Հայաստանը պետք է կողմնորոշվի իր ատոմային էներգետիկայի զարգացման ձեւաչափի հարցում. «Ռոսատոմի» տնօրեն
Հայաստանը պետք է առաջիկա մեկուկես–երկու տարում կողմնորոշվի իր ատոմային էներգետիկայի զարգացման հետագա ձևաչափի հարցում։ «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին ասել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը:
Խոսելով այդ ոլորտում Ռուսաստանի ունեցած պայմանավորվածությունների մասին այլ երկրների հետ՝ գլխավոր տնօրենը հիշատակել է նաև Հայաստանը՝ ընդգծելով, որ Երևանը վաղուց ատոմային էներգետիկայի ակումբի անդամ է:
Լիխաչովը նշել է, որ «Ռոսատոմը» պայմանավորվածությունների բարձր պատրաստության փուլում է Թուրքիայի և Բանգլադեշի հետ, բանակցություններ են վարում Ուզբեկստանի ու Ղազախստանի հետ:
Աղբյուրը՝ armeniasputnik.am