Կոչ Հայաստանի կանանց. Ձեր արձագանքը կարևոր է և կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը Գնացեք ու տեսե՛ք․ խոշտանգման ինչ պայմաններում են պահում Արեգնազին, մյուսներին․ Դերենիկ Մալխասյան Նաիրա Զոհրաբյանը՝ Արեգնազ Մանուկյանին հանիրավի կալանավորելու մասին
11
Բողոքի ակցիա ի աջակցություն՝ քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի Մոլեգնող քաղաքական բռնաճնշումներ․ Արեգնազ Մանուկյան՝ հերթական քաղբանտարկյալը (տեսանյութ) ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան «Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ Փաշինյանի ռեժիմի սպասարկու դատավորը կալանավորեց խնամքին անչափահաս երեխա ունեցող հայ կնոջը Պատերազմ Արցախում
Անկախ քաղաքական հայացքներից՝ յուրաքանչյուր կին արժանի է արժանապատիվ վերաբերմունքի, արդար դատաքննության և իր հիմնարար իրավունքների լիարժեք պաշտպանության Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» Բողոքի ակցիա ի աջակցություն՝ քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի Կոչ Հայաստանի կանանց. Ձեր արձագանքը կարևոր է և կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը Մոլեգնող քաղաքական բռնաճնշումներ․ Արեգնազ Մանուկյան՝ հերթական քաղբանտարկյալը (տեսանյութ) Գնացեք ու տեսե՛ք․ խոշտանգման ինչ պայմաններում են պահում Արեգնազին, մյուսներին․ Դերենիկ Մալխասյան ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Նաիրա Զոհրաբյանը՝ Արեգնազ Մանուկյանին հանիրավի կալանավորելու մասին Մեր երկրի մեծագույն խնդիրը մնում է իշխանափոխությունը Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել. «Ժողովուրդ» ՔՊ-ի «բարեփոխած» տրանսպորտը Երևանցին այլևս չի պլանավորում իր օրը, փոխարենը փորձում է կանխատեսել, թե քանի՞ ժամ է կորցնելու խցանումներում Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի «Ի՞նչ աստիճանի պետք է կորցրած լինեք մարդկայինը, որ կարողանաք այս ամենն անել ու հետո հանգիստ քնել...» Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի «գործով» դատական նիստը (տեսանյութ) Հայաստանից Կարմիր գրքի կենդանիներ են տեղափոխվել Հնդկաստան․ ծավալուն հետաքննություն Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Թուրքիան գաղտնի վերավաճառել է ռուսական S-400 զենիթային համակարգերը Ես մինչև այսօր չեմ հասկանում` ինչի մեջ եմ մեղադրվում. Ռոբերտ Քոչարյան Եթե ես ասեի՝ սատկացնելու եմ վարչապետին, հաջորդ օրն ինձ չէի՞ն կալանավորի․ Քոչարյանը՝ դատավորին Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը. Ռոստոմյանը՝ Ծառուկյանի մասին ՔՀԿ-ները դատապարտում են անհամաչափ ուժի կիրառումը և կոչ անում ապահովել անաչառ քննություն. հայտարարություն Հայաստանը վերածվել է մի երկրի, որտեղ արդեն նույնիսկ կանանց նկատմամբ քաղաքական բռնաճնշումը սովորական երևույթ է դարձել Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան «Մինչեւ հիմա ընդդիմադիրների վրա կարած ո՞ր գործն է հաստատվել, որ այս մեկը հաստատվի». Արմենուհի Կյուրեղյանը՝ Արեգնազ Մանուկյանին ներկայացվող մեղադրանքի մասին Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան Նեոլիբերալ «փաշիզմ». հայ լինելը դարձնել վտանգավոր. Արման Աբովյան Փաշինյանն անոնսում է Տիգրանաշենը հանձնելու մասին. Իշխան Սաղաթելյան

Փաշինյանի իշխանության վախճանի մասին. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «2016 թվականին ԱՄՆ Իլինոյս նահանգում ինքնասպանություն գործեց Դենիել անունով 46-ամյա մի տղամարդ։ Երկտող էր թողել այն մասին, որ իրեն ոչ ոք այլևս չի սիրում։ Ինքնասպանության պատճա՞ռ է․ գուցե։ Դենիելը, սակայն, ո’չ պաշտոնյա էր, ո’չ գործարար էր, ոչ էլ, աշխատող մարդ էր, փոքր շրջապատով, երևի նեղված ընտանիքից, հարազատներից։ Մեզ մոտ, օրինակ, նույնպես կա մարդ, որին մեծամասամբ չեն սիրում, բայց ոչ թե Դենիելի նման քիչ հայտնի մարդ է, որին մահը բերեց ճանաչում, այլ մարդ է, որին համարյա ոչ մեկ չի սիրում, ինչան վատ բան կա ասում են, հիմնականում արդարացիորեն, բայց ոչինչ չի անում, անգամ չի ընդունում այն, ինչի համար իրեն չեն սիրում։ Այո, ճիշտ կռահեցիք, թե ում մասին է խոսքը։

Հայաստանում հարցումներ են արել, որի արդյունքը տխուր է իշխանության համար, սակայն որպես հանրության հետ մշտապես շփվող մարդ, ընդ որում՝ և’ իշխանության համակիրների, և’ հակադիրների, նշեմ, որ այս արդյունքը ինձ բացարձակ անակնկալի չբերեց։ Ինքս ամեն օր տեսնում եմ դիրքորոշումներում տարբերություն։

«Որքանո՞վ եք վստահում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին», - քաղաքացիներին այդ հարցն են ուղղել։ Նիկոլ Փաշինյանին չվստահողների թիվը կազմում է 66,4 տոկոս։ Ընդամենը 3 ամիս առաջ՝ նախորդ տարվա նոյեմբերին, 54,1 տոկոսն էր անվստահություն հայտնել Փաշինյանին։ Այսինքն, 3 ամսում 12,3 տոկոսով ավելացել է Փաշինյանից հիասթափվածների, դժգոհների թիվը։

2018 թվականին 80 տոկոսանոց ռեյտինգ ունեցողը դրանից 5,5 տարի հետո ունի արդեն 70 տոկոս անտիռեյտինգ։ Սա խոսում է իշխանավորի, որպես գործիչ վախճանի մասին։ Էսպիսի ցուցանիշ ունեցող մարդը, ո՞նց ասեմ, պիտի փախչեր։ Ու դա՝ էդ անկումը, եղել է մեր աչքի առաջ։ Պատերազմ, հանձնումներ, զոհեր, վատ կառավարում, վատ ելույթներ, ռեպրեսիաներ, էլի հանձնումներ, էլի զոհեր, էլի ռեպրեսիաներ, կամայական կալանավորումներ, սարքած քրգործեր, զրպարտիչ ու բան չասող բազմաթիվ ելույթներ, ու սա արդյունքն է։ Ամեն անգամ մի բան տապալել է, հետո հարցում է արվել ու պարզվել է՝ ռեյտինգը իջած է, բայց շարունայում է մնալ, տապալել ու տապալել, համապատասխան էլ՝ հիասթափեցնել։ Այս պահին Նիկոլ Փաշինյանի անվանական վարկանիշը նվազագույն մակարդակում է, բայց նա էդ ցածր վարկանիշով շարունակում է փորձել ճակատագրական որոշումներ կայացնել՝ հողերի հանձնում, սահմանադրության փոփոխություն թշնամու թելադրանքով և այլն։ Նիկոլ Փաշինյանը, որպես իշխանություն, հանձնել է 13 հազար քառակուսի կիլոմետր հայկական տարածք և կորցրել է 60 տոկոս վստահություն, բա ի՞նչ պիտի լիներ, կասեք։ Ու ի՞նչ, մտածում ենք, է հետո՞, հիմա ինչ, վաղը կարող է Սյունիք, Սևան, Երևան հանձնի, մնացած լինի մի 3 տոկոս վստահություն ու էդպես հանձնելով գնա ու Վրաստանին սահմանամերձ Սադախլո մինչև հանձնի ու այդ 3 տոկոս մնացած վարկանիշով Սադախլոյի գյուղապետրանում իր հետ բերած աթոռը դնի ու շարունակի իրեն հռչակել Հայաստանի հպարտ վարչապե՞տ։ Խնդում եք, էդ վիճակը չի՞։

Բա էդ ո՞նց եղավ, որ 2021 թվին, ճիշտ ա, զոռով շառով, 680 հազար ձայն հավաքած Նիկոլ Փաշինյանը հիմա ունի 65 տոկոս անվստահություն ու ընդամենը 28 տոկոս վստահություն, էն էլ ոչ միանշանակ, ու հերիք չէ դեռ իշխում է, մի հատ էլ իրեն անվանում է լեգիտիմ։ Հիշեցնեմ, 2021 թվականի ընտրություններում այդ գործիչը տարել է 680 հազար ձայն։ Իսկ ինչի՞ համար է այդ ձայները տարել։ Կապ չունի՝ զոռով շառով էլ, բայց ինչոր բանի, խոստման համար։ Հիմա էս վիճակը, վստահաբար, նրա արդյունքն է, որովհետև խոստացածը չի իրականացրել։ Անգամ մոտ չէ, հակառակն է։

Ասենք 680 հազար ընտրողների մեծ մասը գնացել ձայն է տվել խաղաղության դարաշրջան թեզին․ ՔՊ-ական շրջանակներն ասում էին, չէ՞, որ Քոչարյանը գա, Ղարաբաղի համար պատերազմ կանի, իսկ Նիկոլը խաղաղություն է ուզում, պատերազմի մասին ծպտուն էլ չի հանելու, վստահաբար ու մեկնընդմիշտ պայմանագիր կկնքի խաղաղության, Արցախից մնացածն էլ դիվանագիտությամբ կպահի։ Չնայած, որ պատերազմի մասին Քոչարյանն էլ չէր խոսում, բայց Նիկոլը կարողացավ բավականաչափ ընտրողների համոզել, որ, այնուամենայնիվ, իրեն ձայն տան։ Ի՞նչ եղավ դրանից հետո՝ գիտենք․ խաղաղություն չէղավ, դա հաստատ․ Ադրբեջանը մտավ Հայաստանի տարածք, 200 քառակուսի կիլոմետր զավթեց, Արցախը վերջնականապես հանձնեցին թշնամուն, հայաթափեցին։ Ասում էր գնում ենք խաղաղության պայմանագրի, կբանակցենք՝ կստացվի․ պարզվեց՝ ոչինչ է չի կարողանում բանակցել, հանձնելու, տալու մասին էին իր պատկերացրած բանակցությունները։ Տվեց-հանձնեց, հիմա էլ, թե՝ սահմանադրություն պետք է փոխեմ, դա էլ Ալիևի պահանջով, էլ՝ գյուղեր պետք է տամ, Ալիևն է ուզել և այլն, հանուն նրա որ այդ խոստացած խաղաղության պայմանագիրը ստացվի։

Բայց հիմա ասում է՝ ժողովուրդ Խաղաղության պայմանագիրը չի լինում, լավ կլինի, որ գոնե չհարձակվելու պայմանագիր կնքենք։ Խնդում են վրան։ Թշնամին է խնդում։ Քո՝ խոսք տվածը անիրականալի էր, ի սկզբանե, քո դեպքում, քո բանակցելով, դա հասկանում էին բոլորը, չհասկացան այդ 680 հազարը։ Քո խաղաղություն հասնելու մեթոդները անթույլատրելի էին, վատն էին, դատապարտելի էին, բայց դու մնացիր, գնացիր էդ վատ ու սխալ ճանապարհով, տվեցիր, հանձնեցիր, բայց մեկ է՝ չստացար։ Ասում է՝ էն ձենը, որ դուք տվել եք, որ ես ձեզ ապահովեմ խաղաղությամբ, դա չեմ կարողանում անել, չեմ կարողանում, չի լինում, բայց եկեք հլը էլի փորձենք, էս փորձենք, էն փորձենք, սա տանք՝ տենանք։ Հենա նայեք, էլ ինչ ասես՝ չարեցի դրա համար, Ղարաբաղ տվեցի, ղարաբաղցիներին բերեցի թողեցի քուչեքը, Հայաստանից տվեցի, հողեր եմ տալիս, գյուղեր եմ տալիս, Սահմանադրություն եմ փոխում, Ցեցասպանության պահանջատիրությունից եմ հրաժարվում, Հայոց պատմությունից եմ հրաժարվում, դե հիմա ի՞նչ անեմ։

Ժողովուրդը պարզ հասկանում է, դժվարությամբ, բայց նաև ընդունում է, որ էլի, հերթական անգամ խաբվել է, դրա համար սենց սրթաց է հակավարկանիշը բարձրանում, վարկանիշը՝ իջնում։ Ժողովուրդը հո չի՞ նայում ու երկար վերլուծում՝ այ խաղաղություն չի լինում, որովհետև սենց ու նենց․ չէ, ասում է՝ ասել ես կլինի, ձայն տվեք՝ կանեմ, ձայն եմ տվել, արա՝ մի արդարացի։

Այ սրա համար էլ հարցումից հարցում վարկանիշը պակասում է, երկու ամսում՝ 12 տոկոսից ավելի։ Սա տրամաբանական է։ Նա ասել է՝ գալիս եմ իշխանության ու մեր հարևանների թշնամությունը մեր նկատմամբ կառավարեմ։ Չէ իսկականից էլի, ժողովուրդ ջան, կատաղած ցլերի ու կարմիր լաթի կտորների մասին ոչ մի տող չի գրել չէ՞, ծրագրում, հիմա հերիք չէ ոչինչ չի արել, եկել հիմա էլ թշնամուն սարքում ա ցուլ, մեզ՝ լաթի կտոր, չնայած նրա, որ ասել է անվտանգության երաշխիքներ է բերելու, հիմա էլ ընկած աշխարհով մեկ փնտրում ա, չենք գտնում։ Թշնամու հետ խոստացել ես հարաբերությունների կարգավորում, հիմա հելնում գնում ես հանդիպման, իսկ Ալիևը․․․ Ալիևը չի էլ գալիս էդ հանդիպմանը։ Ժողովուրդը տեսնում ա, չէ՞։

Լավ, ենթադրենք, թե էդ 680 հազարից ոչ բոլորն են ձայն տվել Փաշինյանին խաղաղության դարաշրջանի համար, Շուշին ու Հադրութը դեօկուպացնելու համար։ Ենթադրենք՝ նրանց մի մասը ձայն է տվել անձնական սոցիալականի համար։ Ասենք՝ 200 հազար թոշակառու ձայն է տվել, որ թոշակը լուրջ կբարձրանա․ հիմա նայում է, որ 2024 թվականին պետական բյուջեով ոչ մի դրամ չի բարձրանում, վարչապետն ասում է՝ խոստացել եմ, բայց ժողովուրդ ջան, դատավորների աշխատավարձը բարձրացնելը ավելի հեշտ է, նրանց թիվը քիչ է, բայց դե էլի ձեզ համար ա։ Ասենք էդ 680 հազարից մի 200 հազարն էլ աղքատ մարդիկ են, որոնց Նիկոլն ասել է՝ 2023 թվականին աղքատությունը իջած կլինի 10 տոկոսային կետով և կկազմի 13,5 տոկոս։ Այսինքն՝ էլ աղքատ չեք լինի։ Գնացել ընտրել են ու աղքատությունը ոչ միայն չի իջել, այլ 2023 թվական ենք մտել ավելի բարձր՝ 24 տոկոս աղքատությամբ, պաշտոնապես։ Բնականաբար, հիասթափվել են ու էսպես հիասթափվել են բոլորը։ Այ սրա համար էլ վարկանիշն էս օրին է։

Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը սպառվել է բոլոր առումներով։ Նա վերջացած գործչի կարգավիճակում է։ Էլ չեմ ասում՝ իշխանությունը ժողովրդի անունից, նրա տված մանդատից, քվեից, լեգիտիմությունից խոսելու իրավունք չունի։

Մի բան էլ․ նա այլևս ոչինչ չունի առաջարկելու իր ընտրողներին ու չի կարող ներկայացնել մի թեզ, որը հավանության կարժանանա։ Ժողովուրդը կապերը խզել է Նիկոլ Փաշինյանի ու նրա խմբակի հետ, դրա համար էլ այս շոուներն են կազմակերպում, անհեթեթ հարցազրույցներ տալիս»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>