Փաշինյանի ու Պապիկյանի պաշտոնավարումը ևս 4 հայի կյանք արժեցավ
ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր (վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում):
Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով, հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավորներ: Ադրբեջանական զինուժի կրակը ժամը 09:30-ի դրությամբ դադարել է: Ադրբեջանական մամուլը հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈւ-ն Ներքին Հանդի հատվածում ոչնչացրել է հայկական դիրք:
Միևնույն ժամանակ Պաշտպանության նախարարությունը հերքել էր ադրբեջանական կողմի հաղորդագրությունն այն մասին, թե փետրվարի 12-ին` ժամը 20։50-23:40 ընկած ժամանակահատվածում, Հայաստանի Հանրապետության ԶՈւ ստորաբաժանումներն կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: