Ի՞նչ աշխատավարձ է ստանում քաղաքացին և ինչքա՞ն է վճարում տրանսպորտի համար տարբեր երկրներում. ինֆոգրաֆիկա
Երևանի քաղաքապետարանը քննարկում է հանրային տրանսպորտը թանկացնելու մասին հարցը: Թեև բուռն քննադատություններից հետո նախագիծը հետ կանչվեց, սակայն ընդամենը ժամանակավորապես։
Առաջարկվել է նախնական տարբերակ՝ օրական, ամսական, տարեկան փաթեթներով: Միջինացված հաշվարկներով տրասնպորտը կթանկանա ամենաքիչը 80 դրամով:
Իշխանությունը համարում է, որ արդեն բավարար չափով որակ է ապահովել, կյանքը բարելավվել է, աշխատավարձերն էլ այնքան են աճել, որ այդ տարբերությունը քաղաքացին ի վիճակի կլինի վճարել: Որպես հիմնավորում բերվում է նաև տարբեր երկրներում ավելի թանկ տրանսպորտի գինը՝ ասելով, թե չի կարող ամբողջ աշխարհում այդքան թանկ լինել, մեզ մոտ այդքան էժան: Այստեղ շատ կարևոր է նաև նշել, թե այդ երկրներում որքան է միջին աշխատավարձի չափը:
Yerevan.Today-ը ուսումնասիրել է տարբեր երկրներում տրանսպորտի գինը և միջին աշխատավարձի չափը: Ստորև ներկայացնում ենք ինֆոգրաֆիկան: