Փաշինյանն ու Ալիևը կնոմինացվե՞ն Նոբելյան մրցանակի
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես երևում է, Արևմուտքը հետևողականորեն ցանկանում է հասնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև «որևէ» փաստաթղթի ստորագրման: Բացի այն, որ նրանք կոնկրետ Նիկոլ Փաշինյանին որոշակի «բոնուս» են խոստացել ներքին լեգիտիմություն ձեռքբերելու և, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիրը» ստորագրելու համար, ինչի մասին առիթ ունեցել ենք տեղեկացնելու, Արևմուտքում մտմտում են հավել յալ միջոցներ՝ կողմերին խրախուսելու համար:
Արտաքուստ որքան էլ դա զվարճալի հնչի, սակայն դիվանագիտական մեր աղբյուրները պնդում են, որ եվրոպացի ու ամերիկացի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ ներքին լոբբինգ են իրականացնում, որպեսզի «խաղաղության պայմանագրի» ստորագրման դեպքում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը նոմինացվեն որպես Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկրի թեկնածուներ: Որքան էլ նշյալ երկուսը ծայրաստիճան փառասեր են, այդուամենայնիվ, հետաքրքիր է, թե այդ պարագայում Նիկոլ Փաշինյանն ինչպես է համաձայնելու առաջադրվել թշնամական երկրի ղեկավարի, առավել ևս այնպիսի մեկի հետ, որը դաժան պատերազմ է սանձազերծել Արցախի դեմ, հայաթափել է Արցախն ու, ընդհանրապես, բազմաթիվ ռազմական հանցագործությունների հեղինակ է»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում