Էջմիածնում հակաեկեղեցական հավաք կանցկացվի. համայնքապետարանը թույլատրել է
Վաղարշապատ համայքնի ավագանու «Էջմիածին» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Որպես Վաղարշապատ համայքնի ավագանու «Էջմիածին» խմբակցության ղեկավար, մեր խմբակցության անունից պահանջում եմ այս որոշումը չեղյալ համարել, քանզի նշված անձի կողմից նախատեսվող հավաքը հակաեկեղեցական է և ապազգային...
Մենք դատապարտում ենք ցանկացած գործողություն , որը դեմ է Հայ Առաքելական Եկեղեցուն...»: