ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է իր քաղաքացիներին
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն այսօր՝ փետրվարի 2-ին, նախազգուշացում է հրապարակել, որով հորդորում է դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին չայցելել ՀՀ մի շարք տարածքներ։
Նշվում է, որ վերջին ծանուցման հրապարակումից ի վեր այս անգամ նախազգուշացումը մեղմացում է պարունակում։
«ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին արգելվում է որևէ ոչ էական ճանապարհորդություն դեպի հետևյալ վայրեր, ինչը արտացոլում է սահմանափակումների մեղմացում վերջին ծանուցման հրապարակումից ի վեր.
— Գեղարքունիքի մարզ՝ Վարդենիսից արևելք
— Սյունիքի մարզ՝ Գորիսից արևելք
— Սյունիքի մարզ՝ Կապանից հարավ
— Արարատի մարզի Երասխ գյուղով երթևեկությունը թույլատրվում է, կանգառը՝ ոչ
«ԱՄՆ քաղաքացիները պետք է շարունակեն զգույշ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր միջազգային սահմանների մոտ։ Իմացեք, որ ճանապարհի որոշ հատվածներ կարող են առանց նախնական ծանուցման հատել միջազգային սահմաններ: Ճանապարհները կարող են վերահսկվել անցակետերով կամ փակ լինել ճանապարհորդների համար առանց նախազգուշացման», — ասված է հաղորդագրության մեջ։