Սանկտ Պետերբուրգում հարձակվել են պիցցայի առաքիչի վրա և գողացել պիցցայով լի պայուսակը
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում, որտեղ, ինչպես տեղեկացնում է Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի շրջանի ՆԳՆ գլխավոր բաժնի մամուլի ծառայությունը, դանակով զինված երկու տղամարդ հարձակվել են պիցցայի առաքիչի վրա, վերցրել պիցցայով լի նրա պայուսակը և փախչել անհայտ ուղղությամբ:
Ըստ աղբյուրի՝ ոստիկանությանը, սակայն, միջադեպից քիչ անց հաջողվել է բերման ենթարկել Դեսանտնիկների փողոցում հանցագործություն կատարած անձանց: Նշվում է, որ նրանք Սանկտ Պետերբուրգի Կրասնոսելսկի շրջանի բնակիչներ են:
Zham.am