Կոչ Հայաստանի կանանց. Ձեր արձագանքը կարևոր է և կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը Գնացեք ու տեսե՛ք․ խոշտանգման ինչ պայմաններում են պահում Արեգնազին, մյուսներին․ Դերենիկ Մալխասյան Նաիրա Զոհրաբյանը՝ Արեգնազ Մանուկյանին հանիրավի կալանավորելու մասին
11
Բողոքի ակցիա ի աջակցություն՝ քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի Մոլեգնող քաղաքական բռնաճնշումներ․ Արեգնազ Մանուկյան՝ հերթական քաղբանտարկյալը (տեսանյութ) ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան «Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ Փաշինյանի ռեժիմի սպասարկու դատավորը կալանավորեց խնամքին անչափահաս երեխա ունեցող հայ կնոջը Պատերազմ Արցախում
Անկախ քաղաքական հայացքներից՝ յուրաքանչյուր կին արժանի է արժանապատիվ վերաբերմունքի, արդար դատաքննության և իր հիմնարար իրավունքների լիարժեք պաշտպանության Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» Բողոքի ակցիա ի աջակցություն՝ քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի Կոչ Հայաստանի կանանց. Ձեր արձագանքը կարևոր է և կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը Մոլեգնող քաղաքական բռնաճնշումներ․ Արեգնազ Մանուկյան՝ հերթական քաղբանտարկյալը (տեսանյութ) Գնացեք ու տեսե՛ք․ խոշտանգման ինչ պայմաններում են պահում Արեգնազին, մյուսներին․ Դերենիկ Մալխասյան ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Նաիրա Զոհրաբյանը՝ Արեգնազ Մանուկյանին հանիրավի կալանավորելու մասին Մեր երկրի մեծագույն խնդիրը մնում է իշխանափոխությունը Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել. «Ժողովուրդ» ՔՊ-ի «բարեփոխած» տրանսպորտը Երևանցին այլևս չի պլանավորում իր օրը, փոխարենը փորձում է կանխատեսել, թե քանի՞ ժամ է կորցնելու խցանումներում Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի «Ի՞նչ աստիճանի պետք է կորցրած լինեք մարդկայինը, որ կարողանաք այս ամենն անել ու հետո հանգիստ քնել...» Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի «գործով» դատական նիստը (տեսանյութ) Հայաստանից Կարմիր գրքի կենդանիներ են տեղափոխվել Հնդկաստան․ ծավալուն հետաքննություն Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Թուրքիան գաղտնի վերավաճառել է ռուսական S-400 զենիթային համակարգերը Ես մինչև այսօր չեմ հասկանում` ինչի մեջ եմ մեղադրվում. Ռոբերտ Քոչարյան Եթե ես ասեի՝ սատկացնելու եմ վարչապետին, հաջորդ օրն ինձ չէի՞ն կալանավորի․ Քոչարյանը՝ դատավորին Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը. Ռոստոմյանը՝ Ծառուկյանի մասին ՔՀԿ-ները դատապարտում են անհամաչափ ուժի կիրառումը և կոչ անում ապահովել անաչառ քննություն. հայտարարություն Հայաստանը վերածվել է մի երկրի, որտեղ արդեն նույնիսկ կանանց նկատմամբ քաղաքական բռնաճնշումը սովորական երևույթ է դարձել Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան «Մինչեւ հիմա ընդդիմադիրների վրա կարած ո՞ր գործն է հաստատվել, որ այս մեկը հաստատվի». Արմենուհի Կյուրեղյանը՝ Արեգնազ Մանուկյանին ներկայացվող մեղադրանքի մասին Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան Նեոլիբերալ «փաշիզմ». հայ լինելը դարձնել վտանգավոր. Արման Աբովյան Փաշինյանն անոնսում է Տիգրանաշենը հանձնելու մասին. Իշխան Սաղաթելյան

Սա է՞լ են նախկիններն անում, թե՞ «խեղճ հարիֆը». «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Փետրվարի 9-ին՝ շաբաթ օրը, իրարից կես ժամ տարբերությամբ երկու լուր հրապարակվեց։ Մեկն այն մասին էր, որ Արարատ քաղաքի կենտրոնական պուրակից հեռացվել են ազգային հերոսների նկարները։ Ազգային հերոսների նկարները հանվել են նաև նույն քաղաքում հիվանդանոցի մոտից։ Երկրորդ լուրը՝ Ադրբեջանցիները Ստեփանակերտի մանկական պուրակում հրապարակային ոչնչացրել են Աշոտ Ղուլյանի՝ Բեկորի հուշաքարը։ Պուրակն էլ իր անունով էր, հիմա փոխած կլինեն։

Դրանից մեկ օր առաջ կարդացինք՝ ԿԳՄՍՆ-ն դպրոցներին հրահանգել է՝ հեռացնել փառքի անկյունները, հուշատախտակները, որտեղ ազատամարտիկների, ազգային հերոսների, զոհված զինծառայողների նկարներն են փակցված։ Նույն օրը լուր էլ կարդացինք, որ օկուպացված Արցախում Ադրբեջանը հանել է Վանքասարի եկեղեցու խաչը և եկեղեցին որպես աղվանական է ներկայացնում։

Այսօր կարդացինք, որ ադրբեջանցիները օկուպացված Ստեփանակերտում Սուրբ Հակոբ եկեղեցու խաչը հանել են, բակում գտնվող խաչքարը՝ հեռացրել: Մի նյութ էլ կարդացինք հայկական տիրույթից՝ հրահանգ է իջեցվել զորանոցներից անհապաղ հեռացնելու Նժդեհի նկարները, Արցախի Հանրապետության քարտեզը և Հայկական պետականությունների մասին պատմող պաստառները։

2020 թվականից ի վերջ ինչ ասես որ չենք կարդացել՝ Ադրբեջանը վանդալիզմի է ենթարկել Արցախի Հաթերք գյուղի եղբայրական գերեզմանատունը, պղծել են Հակակու գյուղի զոհվածների հուշատախտակները, Սպիտակ խաչ վանքում վանդալիզմ են արել, Բերձորի Սուրբ Հարություն եկեղեցին մզկիթի են վերածում, Մարտակերտում խաչքարներ է ավերել, Սուրբ Ղազանչեցոցը պղծել են, տապալել են Ստեփանակերտի խաչը, Շուշիի պատմական գերեզմանատունը հարթեցրել են, ճանապարհ են սարքում և այլն և այլն, հարյուրավոր փաստեր։ Հայ հանրությունը, մասնագիտական շրջանակները անընդհատ հրապարակումներ ու ահազանգումներ են անում․ բայց պաշտոնական կողմից ոչ մի պատասխան չեղավ, քար լռություն է։ Ինչո՞ւ։ Գուցե հենց նրա համար, որ ամեն օր նրանց զուգահեռ, կասեի՝ հայելային կերպով, այստեղ են հայկական մի բան ոչնչացրել, ինչպես որ Ամեն օր հրապարակում ենք, թե ին վնասներ է տալիս Ադրբեջանը Ստեփանկաերտում։ Կարո՞ղ եք ասել, Ադրբեջա՞նն է ավելի շատ վնաս տալիս օկուպացրած Արցախին, թե՞ ՔՊ-ն իր օկուպացրած Հայաստանին։ 

Արարատ քաղաքի համայնքապետարանը պարզաբանում է, թե՝ կենտրոնական հրապարակի հարակից տարածքից հերոսների նկարները հեռացվել են, քանի որ գտնվում էին շատ վատ վիճակում և այլևս ենթակա չէին վերականգման։ Պատճառը անգութ քամին է, վարար անձրևը և կեղտոտ փոշին: Թե բա՝ նոր տարածք կտանք։ Ասում եք՝ նոր հուշատախտակներ եք դնելու, հինը էլ դնելու չէ․ ուրեմն նորը դնեիք, նոր սա հանեիք։ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածում, թե՝ զորամասերից փառքի անկյուները ապամոնտաժելու լուրը կեղծ է, ու իրենք էլ նույն նյութի մեջ հաստատում են, թե՝ դե ժամանկի ընթացքում մաշվել էին, հանել ենք՝ թարմացնենք, վերնորոգենք, ոճային փոխենք և այլն։ Լավ, էս սաղ երկրում Փառքի անկյունները բոլորը միաժամանակ ավերվեցին-փչացա՞ն, հա՛մ ներսինը, հա՛մ դրսինը, Հա՛մ ՊՆ-ինը, հա՛մ հիվանդանոցներինը, հա՛մ դպրոցներինը, հա՛մ գյուղապետարաններինը ու էդ ավերումները համընկան Արցախում հուշարձանների ոչնչացմանը, համընկան սահմանադրությունն ու օրենքները փոխելու վերաբերյալ Ալիևի հրահանգների՞ն։ Համընկան Նիկոլի խոսքի՞ն, թե՝ նրանք ինչ հերոս, հերոսը հարկատուներն են։ Ձեր խնդալն էլ է գալիս, չէ՞։ Կարող ա՞ էդ փառքի հուշատախտակներին ազգային հերսների փոխարեն հարկատուների քանդակները դնեք։ Այսպես ասեմ՝ օլիգարխ հարկատուների։ Կամ էլ գուցե Նժդեհի ու Մոնթեի նկարների փոխարեն դնեք Զեյնաբ Խանլարովայի ու Փոլադ Բյուլբուլօղլու նկարները․ դա՛ է ավելի մոտ ձեզ, ձեր քաղաքականությանը։ Տներում էլ արգելելու եք հերոսների անունները տալ։

Ոչ մի բան միանգամից չի եղել, ժողովուրդ․ գրոհ եկեղեցու վրա, գրոհ Հայոց պատմության վրա, գրոհ հերոսների վրա, գրոհ գեներալների վրա, հայոց լեզվի վրա, դրոշի վրա, սահմանադրության վրա, գերբի վրա, Արարատ անվան վրա․ հերթով եկել են ու շարունակում են։ Ծնողը գրում է, որ երկրորդ դասարանի մայրենիի դասագրքում երեխան կարդացել է թուրք հեղինակի ստեղծագործություն։ Ինչի մեր մանկագիրներին ի՞նչ է եղել։ Սա հեղափոխական ՔՊ-ականների վախտվա դասագրքերն են։ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում տեսանյութեր հրապարակվեցին, շատ մարգարեական էին․ քաղաքացին մտնում է ընտրատեղամաս, վերցնում է ՔՊ-ի քվեաթերթիկը ու պատկիերացնում՝ եթե նիկոլին ընտրի ինչ կլինի․ Հայաստանը՝ Նիկոլի օրոք․ երեխան պատմության դասն է սովորում այն մասին, որ «Շուշան» հնագույն ադրբեջանական քաղաք է։ Էդ տղեն անմիջապես սթափվում է ու աղբամանն է նետում ՔՊ-ի քվեաթերթիկը։ 680 հազար մարդ դա չֆայմեց, ու հիմա դա իրականություն է դառնում։

Էդքան քննադատվեց 7-րդ դասարանի Հայոց պատմության դասագիրքը․ նախորդ 30 տարում բոլոր առարկաների վերաբերյալ դասագրքերը միասին վերցրած էնքան չեն քննադատվել, ինչքան ընդամենը այս մեկ դասագիրքը․ ամեն էջի վրա սխալ է ու թերություն․ քարտեզը սխալ է, կերպարներն աղավաղված են, իրադարձություններն աղավաղված են, նշանավոր թվականներ դուրս են թողնված և այլն։ Մեռան բողոքելով, բայց կառավարությունը գերադասեց առարկայի անունը փոխել, բայց դասագիրքը չփոխեց։ Ինձ հետաքրքիր է՝ ի՞նչ կապ ունի հեղինակը ՔՊ-ի հետ, դասագիրքը գրելու ընթացքում քա՞նի անգամ է այցելել ՔՊ գրասենյակ, քա՞նի զանգ է ստացել Նիկոլի կողմից, դասագիրքն արդյո՞ք անձամբ Նիկոլն ու Ալիևը չեն խմբագրել։ Թե բա «Հայոց պատմություն» առարկայի անունը պետք է փոխենք, որովհետև այն պետություն չունենալու մասին է։ Պետություն չունենալու մասին է Հայաստանի վերջի 6 տարվա իրականությունը, պետությունը կործանելու մասին է։

Վարդենիսցիները փողոցներ էին փակել․ Մեղրիում, Վարդենիսում, Ճամբարակում փակվում են պետական հիմնարկներ, արդեն մարդկանց մեջ տեղեկություններ կան, թե դատարկում են, որ քաղաքները հանձնեն։ Բողոքի ցույց է, որ մեկը խոսում է, ասում է՝ Նիկոլին եմ ընտրել, ի՞նչ իմանայինք սենց է անելու։ Բա ընտրել եք՝ անում է։ Նույն էդ ռոլիկներից մեկում՝ 2021 թվականի արտահերթ ընտրությունների վերաբերյալ, ընտրողը մտնում է քվեախուց ու պատկերացնում, որ Նիկոլն է ընտրվել, ու Հայաստանի մեջ թուրքը դրել է մաքսատուն, հսկում է Սյունիք գնացող մեքենաները։ Ընտրվել է ու սյունեցիները, վարդենիսցիները վախենում են, որ հեսա-հեսա հանձնելու է։ Կրկնում եմ՝ նկարվել են 2021 թվականին, զգուշցումներն արվում էին, տնաշեններ․ էդքան խեալաիցի մարդիկ էս ամեն ինչի մասին զգուշացնում էին․ էդ ամեն ինչը իմանալով՝ գնացիք ընտրիք։ Հղումը կդնեմ ֆեյսբուքյան և յութուբյան հաղորդման տակ, խնդրեմ, մի հատ էլ մտեք ու նայեք էդ ռոլիկները։

1994 թվականին պարտությունից հետո Ադրբեջանը շատ ստորացվեց, բայց իր սերունդներին սկսեց կրթել, թե Արցախը ադրբեջանական է։ Մեր պարտությունից հետո հակառակն է՝ սրանք՝ իշխանությունները, սովորեցնում են, թե Արցախն ադրբեջանական էր, մենք ունենք անկլավներ, անկախության հռչակագիրը պետք է ոչնչացնենք, սահմանադրությունը փոխենք, հերոսներին մոռանանք․ ապրեք էսօրով, վաղն էլ ինչ գա քո գլխին, ուրեմն քո ճակատագիրն էր։ Դա՛ են անում։ Բա ձեր կարծիքով ինչո՞ւ է Նիկոլը Ադրբեջանում հերոս․ եթե Ալիևը Հայաստանի համար աներ այն, ինչ Նիկոլն արել է Ադրբեջանի համար, հերոս չէ՞ր լինի։ 2023թ․ հուլիսի 20-ից օգոստոսի 3-ը Ադրբեջանում հարցում են արել, թե՝ ովքե՞ր են եղել Ադրբեջանի դաշնակիցները ղարաբաղյան պատերազմում։ Ադրբեջանցիների 67,4% ը ասել է, որ Նիկոլ Փաշինյանը եղել է իրենց հիմնական դաշնակիցը։

Այս պահին մեր երկրում պատմություն են գրում ու կերտում խայտառակության մասին։ Ո՛չ մի դասագիրք, ո՛չ մի ֆիլմ ու գրականություն չի կարող նկարագրել էն, ինչի մեջ մենք ապրում ենք։ Իրենց ձեռքն է հնարավորությունները, փոխում են իրենց էությանը, քաղաքական գծին ու իրենց ստացած պատվերներին համապատասխան։

Կարճ ասած՝ պետությունը, իշխանությունը պատերազմ է մղում ազգի դեմ, գրոհում է բոլոր ուղղություններով։ Այնքան բան են լցրել իրար գլխի ու միանգամից, որ մարդիկ արդեն խճճվել են։ Կա՞ մարդ, որ կասի, թե էս ամենի հետ «խեղճ հարիֆը» կապ չունի։ Բա էս ամենը ո՞վ է անում, սա է՞լ են նախկիններն անում կամ գեներալնե՞րը․ թե՞ ռուսները։ «Խեղճ հարիֆն» է, չէ՞»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>