Փետրվարի 4-ից Հայաստան են ներթափանցելու տաք օդային հոսանքներ, առաջիկա օրերին տեղումներ չեն լինի. Տեսանյութ
Առաջիկա օրերին Հայաստան կներթափանցեն բավականին տաք օդային հոսանքներ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Ե՛վ գիշերային, և՛ ցերեկային ժամերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում 10-12 աստիճանով»,- նշել է նա: