Ադրբեջանցիները երկար ժամանակ ապրել են Հայաստանի տարածքում և պետք է այնտեղ այցելելու իրավունք ունենան. Ալիևի օգնական
Դիտել նաև
«Ես պատրաստվում եմ ինչ-որ հարմար պահի գնալ Ադրբեջան». Ալեն Սիմոնյան
«Չկա Սևանա լիճ, կա Գյոյչա լիճ»․ Իլհամ Ալիև
Ալիևը մերժել է Հայաստան գալու հրավերը
ՀՀ-ն ողջունում է Ալիևի հայտարարությունը՝ դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին. Նազելի Բաղդասարյան
Հայկական Բերձորն Ալիևն առաջարկում է հռչակել ԱՊՀ մշակութային քաղաք
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը գերմանական ZDF հրատարակության լրագրող Սեբաստիան Էհմի հետ զրույցում անդրադարձել է Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, որ Հայաստանի հարավային շրջանները «ադրբեջանական» են։
«Նախագահն այդպես չի ասել, և ես ափսոսում եմ, որ դա սխալ է մեկնաբանվել միջազգային լրատվամիջոցներում։ Սկզբնական համատեքստում նա այլ բան նկատի ուներ։ Ադրբեջանցիները երկար ժամանակ ապրել են ներկայիս Հայաստանի տարածքում։ Իմ նախնիներն ապրել են Հայաստանում։ Խոսքը միջանձնային շփումների մասին է։ Ադրբեջանցիները նույնպես պետք է իրավունք ունենան այցելելու այդ տարածք, օրինակ՝ մշակութային վայրեր և գերեզմանատներ։ Սա չի նշանակում տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ», - ասել է Հաջիևը։

