Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Պատերազմ Արցախում
Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը

Արմեն Մարտիրոսյան. «Սամվել Բաբայանի նկատմամբ քաղաքական դատավճիռ կայացվեց» (Տեսանյութ)

Այստեղ քաղաքական հետագիծ կա, ոչ միայն դատավճիռը, այլ ամբողջ գործընթացը՝ ձերբակալում, կալանավորում, հետագայում դատավարություն և դատավճիռ, քաղաքական է:

Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Սամվել Բաբայանի դատավճռին ու ազատազրկմանը:

Նշենք, որ Արցախի հերոս, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ով մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասի և 190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, «Իգլայի» գործով մեղավոր է ճանաչվել և դատապարտվել ազատազրկման 6 տարի ժամկետով։

«Այս ամբողջը քաղաքական ենթատեքստ ուներ և քաղաքական ենթատեքստը շատ ավելի է երևում հիմա, քան ընտրական ժամանակահատվածում: Իրականում մենք տեսանք, որ որևէ մեղադրանք չապացուցվեց դատարանում: Սամվել Բաբայանի դեմ մեկ ցուցմունք կար նախաքննություն ընթացքում, բայց այդ անձը դատարանում ասաց, որ իր վրա ճնշումներ են եղել, դրա համար ինքը նմանատիպ նախաքննական ցուցմունքներ է տվել: Այսինքն՝ եթե նորմալ դատարան լիներ, ապա այդ հայտարարությունից անմիջապես հետո դատավորը պետք է որոշում ընդուներ Սամվել Բաբայանին կալանքից ազատ արձակելու մասին, որովհետև եթե այդ մի ցուցմունքն է հիմք ընդունել և դրա ժխտումը եղավ հենց վկայի կողմից, նշանակում է՝ արդեն պետք է ազատ արձակվեր»,-վերլուծել է Արմեն Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ ինչ վերաբերում է թղթադրամներին, արդեն ուղղակի ծիծաղելի մեղադրանք էր, և, ըստ էության, թղթադրամների հետ կապված որևէ մեկն ազատությունից չզրկվեց, այսինքն՝ ինչ-որ պայմանական դատավճիռ եղավ, ու միայն Սամվել Բաբայանն ազատազրկվեց: Ուստի, այս երկու հանգամանքը հաշվի առնելով, ակնհայտ է, որ որևէ դատավճիռ չպետք է լիներ և որևէ մեկի նկատմամբ:

«Եթե հիշում եք, Սամվել Բաբայանն այն ժամանակ նշեց, որ մարտի 25-ին, թե 27-ին շատ կարևոր հարցազրույց է տալու և շատ բաներ է բացահայտելու, կարծեք թե այդ ամենի դեմն առնելու համար իր նկատմամբ այս գործընթացը սկսվեց: Ակնհայտ է, որ եթե սա քաղաքական չլիներ, ապա Սամվել Բաբայանի նման անձնավորությանն ուղղակի ո՛չ կկալանավորեին, ո՛չ կձերբակալեին, ո՛չ էլ կդատապարտեին»,-ասել է «Ժառանգության« փոխնախագահը:

Նա հիշեցրել է, որ Սամվել Բաբայանը մինչև ձերբակալվելը մի քանի հարցազրույց տվեց, փորձեց ակտիվանալ, Ստեփանակերտ գնաց, այնտեղ Ազատամարտիկների միությունը հայտարարություն ընդունեց, Հայկ Խանումյանին դաժան բռնության ենթարկեցին:

«Ակնհայտ է, որ այդ ամենի պատճառը խորհրդարանական ընտրություններից առաջ իր քաղաքական ակտիվացումն էր, «ՕՐՕ» դաշինքին աջակցությունը: Սամվել Բաբայանի խոսքով՝ «տրուբայի» պատճառով ազատազրկեցին, ամբողջական զենք չէր: Իսկ երեկ գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանն ասաց, որ այդ «տրուբաների» մասին ամբողջ Հայաստանը գիտեր, դրանք էջմիածինցի չգիտեմ ում ավտոտնակում գցած էին, դրանցից մեկն է: Ըստ էության, այդ խողովակը, որն ընդամենը մի դետալն է զենքի, որի վրա մի ամբողջ քրեական գործ հարուցվեց, և ազատազրկման դատապարտվեց Սամվել Բաբայանը»,-ասել է նա։

Արմեն Մարտիրոսյանի գնահատմամբ՝ ակնհայտ է, որ եթե ոչ քաղաքական, ապա այլ պարագաներում դա տեղի չէր ունենա: Նրա խոսքով՝ բացառապես քաղաքական է նմանատիպ խիստ պատժաչափը, գործողությունն՝ ամբողջությամբ:

«Եվ սա վատ է այն առումով, որ մենք տեսնում ենք, որ Հայաստանում այն մարդիկ, ովքեր որ բառիս բուն իմաստով իրենց կյանքը տվել են Հայաստանի ազատության համար, Հայաստանի անկախության համար, Արցախի համար, այս ժողովրդին հերթական անգամ ցեղասպանությունից փրկելու համար, այդ բոլոր մարդիկ կա՛մ դատապարտված են, կա՛մ դատապարտվել են, կա՛մ էլ դատապարտման են սպասում»,-ասել է նա։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>