Կյանքից հեռացել է «Կլոն» հեռուստասերիալում Զորաիդեի կերպարը կերտած դերասանուհին
79 տարեկանում մահացել է բրազիլացի դերասանուհի Ժանդիրա Մարտինին։
Ժանդիրան Մարտինին հանդես է եկել TV Globo-ի մի շարք սերիալներում: Նա իր ընտանիքի հետ ապրում էր Սան Պաուլո քաղաքում և խաղում էր նաև Սան Պաուլոյի թատրոնում։
Դերասանուհին ավելի հայտնի է բրազիլական «Կլոն» հեռուստասերիալում կերտած իր դերով։
Նա սերիալում մարմնավորում էր Զորաիդեին։
Ինչպես հայտնում է Globo պարբերականը, Ժանդիրա Մարտինին տառապում էր թոքերի քաղցկեղով։
Դա էլ հանդիսացել է նրա մահվան պատճառը։
Աղբյուրը` tert.am