Խաղաղության կարելի է հասնել Հայաստանի Սահմանադրության փոփոխությամբ. Ալիև
Դիտել նաև
«Ադրբեջանի և Հայաստանի դիրքորոշումները բավականին մոտ են դարձել». Ալիև
Սա այն Ալիևն է, ում սրբագործման ու մաքրազերծման աշխատանքների համար Փաշինյանը ջանք ու եռանդ չի խնայում. ադրբեջանագետ
Ալիևները մեկնել են Արցախ
Ալիևը պահանջում է Տիգրանաշենը և այլ տարածքներ
Մենք չենք կարող և չենք մոռանա օկուպացիայի տարիները. Ալիև
Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ հանդիպանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել է Հայաստանի հետ խաղաղության պայմանները: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Խաղաղության կարելի է հասնել, եթե փոփոխություններ կատարվեն Հայաստանի Սահմանադրության մեջ և այլ փաստաթղթերում»,- նշել է նա: Միևնույն ժամանակ Ալիևը նաև նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն իսկ դե ֆակտո խաղաղություն է: Խոսելով Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների և ռազմական համագործակցությանը՝ Ալիևը նշել է.
«Ֆրանսիան գործում է կրակի վրա բենզին լցնելու սկզբունքով՝ տարածաշրջանում ապակառուցողական քաղաքականություն վարելով»: Նշենք, որ Մարտին Չունգոնգը Բաքու է մեկնել Երևանից: Նա հունվարի 30-ին աշխատանքային այցով ժամանել էր Հայաստան: