր դեմ: Ռուսների լավ թե վատ, ճիշտ թե սխալ պահվածքով վերջին 200-250 տարին հասկացել էինք, որ սա այն միակ պետությունն է, որի հետ հարաբերություններում գոնե արմատական կորուստներ չենք ունենա, գոնե ունենում էինք ապահով զարգացման հնարավորություն, խորհրդային տարիների ծաղկման շրջանը՝ վկա:

60-80-ական թվականներին ամենակատարյալ հանրապետությունն էինք ԽՍՀՄ կազմում: Սա խորհրդային կարգերի ջատագովություն չէ, սա ուղղակիորեն փաստ է, որը ցույց է տալիս, թե դու ում հետ պետք է շարունակես քո ճանապարհը՝ առաջնորդվելով քո պապերի իմաստուն ասացվածքով՝ բարեկամություն արա կենդանու հետ, բայց փայտը ձեռքիցդ մի գցիր: Զգուշավոր պետք է լինեինք, բայց հիմա մունաթ ենք գալիս, թե ռուսները մեզ այսպես կամ այնպես են վերաբերվում: Վերջին երեսուն տարում Ադրբեջանի վերաբերյալ ռուսական հեռուստաալիքները երբևէ այդքան հիացական, գովերգական հաղորդումներ չէին տվել, ինչպես այս վերջին ամսում, հենց սրանք սկսեցին կոշտ դիրքորոշումներ արտահայտել, արհամարհական վերաբերմունք դրսևորել ռուսական իրականության նկատմամբ: Անգամ Ուկրաինան մեզ համար օրինակ չդարձավ: Սորոսական այդ տղան խոսում է իր հայրենիքի, նրա շահերի մասին՝ չշեշտելով, որ Եվրոպայի նպատակը մինչև վերջին ուկրաինացին կռվելն է:

Եվրոպան այդքան հեշտությամբ այդքան գումար կտա՞ր Ուկրաինային: Հասկանալ էր, չէ՞, պետք, որ այդ շեն ու բարեկարգ երկիրը, որը Եվրոպայի աչքն էր մտել իր զարգացմամբ, ավերակեցին, դարձրեցին անապատ հենց իր արյունակից ժողովրդի ձեռքով: Չորս ընտանիքի ճրագ մարեց, դա մեզ համար այնքան սովորական է դարձել: Կարծես մեզ հայտնեն, որ բեռնատար մեքենա է ճանապարհին խափանվել, մեջը բերքը փչանում է: Այդքան արժեք էլ չենք տալիս մեր նվիրյալներին: Պաշտոնյաները կցավակցեն, հավանաբար, և դրանով կհամարեն իրենց պարտքը կատարած, որևէ մեկը հաշվետու չի դառնում, թե ինչու այս դեպքը պետք է տեղի ունենար: Քայլելով, երգելով եկան, մտան Հայաստանի սուվերեն տարածք, դրեցին իրենց դիրքերը և, երբ ուզում են, մեզ հարվածում են»,-եզրափակում է Սերժ Սրապիոնյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>