Համերգ՝ նվիրված Ճապոնիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին
ՀՀ մշակույթի նախարարության և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության աջակցությամբ՝ ս. թ. նոյեմբերի 29-ին, ժամը 19:00-ին, Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում և նոյեմբերի 30-ին, ժամը 18:00-ին, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի կունենա ճապոնական թմբուկի (վադայկո) համերգ:
Համերգը նվիրվում է Ճապոնիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:
Մուտքն ազատ է: