Պետդեպը թույլատրել է Պենտագոնին զենք վաճառել Լեհաստանին
ԱՄՆ Պետական դեպարտամենտը դեմ չէ, որ Պենտագոնը Լեհաստանին 500 մլն դոլարի զենք վաճառի: Այս մասին ասված է ԱՄՆ Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Ինչպես տեղեկացնում է «Lenta.ru»-ն, Պենտագոնում կարծում են, որ գործարքը համապատասխանում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական շահերին, քանի որ հնարավորություն կտա «բարելավել ՆԱՏՕ դաշնակից երկրի անվտանգությունը»:
«Լեհաստանը պատրաստվում է օգտագործել այդ պաշտպանության միջոցներն իր ռազմական ուժերի կատարելագործման, ինչպես նաև պաշտպանվելու ունակության և տարածաշրջանային սպառնալիքներին դիմակայելու կարողության բարելավման համար». - ասված է հայտարարությունում:
Նվում է, որ պայամանգրով նախատեսված գումարի կեսը կօգտագործվի «HIMARS» հրթիռա-հրետանային համակարգ գնելու համար: Եվս 250 մլն դոլլար կուղղվի այլ զինտեխնիկա և զինամթերք գնելուն:
Zham.am