ԱՅՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄՈՎ Մնում է՝ կզենք, որ ադրբեջանցիները մեր վրայով թռչեն․ Ալիևին խաղաղության պայմանագիր պետք չէ Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ
ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանը վերստին կալանավորվեց. Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից․ «Ուժեղ Հայաստան» Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Պատերազմ Արցախում
Ապօրինի քրեական հետապնդում՝ Կաթողիկոսի դեմ․ դատական նիստ Հրազդանում հացկերույթը վերածվել է վիճաբանություն-ծեծկռտուքի. մեկ անձ մահացել է ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից ԱՅՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄՈՎ «Բարեփոխման» անվան տակ թանկացրած տրանսպորտի վիճակը Մնում է՝ կզենք, որ ադրբեջանցիները մեր վրայով թռչեն․ Ալիևին խաղաղության պայմանագիր պետք չէ Քաղաքական արատավոր կարուսել Հայաստանն ընտրում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի ուղին․ Մարթա Կոս Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Փաշինյանական ռեժիմի «ԱԱԾ պադվալ» խոշտանգարանում այլևս ազատ խցեր չկա՞ն, արագորեն ընդարձակում են «ապարտամենտները», շինարարություն են անում․ «Հրապարակ» Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ «Ժողովուրդ» «Թուրքական միջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի հարցով ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. կառավարության առաջարկը Ձեզ ոչ ոք չի ուզում բժժացնել, ձեզնից հարցերի պատասխաններ են ուզում․ Քրիստինե Վարդանյանը՝ Միրզոյանին Նոյեմբերի 9-ին՝ պատերազմի ավարտի տարելիցին, Փաշինյանը ուզում է մեկնել իր շատ սիրելի Թուրքիա Ունենք ազգային համախմբման նպատակ և մտավորականների հետ հանդիպումն անչափ կարևոր էր․ Աննա Գրիգորյան Որքան էլ փորձ արվի արդարադատությունը դարձնել ընտրովի, օրենքի գերակայության սկզբունքը պետք է մնա անսասան. Իվետա Տոնոյան Բանտի դռները պետք է բացվեն. մեր երկրի խնդիրները մեծ են, իսկ մարդկային կապիտալը՝ սահմանափակ. «Այլընտրանքային նախագծեր» խումբ Մենք երկրի կորստի առաջ ենք. Աննա Մայիլյան «Միասնության թևեր». Պատրաստ ենք մասնակցելու հիմնված համախմբման նախաձեռնություններին Պետք է շատ ռեալ խոսել, հասկանալ՝ որոնք են մեր հաջորդ քայլերը, ինչ պետք է անենք. Արման Նավասարդյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններն ու անցկացնել իր սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան Կալանավորված Հայաստան Ալիևի ինչի՞ն է պետք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը... Ազատություն «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին Տեսնում է, որ ձեռից գնում է. Փողոցային պայքարի սցենար չենք քննարկել. Հրանտ Բագրատյան Հանրաքվեն արդեն եղել է, ժողովուրդն այդ մանդատը Փաշինյանին չի տվել. Լևոն Զուրաբյան Ժամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել Կարապետյան

Քաղաքապետարանը շալախ տեսակի մեկ ծիրանենին գնել է 19 500 դրամով

2023-ի փետրվարի 16-ին «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը և «Գնումների աջակցման խորհրդատվական կենտրոն» ՍՊ ընկերությունը պայմանագիր են կնքել, որի համաձայն՝ ընկերությունը ՀՈԱԿ-ին պետք է մատակարարեր 100 հատ ծիրանենի՝ «Երևան» տեսակի, այն նաև հայտնի է շալախ անունով։ Պայմանագրի տվյալներով՝ մեկ ծիրանենու գինը 19 500 դրամ է։ Պայմանագրի ընդհանուր գինը 1 950 000 դրամ է։ Նմանատիպ մեկ այլ պայմանագիր կնքվել է 2022-ի ապրիլի 4-ին, նույն ընկերության հետ, ըստ որի՝ ՀՈԱԿ-ին մատակարարվել են տարբեր տեսակի ծառեր, այդ թվում՝ ծիրանենի «Երևան», մեկ հատի գինը՝ 2 400 դրամ։ Պայմանագրով գնվել է 50 հատ, ընդհանուր գինը՝ 120 000 դրամ։

«Հետք»-ը հարցում էր ուղարկել ՀՈԱԿ-ին՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն գնի, երկու պայմանագրերի գնային տարբերության և այլ հարցերի վերաբերյալ: Հարցերը հիմնականում անպատասխան են մնացել։ 2022-ի ապրիլի 4-ին կնքված պայմանագրին նախորդած հայտարարության մեջ ՀՈԱԿ-ի կողմից գին սահմանված չէ, իսկ 2023-ի փետրվարի 16-ին կնքված պայմանագրին նախորդած հայտարարության մեջ ծիրանենու համար նշված է 20 000 դրամ գին։ Ընկերությունը միակն էր, որը «Երևանի» ծիրանենու համար մասնակցել է մրցույթին և առաջարկել 19 500 դրամ։ Այս երկու պայմանագրի գնման հայտարարության մեջ, բացի ապրանքից, ներառված են նաև տեղափոխումը, ապահովագրությունը, հարկերը և այլն։ Հիմնական տարբերությունը ծառերի տեխնիկական բնութագրի մեջ է։ Երկու գնումների համար էլ մրցույթները իրականացվել են գնանշման հարցմամբ։ Այսպիսով՝ այս երկու գործարքի մեջ տարբերությունը մեծ չէ, բայց ծառերի համար առաջարկվող գինը մոտ 8 անգամ ավելացել է։

Ինչո՞վ է պայմանավորված գների նման տարբերությունը

«Հետք»-ը խնդրել էր պատասխանել հարցերին՝ ինչու՞ է մեկ ծառը գնվել 19 500 դրամով, եթե դրա շուկայական արժեքը տատանվում է 1 500-2 000 դրամի սահմաններում, և ինչու՞ են այս երկու պայմանագրով գնված ծիրանենիների գներն այսչափ տարբերվում։ ՀՈԱԿ-ից հստակ պատասխան չստացանք։ Այս մասով միայն նշվում է, որ գնված ծառերը ունեցել են հստակ տեխնիկական բնութագիր։

Տեխնիկական բնութագրերը

Վերոնշյալ երկու պայմանագրում առկա տեխնիկական բնութագրերը տարբերվում են, բայց դրանց տարբերության արդյունքում գնային առաջարկը փոխվել է՝ 2 400-ից դառնալով 19 500 դրամ։ Ի՞նչ տարբերություններ կան այդ ծառերի միջև, որ գումարը ավելացել է 17 100 դրամով։

2023-ի փետրվարի 16-ին կնքված պայմանագրում նշված տեխնիկական բնութագիրը․

  1. 19 500 դրամով գնված ծառը 2 մ և ավելի բարձրություն ունի, բնի պարագիծը՝ 10-12 սմ, ուղղաձիգ, շտամպը՝ 1․7-1․8 մ, սաղարթի 7-8 ճյուղով, ճյուղերի երկարությունը 60-70 սմ և ավելի է, փակ արմատային համակարգով։

2022-ի ապրիլի 4-ին կնքված պայմանագրում նշված տեխնիկական բնութագիրը․

  1. 2 400 դրամով գնված ծառը 1․8-2․2 մ բարձրություն ունի, ցողունի տրամագիծը՝ 2․5-3․5 սմ, սաղարթը՝ 2-3 ճյուղով, փակ արմատային համակարգով։ Նաև նշված է՝ d = 0.4 մ, H = 0.4 մ։

Ինչպես արդեն նշել ենք, գնային նման տարբերության և մեկ ծառը 19 500 դրամով գնելու վերաբերյալ հարցերին ՀՈԱԿ-ից կոնկրետ պատասխան չենք ստացել։ Մենք ինքներս փորձեցինք գնել նմանատիպ ծառ և հասկանալ, թե ինչ գնային տարբերակներ կան՝ ըստ ծառի չափերի։

Այս ծառը մենք գնել ենք 1 500 դրամով։ Տնկիների վաճառքով զբաղվողները մեզ ասացին, որ հենց այդպիսի ծառ, որը գնել է ՀՈԱԿ-ը՝ փակ արմատային համակարգով, տարվա այս հատվածում չենք կարող գնել, քանի որ պտղատու ծառերը հիմնականում պահում են հողի մեջ։ Փակ արմատային համակարգ ստանալու համար մենք ծախսեցինք 700 դրամ։ ՀՈԱԿ-ի գնած ծառի նման ծառ գնեցինք 2 200 դրամով։ Իհարկե, այս գնման մեջ ներառված չեն տեղափոխումը, ապահովագրությունը և հայտարարության մեջ նշված մի քանի հանգամանքներ։

Վաճառող ընկերության սեփականատիրոջ մեկնաբանությունը՝ պայմանագրերի վերաբերյալ

Ընկերության սեփականատեր Հայկ Վարդանյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում հարցրինք՝ ինչո՞վ է պայմանավորված այսպիսի գնային առաջարկը, և երկու պայմանագրի միջև գնային նման տարբերությունը։

«Չափի տարբերությունն է և ծառերի տարիքի հետ կապված տարբերությունն է, ընդեղ (19 500 դրամ արժեցող ծառը) փակ արմատային համակարգով է եղել, դրան նախորդողը (2 400 դրամ արժեցող ծառը) հողագնդով է եղել։ Վերջին տարվանը ավելի մեծ էր, այսինքն՝ ինքը մի քանի տարվա խնամքի ծախսեր է իրա մեջ ներառել, ու ինքնարժեքը մեծացել է։ Ավելի մեծ հասուն ծառեր են եղել, և՛ ուղղության ստվոլով, և՛ մնացածով։ Բնականաբար, ինչքան ծառը մեծանում է, այնքան խնամքի ծախսերն են մեծանում, դրանք ինքնարժեքի հետ մեծացող գործոններ են։ Ծառը պահել մեծացրել ես։ Ե՛վ պարարտանյութը, և՛ թունաքիմիկատը, և՛ մնացած խնամքի ծախսերը գումարում ես իրար, էտ գինն ա ստացվում»,-ասաց Հայկ Վարդանյանը։

Հայկ Վարդանյանի խոսքով՝ ծառերը աճեցվել են ընկերությանը պատկանող տնկարանում։

Վաճառող ընկերությունը և սեփականատերը

«Գնումների աջակցման խորհրդատվական կենտրոն» ՍՊ ընկերությունը հիմնադրվել է 2021-ի մայիսի 7-ին։ Պետական գնումներին առաջին անգամ մասնակցել է մոտ մեկ ամիս անց։ Ընկերությունը ստեղծումից ի վեր «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի հետ կնքել է չորս պայմանագիր։ Պայմանագրերը կնքվել են թփերի կամ ծառերի գնման նպատակով։ «Գնումների աջակցման խորհրդատվական կենտրոն» ընկերությունը պայմանագրեր է կնքել նաև պետական այլ մարմինների հետ, որոնց մատակարարել է օրինակ՝ շինանյութ, բանջարեղեն, սննդամթերք, մետաղական դարակաշար, տնտեսական, կենցաղային ապրանքներ և այլն։ Չնայած սրան՝ ընկերության գործունեության տեսակը, ըստ ՊԵԿ-ի տվյալների, թարմ մրգերի և բանջարեղենի մեծածախ առևտուրն է։

Ընկերության 100% բաժնեմասերը պատկանում են Հայկ Վարդանյանին, որը Վեդի համայնքի ավագանու անդամ Վահագն Վարդանյանի եղբայրն է։ Հայկ Վարդանյանը նախկինում աշխատել է «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկում որպես գործերի կառավարման և գնումների բաժնի պետ, իսկ մինչ այդ պաշտոնը նույն հիմնարկում՝ որպես գնումների գլխավոր մասնագետ (տեղեկատվությունը Հայկ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից)։

Որտե՞ղ են տնկվել ծառերը

«Հետք»-ը գրավոր հարցմամբ խնդրել էր տեղեկացնել՝ որտեղ են տնկվել այդ ծառերը։ ՀՈԱԿ-ից պատասխանեցին, որ ծառերը տնկվել են Փառքի անտառում, Ծիծեռնակաբերդի բարձունքում, Ավան վարչական շրջանի մուտքի մոտ գտնվող անտառտնկարկում։ Մենք այցելեցինք Փառքի անտառի տարածք՝ փորձելով գտնել տնկված ծառերը։ ՀՈԱԿ-ը այդ տարածքը բաժանել է հատվածների և քառակուսիների։ Հարցմամբ խնդրել էինք նաև հայտնել, թե ի՞նչ նպատակով են գնվել ծիրանենիները։ ՀՈԱԿ-ից տեղեկացրին, որ ծառերը գնվել են քաղաքային կանաչապատման՝ ուրբան անտառների լանդշաֆտային բաղադրիչ մասերի դիմային հատվածների ընդգծման նպատակով։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>