Կոչ Հայաստանի կանանց. Ձեր արձագանքը կարևոր է և կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը Գնացեք ու տեսե՛ք․ խոշտանգման ինչ պայմաններում են պահում Արեգնազին, մյուսներին․ Դերենիկ Մալխասյան Նաիրա Զոհրաբյանը՝ Արեգնազ Մանուկյանին հանիրավի կալանավորելու մասին
11
Բողոքի ակցիա ի աջակցություն՝ քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի Մոլեգնող քաղաքական բռնաճնշումներ․ Արեգնազ Մանուկյան՝ հերթական քաղբանտարկյալը (տեսանյութ) ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան «Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ Փաշինյանի ռեժիմի սպասարկու դատավորը կալանավորեց խնամքին անչափահաս երեխա ունեցող հայ կնոջը Պատերազմ Արցախում
Անկախ քաղաքական հայացքներից՝ յուրաքանչյուր կին արժանի է արժանապատիվ վերաբերմունքի, արդար դատաքննության և իր հիմնարար իրավունքների լիարժեք պաշտպանության Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» Բողոքի ակցիա ի աջակցություն՝ քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի Կոչ Հայաստանի կանանց. Ձեր արձագանքը կարևոր է և կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը Մոլեգնող քաղաքական բռնաճնշումներ․ Արեգնազ Մանուկյան՝ հերթական քաղբանտարկյալը (տեսանյութ) Գնացեք ու տեսե՛ք․ խոշտանգման ինչ պայմաններում են պահում Արեգնազին, մյուսներին․ Դերենիկ Մալխասյան ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Նաիրա Զոհրաբյանը՝ Արեգնազ Մանուկյանին հանիրավի կալանավորելու մասին Մեր երկրի մեծագույն խնդիրը մնում է իշխանափոխությունը Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել. «Ժողովուրդ» ՔՊ-ի «բարեփոխած» տրանսպորտը Երևանցին այլևս չի պլանավորում իր օրը, փոխարենը փորձում է կանխատեսել, թե քանի՞ ժամ է կորցնելու խցանումներում Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի «Ի՞նչ աստիճանի պետք է կորցրած լինեք մարդկայինը, որ կարողանաք այս ամենն անել ու հետո հանգիստ քնել...» Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի «գործով» դատական նիստը (տեսանյութ) Հայաստանից Կարմիր գրքի կենդանիներ են տեղափոխվել Հնդկաստան․ ծավալուն հետաքննություն Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Թուրքիան գաղտնի վերավաճառել է ռուսական S-400 զենիթային համակարգերը Ես մինչև այսօր չեմ հասկանում` ինչի մեջ եմ մեղադրվում. Ռոբերտ Քոչարյան Եթե ես ասեի՝ սատկացնելու եմ վարչապետին, հաջորդ օրն ինձ չէի՞ն կալանավորի․ Քոչարյանը՝ դատավորին Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը. Ռոստոմյանը՝ Ծառուկյանի մասին ՔՀԿ-ները դատապարտում են անհամաչափ ուժի կիրառումը և կոչ անում ապահովել անաչառ քննություն. հայտարարություն Հայաստանը վերածվել է մի երկրի, որտեղ արդեն նույնիսկ կանանց նկատմամբ քաղաքական բռնաճնշումը սովորական երևույթ է դարձել Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան «Մինչեւ հիմա ընդդիմադիրների վրա կարած ո՞ր գործն է հաստատվել, որ այս մեկը հաստատվի». Արմենուհի Կյուրեղյանը՝ Արեգնազ Մանուկյանին ներկայացվող մեղադրանքի մասին Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան Նեոլիբերալ «փաշիզմ». հայ լինելը դարձնել վտանգավոր. Արման Աբովյան Փաշինյանն անոնսում է Տիգրանաշենը հանձնելու մասին. Իշխան Սաղաթելյան

Սահմանադրությունը Ալիևի բացահայտ պահանջն է, դե կողմ կքվեարկեք. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Կան ֆիլմեր, երբ, օրինակ, պետական պաշտոնյան կոռուպցիոն կամ այլ անօրինական կապի մեջ է մտնում ու ստիպված է լինում դրա դիմաց բաներ անել, որոնք գուցե իր սրտով չեն, անհավանական են, բայց դե ստիպված է՝ տակը փող կա, շանտաժ կա, մի բան կա և այլն։ Երբ հարցնում է՝ բա սա ո՞նց անեմ, պատասխան է ստանում՝ ոնց ուզում ես արա։

Եթե Հայաստանի՝ վերջին օրերին հայտարարած ու չարչրկված սահմանադրություն փոխելու թեման կինո նկարելու լինեն, այ էդ մոտիվներով է լինելու։ Բոլորը հասկանում են, գիտեն, ընդունում են, այդ թվում՝ ՔՊ-ականները, որ այս՝ նոր սահմանադրություն գրելու պահանջը գալիս է Ադրբեջանից։ Մի հատ պատկերացրեք էլի․․․ էն տեղ ենք հասել, որ թշնամին մեզանից պահանջում է Սահմանադրություն փոխել, էդ էլ դեռ մի կողմ, արա սրանք էլ համաձայնում են ու հլու-հնազանդ սկսում մեզ համոզել, որ դա մեզ պետք ա։ Գժվելու բան է։

Սկզբում մի քիչ հերքում էին, հիմա էլ թե «հա՛մ իրենք են պահանջում, հա՛մ մեզ է պետք» անհավանական, անպատկերացնելի հիմնավորումով։ Խայտառակություն՝ մեղմ ասեմ, որ չհայհոյեմ, լուրջ եմ ասում։  

Ադրբեջանը՝ իրենց լոպազ, բեղավոր նախագահի ու մի քանի իր պես պաշտոնյայի մակարդակով պահանջել է փոխել Հայաստանի սահմանադրությունը։ Հերիք չէ, դրանք համարձակվում են մեզ էդպիսի պահանջ դնել, արա էս մեր Հայաստանի իշխանությունն էլ ենթարկվում է։ Ու իբր, որ չի ուզում հենց տենց քյասար ասել պատճառը, հայտնվում է ծիծաղելի, խայտառակ վիճակում։ Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն ասում է, որ կարիք կա թափանցիկ հանրաքվեով ժողովրդի կողմից ընդունված սահմանադրության, Նիկոլի բառերն է կրկնում, քանի որ աշխարհում իրողությունները փոխվում են, քանի որ իրավիճակը այլ է, քանի որ Հայաստանը ժողովրդավար երկիր է։ Այ ընկեր, Ալիևն է ասում, մեզ հեքիաթներ մի պատմեք։ Անգամ մի թեթև բանավեճի չի դիմանում պնդումներդ։ Կամ ամենաաբսուրդ թեզը, որը ասում է նույն փոխնախարարը, ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը և մյուսները և հատկապես՝ Փաշինյանը․ ասում են՝ կարիք ունենք ժողովրդի կողմից լեգիտիմ ընդունված սահմանադրության։ Է՞ս ինչ նորություն է․ Հայաստանի գործող սահմանադրությունը լեգիտիմ չէ՞ այ որ Ալիևի պահանջած, ստուգած ու դաբռո տվածը ընդունենք, դա՞ է լեգիտիմը լինելու։ Դուք լրի՞վ եք գժվել արդեն, Ալիևի պահանջած Սահմանադրություն եք բերելու անցկացնե՞ք, դուք ո՞վ եք առհասարակ, հաստա՞տ հայ եք, թե՞ Ալիևը պասպորտները ձեռքներիցդ առել է ու հայտնվել եք այ էն ֆիլմի հերոսների տեղը։

Վլադիմիր Վարդանյանն Ալիևից եկած պահանջն արդարացնում է, մեղմ ասած, ծիծաղելի հիմնավորումներով։ Տեսեք, հարցնում են՝ փոխում եք, որովհետև Ալիևը պահանջում է անկախության հռչակագիրը հանե՞ք, որովհետև այնտեղ հղում կա Հայաստանի ու Արցախի վերամիավորմանը, պատասխանում է՝ կարող է անկախության հռչակագրին լայն հղում լինի, քիչ հղում լինի, բայց դե փոխողը մենք չենք, փոխողը ժողովուրդն է։ Հասկացա՞ք, գցում են ժողովրդի վրա։ Սուտը՞, թե ժողովուրդն է փոխողը․ սահմանադրությունը ո՞վ է գրում, ժողովուրդը՞, սորոսականները, ՔՊ-ական իրավաբանները, իշխանության աջակից «մասնագետները», Նիկոլ Փաշինյանի նկարի տակ նստող նախարարը, հանուն պաշտոնի բառիս բուն իմաստով ամեն ինչի պատրաստ մարդիկ, թե՞ իրականում Ադրբեջանում․ այ դա է ներկայացվելու ժողովրդին, ու իշխանությունը իրեն հայտնի մեթոդներով կարող է և անցկացնել այդ հանրաքվեն ու դուրս կգա, որ հայ ժողովուրդը քվեարկել է Ալիևի պահանջած, հաստատած Սահմանադրությանը։ Դուրս կգա, որ հայ ժողովուրդն է իր նպատակներին, արժեքներին, իղձերին դավաճանել, ոչ միայն ՔՊ-ն, կամ Փաշինյանը։ Ո՛չ, մենք բոլորով, Ալիևի կամակատարներն ենք, որովհետև որ նենց չլինի, որ մի օր մեկը գա, ու սրա ստորագրածները-բաները ճղի թափի, դավայ հլը, սաղով ընդունեք ձեր երկրի Մայր օրենքը։

Գժվելու բան է, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ասուլիս է տալիս ու ասում, թե՝ սուտ է, թե Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացն է նոր սահմանադրության պատճառը։ Մի քանի ժամ անց, հլը օրը չփոխված, արդեն իրեն խմբագրում է, երևի էն ուղիղ կապով Բայրամովը զանգել մուննաթ է եկել, ասում է՝ այո, Ադրբեջանը խնդիրներ է տեսնում Հայաստանի անկախության հռչակագրի մեջ, բայց դե մենք էլ ենք տեսնում իրենց մոտ ձևակերպումներում։ 

Ազային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ասում է՝ Ադրբեջանի սահմանադրության մեջ էլ կան դրույթներ, որ հայելային պետք է փոխվեն, որովհետև ինչ արվում է, արվում է հայելային։ Լուրջ ե՞ս ասում, գռազ կգամ, էտ ասածիդ վրա էս երկու օրա խնդում են թուրքերը, դու հլը ջհանդամ՝ մեզ վրա են խնդում։ Դուք լրիվ դարձել եք Ալիևի աշխատողը, դուք ասում եք ասեք՝ կանենք, նա էլ ասում է՝ դե արեք ու ուզում եք արդարացրեք ձեզ, ինչ ուզում եք արեք։

Մինչ էսօրվա Ալիևի ասածը, որ խաղաղությու՞ն եք ուզում, կստանաք, բայց եթե փոփոխություններ անեք Հայաստանի Սահմանադրության մեջ և այլ փաստաթղթերում, սրանք ինչ-որ ծիծաղելի թեզ էին շրջանառում՝ սահմանադրությունը պետք է փոխել՝ հաշվի առնելով վերջին իրադարձությունները։ Այսինքն դուք քանի որ չգիտեք հաղթել, չգիտեք բանակցել, չգիտեք թուրքին մերժել, դուխ ու խելք չունեք, դիրք չունեք, հեղինակություն ու կարողություն չունեք, դրա համար պետք է անել էն ինչ հրամայում է Ալիևը՞։ Արցախ հանձնեցիք, հողեր տվեցիք, ուր մտավ հետ չշպրտեցիք, ասեցիք՝ դե հա, իրենցն է, Արցախը հանձնեցիք, ասիք իրենցն է, մեր գյուղերի վրա գրեցիք՝ անկլավներ, հետո սկսեցիք ինչոր քարտեզ մուրալ, թե ասեք մերը որն ա, օքեյ ենք, հիմա էլ թե հլը մի հատ էլ Սահմանադրությունն էլ փոխեք ազգովի․․․ ասում եմ, որ մի թեթև ձիգ ԱԱԾ լիներ, սրանց սաղին շուտվանից մտել տարել էր էդ իրանց կաբինետներից․․․ էս ինչ ա՞։

Արդեն պարզից էլ պարզ ա, սրանք, հանուն իրենց իշխանության մնալու պատրաստ են տառացիորեն ամեն ինչի, ցանկացած գնով, միայն թե մի քիչ էլ մնան էդ անտեր եղած աթոռներին։ Այդ ցանկացած գինը նշանակում է ցանկացած գին բառիս բուն իմաստով։ Եթե ասի՝ Հայաստանի 10 մարզից մեկը տուր ինձ, որ խաղաղության պայմանագիր կնքեմ, դա էլ է  տալու, էն Միրզոյան, Վարդանյան էլ եսիմով էլ ելնելու են ասեն, դե էդտեղ ջուրը քիչ էր, քարը շատ էր, Ալենը կասի հայելային ենք տալիս, սկզբից մենք, հետո իրենք ու տենց գժանոց։ Չկասկածեք, Նիկոլն անգամ իր ասուլիսում մի անգամ սենց մի բան ասաց, չեք հիշի երևի, ասաց, «չկա էդպիսի մի տարածք, որ կարող եմ տալ ու խնդիր առաջացնի»։

Մեկ անգամ էլ նշեմ, այսօր, Նիկոլ Փաշինյանի հանրային ռադիոյին տված հարցազրույցից առաջ, որտեղ վերջինս պետք է բացատրի թե խի է փոխում սահմանադրությունը, դրանից ժամեր առաջ Իլհամ Ալիևն հայտարարում է, թե «Խաղաղության կարելի է հասնել, եթե փոփոխություններ կատարվեն Հայաստանի Սահմանադրության մեջ և այլ փաստաթղթերում»։ Էդ խաղաղություն բառը մի կողմ դրեք, դրանով էս արդեն համ սրանք, համ թուրքերը մեզ շանտաժ են անում, էս արդեն 3 տարի ա, դեմը ինչ ասես ուզեցին, ստացան, որովհետև մեզ մոտ իշխանության են մարդիկ, որոնք պատրաստ են ամեն բան անելու, թշնամու պարտադրանքով։ Սրանց վարած Հայաստան-Ադրբեջան հարաբերություների բոլոր նախապայմաններին ավելացել է այս մեկը ևս, սա էլ կկատարեն, վաղը արդեն կրոնն ու լեզուն է դառնալու նախապայման, մյուս օրը ասելու է ձեր արտաքին գործերի նախարարի անունը որ Արարատ է, դա համարում եմ տարածքային պահանջ Թուրքիային, փոխեք դրեք Արագած․ դա էլ են անելու, որ ասեն ձեր կնանիքից էլ բաժանվեք, դա էլ կանեն։

Աշխարհով մեկ, մեզ ձեռք են առնում․ եվրաչինովնիկները գալիս են Հայաստան, որից հետո՝ Ադրբեջան, հենց Երևանից հասնում են Ադրբեջան, առաջին հարցը նրանց գիտե՞ք որն է՝ ասացի՞ք, որ փոխեն սահմանադրությունն ու օրենքները։ Երեկ չեխիայի արտգործնախարարին էին հարցնում, էսօր՝ Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին։ Արդեն ծաղրում են ձեզ, սխալ ասեցի, դուք ջհանդամ, մեզ, մեզ են ձեռք առնում։

Այո, որ ձեզ մնա, ձեր ձեռքը բռնող չլինի, սաղ կփոխեք, կհարմարացնեք իրենց պահանջներին, ուղիղ կապով էլ երևի, արդեն նոր գրած տեքստն էլ կտան։ Սահմանադրությունը փոխում են, որովհետև կա Ալիևի պահանջ և միջազգային, արևմտյան ճնշում՝ ենթարվելու Ալիևի պագանջներին, չնայած որ առանց ճնշումների էլ ենթարկվում եք։

Կարճ ասած՝ Նախկինում շատ էին տեսակետները, խոսակցություններն այն մասին, որ Հայաստանի այս իշխանություները կատարում են Ալիևի, Էրդողանի թելադրածը, որոնք էլ ստանում են ինչ-ինչ խողովակներով։ Բայց հիմա իրավիճակ է փոխվել․ այլևս այդ առաջադրանքները հերիք չէ ստանում են բացահայտ, մի բան էլ հետևից հելնում հայտարարում եմ, որ այո, դա մեր պահանջն է․ կոնկրետ սահմանադրությունը փոխելու պահանջը ստացել են բացահայտ։ Սրանք, կրկնում եմ, լրիվ դարձել են Ալիևի աշխատողը։ Մի բան էլ, այն պաշտոնյաներին ասեմ, որոնք գրեթե ամեն օր Նիկոլ Փաշինյանից հանձնարարականներ են ստանում, գոնե գլխի ընկե՞լ եք, որ ամենայն հավանականությամբ, դրանք թելադրվել են Ալիևի կողմից։ Հա, մեկ էլ հլը մտածեք, իսկ Ալիևի թաքուն պահանջներով էլ ինչե՞ր եք արել»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>