Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Պատերազմ Արցախում
Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը

Համահայկական հեռուստամարաթոնի հետեւությունները

Ի՞նչ հետևություններ են արվել

Թեև Հայաստանում վաղուց արդեն ընդունված չէ այս կամ այն երևույթից կամ փաստից հետո անել սառը վերլուծություն և հետևություններ, այնուհանդերձ՝ «Հայաստան Համահայկական հիմնադրամի «Բերքառատ Արցախ» հեռուստամարաթոնից հետո, երբ հավաքվեց մոտ 12.5 մլն դոլար, իշխում են հետևյալ տեսակետները.

ա/ Սա շատ փոքր գումար է, հետևաբար՝ սփյուռքը չի վստահում Հայաստանի իշխանություններին։

բ/ Կարևորը ոչ թե գումարի չափն է, այլ՝ համահայկական միասնականության ցուցադրությունը։

Սրանք շատ պարզունակ ու շատ մակերեսային հետևություններ են, որոնք ոչ մի արժեքավոր բան չունեն իրենց մեջ և չեն օգնում հետագա գործունեության համար ճիշտ որոշումների հանգել։ Առաջին տեսակետի տարածողներն են մշտապես ընդդիմադիր տրամադրված, առավելապես պոպուլիստական տրամադրությունների կրող հատվածը։ Հանուն արդարության պետք է նշել, որ այս տեսակետը տարածվում է բոլոր մարաթոններից հետո։

Երկրորդ տեսակետի հեղինակներն իշխանության տարբեր նեկայացուցիչներն են։ Եթե առաջին դեպքում ասելիքը տեղավորվում է խոսքի ազատության շրջանակներում և կարելի է ուղղակի վերապահումով մոտենալ, ապա երկրորդ դեպքում գործ ունենք ոչ կոմպետենտության հետ, որը հուշում է, որ նույն կերպ կարող են ձախողել ցանկացած այլ գործ։

Իսկ ինչ հետևություններ պետք է արվեն

«Այլընտրանքային նախագծեր խումբը» խնդրին մոտենում է հետևյալ ելակետերից.

1. Ցանկացած մարաթոնի նպատակը շատ գումար հավաքելն է՝ դրված նպատակը, ծրագիրն առավել հաջող իրականացնելու համար։ Մնացածը հեքիաթ է։

2. 12.500 մլն դոլար «Բերքառատ Արցախ» ծրագրի համար բավարա՞ր է, թե՞ ոչ. պետք է ասեն ծրագիրը մշակողները, պատասխանատուները, իրականացնողները։ Եվ նրանք պարտավոր են դա անել, որ բոլորս հասկանանք ի վերջո՝ այս գումարով կլուծվի՞ խնդիրը, եթե այո՝ շատ լավ, եթե՝ ոչ կիսա՞տ է մնալու, չի՞ իրականացվելու, թե՞ այլ լուծումներ կան։ Սա կոչվում է թափանցիկ աշխատանք և հաշվետվողականություն։

3. Հավաքված 12. 5 մլն դոլարի կառուցվածքը նայելիս ստավում է հետևյալ պատկերը՝ եթե հանում ենք խոշոր նվիրատուներին՝ Սամվել Կարապետյան 2.5 մլն, անանուն բարերար՝ 2.5 մլն, Զանգեզուրի պղնձամոլիբդենական՝ 350 հազար, Սամվել Ալեքսանյան՝200 հազար, Վարդանյանների ընտանիք՝ 125 հազար, Բարսեղ Բեգլարյան՝ 100 հազար, Վալեքս գրուպ՝100 հազաև և այլն։ Ըստ այդմ՝ առանց խոշոր նվիրատուների՝ մոտ 6 մլն դոլար։ Սրանից պետք է հանել պետական համակարգից լռությամբ գանձվող գումարները, տարբեր հաստություններից փոխանցվող գումարները։ Դրանից մնացած գումարի պարագայում ուղղակի անտեղի է խոսել համահայկականության և այլ մեգագաղափարներից։ Չկա նման բան։ Կարող էր լինել, բայց հիմա չկա։

Կարծում ենք՝ «սփյուռքը իշխանություններին չի վստահում ձևակերպումը» նույնպես պարզունակ է և չի արտացոլում պրոբլեմի էությունը։ Այստեղ վստահության կամ անվստահության խնդիր չկա։ Այստեղ կա նոր լուծումների անհրաժեշտություն։

Կարծում ենք՝ մարաթոնի կազմակերպիչները, Հիմնադրամի տնօրինությունը բարեխիղճ արել են իրենց գործը, և նրանց մեղքը չէ այս պատկերը։

«Այլընտրանքային նախագծեր խումբը» համարում է, որ ստեղծման պահից ի վեր Հայաստան Համահայակական հիմնադրամն իսկապես զգալի գործ է արել, ունեցել է առաքելություն, այսօր, սակայն, նրա գործունեության բովանդակությունը, մեխանիզմները, տեխնոլոգիաներն իրենց սպառել են։

Համահայկական հիմնադրամին պետք է տրվի լրիվ նոր բովանդակություն, պետք է մշակվի նոր քաղաքականություն։ Աշխատանքի լրիվ նոր ոճ։ Այլ փիլիսոփայություն, այլ տեխնոլոգիաներ։

Ցանկացած լավ ձեռնարկ, լավ գաղափար մի պահից կարիք ունի վերանայման, նորացման։ Հայաստան Համահայկական հիմնադրամի առումով՝ այդ պահը եկել է։

Սա բարդ աշխատանք է, որը կարելի է շատ լավ անել։ Իհարկե, դրա համար պետք է լինի այդ գիտակցումը և լինի քաղաքական որոշում։

«Այլըտրանքային նախագծեր խումբը» պատրաստ է հանրությանը ներկայացնել իր առաջարկները, որոնց հիմքում դրված է հիմնական սկզբունքներից մեկը՝ փոխել բացառապես ազգային պատկանելության հիման վրա միջոցների հայթայթման մշակույթը։ Դրսում 21-րդ դարն է։

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>