Կոչ Հայաստանի կանանց. Ձեր արձագանքը կարևոր է և կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը Գնացեք ու տեսե՛ք․ խոշտանգման ինչ պայմաններում են պահում Արեգնազին, մյուսներին․ Դերենիկ Մալխասյան Նաիրա Զոհրաբյանը՝ Արեգնազ Մանուկյանին հանիրավի կալանավորելու մասին
11
Բողոքի ակցիա ի աջակցություն՝ քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի Մոլեգնող քաղաքական բռնաճնշումներ․ Արեգնազ Մանուկյան՝ հերթական քաղբանտարկյալը (տեսանյութ) ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան «Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ Փաշինյանի ռեժիմի սպասարկու դատավորը կալանավորեց խնամքին անչափահաս երեխա ունեցող հայ կնոջը Պատերազմ Արցախում
Անկախ քաղաքական հայացքներից՝ յուրաքանչյուր կին արժանի է արժանապատիվ վերաբերմունքի, արդար դատաքննության և իր հիմնարար իրավունքների լիարժեք պաշտպանության Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» Բողոքի ակցիա ի աջակցություն՝ քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի Կոչ Հայաստանի կանանց. Ձեր արձագանքը կարևոր է և կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը Մոլեգնող քաղաքական բռնաճնշումներ․ Արեգնազ Մանուկյան՝ հերթական քաղբանտարկյալը (տեսանյութ) Գնացեք ու տեսե՛ք․ խոշտանգման ինչ պայմաններում են պահում Արեգնազին, մյուսներին․ Դերենիկ Մալխասյան ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Նաիրա Զոհրաբյանը՝ Արեգնազ Մանուկյանին հանիրավի կալանավորելու մասին Մեր երկրի մեծագույն խնդիրը մնում է իշխանափոխությունը Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել. «Ժողովուրդ» ՔՊ-ի «բարեփոխած» տրանսպորտը Երևանցին այլևս չի պլանավորում իր օրը, փոխարենը փորձում է կանխատեսել, թե քանի՞ ժամ է կորցնելու խցանումներում Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի «Ի՞նչ աստիճանի պետք է կորցրած լինեք մարդկայինը, որ կարողանաք այս ամենն անել ու հետո հանգիստ քնել...» Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի «գործով» դատական նիստը (տեսանյութ) Հայաստանից Կարմիր գրքի կենդանիներ են տեղափոխվել Հնդկաստան․ ծավալուն հետաքննություն Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Թուրքիան գաղտնի վերավաճառել է ռուսական S-400 զենիթային համակարգերը Ես մինչև այսօր չեմ հասկանում` ինչի մեջ եմ մեղադրվում. Ռոբերտ Քոչարյան Եթե ես ասեի՝ սատկացնելու եմ վարչապետին, հաջորդ օրն ինձ չէի՞ն կալանավորի․ Քոչարյանը՝ դատավորին Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը. Ռոստոմյանը՝ Ծառուկյանի մասին ՔՀԿ-ները դատապարտում են անհամաչափ ուժի կիրառումը և կոչ անում ապահովել անաչառ քննություն. հայտարարություն Հայաստանը վերածվել է մի երկրի, որտեղ արդեն նույնիսկ կանանց նկատմամբ քաղաքական բռնաճնշումը սովորական երևույթ է դարձել Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան «Մինչեւ հիմա ընդդիմադիրների վրա կարած ո՞ր գործն է հաստատվել, որ այս մեկը հաստատվի». Արմենուհի Կյուրեղյանը՝ Արեգնազ Մանուկյանին ներկայացվող մեղադրանքի մասին Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան Նեոլիբերալ «փաշիզմ». հայ լինելը դարձնել վտանգավոր. Արման Աբովյան Փաշինյանն անոնսում է Տիգրանաշենը հանձնելու մասին. Իշխան Սաղաթելյան

Բանակի օրն ու բանակից փախածները. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Օրերս ներկա էի 18-ամյա երիտասարդին բանակ ճանապարհելու արարողության․ տխուր պատկեր էր։ Երբ բանակ էին գնում իմ սերնդակիցները, էլի հավաքվում էին ճանապարհ դնելու․ կանայք հուզվում էին, ծառայածները խորհուրդներ տալիս, բայց բոլորը մեկ բանում վստահ էին՝ բանակից վերադառնալու է իրենց կոփված տղան։ Բանակ ճանապարհելու արարողության էի գնացել գյուղում էր, որը տվել էր 2 զոհ 44-օրյա պատերազմում և երկու զոհ պատերազմից հետո։ 8 վիրավոր էր տվել։ Պատկերացնում ե՞ք, պատերազմում և պատերազմից հետո նույնքան զոհեր են ունեցել։ Ու կենացների մի մասը ոչ թե կոփված հետ գալու մասին էր, այլ՝ հետ գալու։ Ցավալի է, բայց էսօր զինվորը շատ հաճախ է հետ գալիս ընկերոջ մահ տեսած, խրճիթ ու ցրտահարում տեսած։ Մեր ժամանակ էլ կար պատերազմի վախ, բայց բոլորը վստահ էին, որ հաղթանակած բանակի զինվոր է, էլի կհաղթի։ 
Երեկ բանակի օրն էր․ իմ տպավորությամբ, ոչ թե տոնական էր, այլ՝ ոչ աշխատանքային։ Առաջ ղեկավարությունը գնում էր Եռաբլուր, հետո զորամասերում զորախաղեր էինք նկարում, լինում էին հանդիսավոր միջոցառումներ, շքերթներ։ Սրանց օրոք գնալու մի տեղ կա՝ մեծացած Եռաբլուրը։ Բանակի օրը նշում ենք մի իրավիճակում, երբ Բաքվի բանտերում ունենք զինվորներ ու հրամանատարներ․ մի պայմաններում, երբ ունենք անհետ կորածներ, աջակցություն չստացող շատ վիրավորներ։ Բանակի օրը նշում ենք մի պայմաններում, երբ գերի զինվորականներ ու գեներալներ ունենք նաև Հայաստանի բանտերում։
Բանակի օրը նշում ենք մի պայմանում, երբ թշնամին օկուպացրել է Հայաստանից ավելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածք, ու տոնի առթիվ ուղերձում երկրի ղեկավարը խսում է այդ տարածքներն Ադրբեջանին թողնելու մասին։ Փաշինյանն ասում է՝ մենք Ադրբեջանին առաջարկել ենք չհարձակման մասին պայմանագրի ստորագրում, եթե կպարզվի, որ խաղաղության պայմանագրի ստորագումը սպասվածից ավելի երկար ժամանակ է պահանջելու: Դա նշանակում է, որ դու առաջարկում ես քո տարածքի էն հատվածը, որն օկուպացված է, մնա Ադրբեջանին, մեր բարձունքները, որտեղ եկել-դիրավորվել են, մնան իրենց։ Ինչ կա-չկա տվեցիր, որ խաղաղություն լինի, հիմա ասում ես՝ կարող է դա շատ երկար տևի, եկեք ուրիշ բան կնքենք։ Փաշինյանին վռազ մի հատ թուղթ է պետք, ինչ թուղթ լինի, կարևորը՝ Ալիևի ստորագրություն լինի վրան։ Եթե Ադրբեջանը քեզ հետ խաղաղության պայամանգիր չի կնքում, չհարձակվելու մասին պակտ կկնքի՞։ Փաշինյանը այստեղ հայտարարում է չհարձակվելու պայմնագրի մասին, Ադրբեջանը էնտեղից հայելային պատասխան է տալիս, թե՝ Հաղարծինն էլ է իմը։ Վստահ եմ՝ Ջերմուկն էլ գրաված լինեին, Փաշինյանը էդ պայմանագիրը ստորագրելու առաջարկ կաներ։ Բացի Երևանի կենտրոնում իր զբաղցեցրած տարածքից, մնացածին պատրաստ է։ Էն որ ասում էր Հայաստանն իմ օջախն է, ժղովուրդն իմ ընտանիքն է, երևի նկատի ուներ, որ իր կաբինետն իր օջախն է, կառավարական դաչան էլ իր ընտանիքն է։ 8 ամիս ամեն օր ասում եք 29,800 քառակուսի կիլոմետր, Ադրբեջանը ոչ մի անգամ չի ասել, թե ճանաչում է, այլ ասում է՝ Տաթևը մերն ա, Արթիկը մերն ա, Դիլիջանը, Հաղարծինը․․․ բա էլ ի՞նչ մնաց քո 29,800-ից։
Բանակի օրը նշեցինք մի պայմաններում, երբ վերջին 4 տարում 260 զինվոր ենք կորցրել ոչ մարտական իրավիճակում։ Նշեցինք մի բանակի տոն, որը արդեն բաշժանել են հարուստների ու աղքատների՝ 15 մլն դրամ քեշ փող ունեցողներին կոչ անելով մուծվել ու փախչել։
Բանակի օրը նշում ենք մի պայմաններում, երբ մեր զենք-զինամթերքի առյուծի բաժինը հանձնվել է թշնամուն, իսկ զինվելու փաստերը շատ քիչ են։ Մեկ հայտարարում են՝ միլիարդավոր դոլարների զենք ենք ձեռք բերում, մեկ հայտարարում են՝ մեզ ոչ մեկ զենք չի ծախում, քանի որ ՀԱՊԿ անդամ ենք։ Ձեր միլիարդավոր դոլարների զինվելը տեսանք՝ 4 հատ առանց հրթիռի սամալյոտ, որոնք ոչ թե կրակելուց մաշվեցին, այլ սելֆի անելուց։ Առածդ սամալյոտներն էլ տեսանք, ՀՕՊ-երն էլ տեսանք, սաղ էլ տեսանք։ Ծիծաղելի է, երբ հայտարարում է, թե Ադրբեջանին սպառազինությունների փոխադարձ վերահսկում է առջարկել։ Լուրջ ե՞ս ասում, դու իսկի չես կարողանում մի հատ վեշլկա ու ցնցուխ վերահսկես, թշնամու զենքի շարժը ո՞նց ես հսկելու։ Դու քո թիմակիցներին չես կարողանում վերահսկել, դու անգամ քո խոստումների կատարումը չես կարողանում վերահսկել, 10  տեռաբայթ սուտ ենք արդեն հավաքել, Ադրբեջան ես վերահսկելո՞ւ։ Բանակդ չես կարողանում վերահսկել, մի շաբաթում 4 զոհ ես ունենում, Ադրբեջան ե՞ս վերահսկելու։
Բանակի օրը բանակից անհասկանալի տարբերակով խուսափած Փաշինյանը ներկայացնում է բանակի բարեփոխման մասին ու ասում՝ մեր պատկերացումն է։ Դուք ի՞նչ եք պատկերացնում բանակից դու անդիպլոմ, պաշտպանության նախարարդ պատմաբան, տեղակալները՝ միլիցա ու տնտեսագետներ, բանակից ի՞նչ պատկիերացում ունեք։ Դրա համար էլ էս օրին ենք։ Պապիկյան Սուրենը Ստալինին է ցիտում՝ «Կադրերն են որոշում ամեն ինչ»։ Ճիշտ է ասում, բա մեռանք ասելով՝ այդ դեպքում դու ինչ գործ ունես էդ պոստում՝ քո տեղակալների հետ։
Բանակի օրը նշում ենք մի պայմաններում, երբ զինվորը չունի կացարան, վառվում է խրճիթում, որովհետև պետությունը փող չի հատկացրել նորմալ զորամասի համար։ ԱԺ նախագահը ասում է, թե բոլորիս պարտքն է հայոց բանակի շենացումը։ Ինքը շրջում է մի քանի թանկարժեք մեքենայով, զինվորը քնելու տեղ չունի ու խոսում է բանակի շենացումից։ Զավեշտալի է, երբ ուղերձներ են հղում, թե՝ մեր անվտանգության երաշխավորն է բանակը, հետո հայտարարում են, թե Հայաստանի կառավարությունը աշխարհով մեկ ընկած՝ անվտանգության երաշխիքներ է ման գալիս, ու էսօրվա Հայաստանի անվտանգության երաշխավորը, ինչպես երևում է,  մնացել են Թուրքիան ու Ադրբեջանը․ նրանցից է կախված՝ կունենանք անվտանգություն, թե չէ։ Մենք մի բանակի տոն նշեցինք, որը իշխանության համար ոչ թե հպարտանալու տեղ է, այլ պատշժիչ․ այս իշխանության ներկայացուցիչներն էին բողոքի ցույցերին մասնակցողներին, ստորագրահավաք անողներին սպառնում բանակ տանելով։
Դուք Եռաբլուր այցելած՝ պետության չակերտավոր հրամանատարության դեմքին մի գրամ հպարտություն տեսա՞ք։ Չէ, ժողովուրդ, սրանք բանակ-հաղթանակը սարքեցին զուտ բանակ-Եռաբլուր։ Երբ Եռաբլուրը փակում ես, որ գնաս ծաղիկ դնելու, էլ ի՞նչ բանակի օր։ Բանակի օրը էդ բանակում կյանք տված տղերքի գերեզմանները 6 շարք ոստիկանով ու ախռանիկներով փակում եք, որ կարողանաք մի քանի հոգով գնաք։ Վաղը տանկ եք կանգնեցնելու, որ գնաք Եռաբլուր։ Մարդու իրավունքների պաշտպանի աչքի առաջ արգելում են Եռաբլուր մուտքը, հարցնում ենք՝ սա իրավունքի խախտում չէ՞, պատասխանում է՝ այսօր այդ հարցին պատասխանելու օրը չէ: Հետո գնում է ու ուղերձ հրապարակում բանակի ու մարդու իրավունքների մասին։ Ի՜նչ մեղք են նրանք, ում իրավունքների պաշտպանությունը ձեզ են հանձնված։ Զինվորների ծնողներին քարշ են տալիս Եռաբլուրով մեկ, իսկ ԱԺ նախագահը խոսում է զինվորների աննկուն ոգուց։ Ո՞նց կարող է զինվորի ոգին լինի աննկուն՝ տեսնելով իր մորը քարշ տալը։ Փաշինյանն ասում է բանակում պետք է փոխվի մտածողությունը․ բանակում չի կարող մտածողություն փոխվել, քանի դեռ բանակը ղեկավարում են պարտվածները։ Իսկ գուցե սա հենց փոխված մտածողությունն է, այլապես իմ իմացած հաղթած բանակը պարտվողին իրեն հրամանատար չէր ընդունի։
Կարճ ասած՝ հասանք մի վիճակի, երբ 26 տարի կառուցված բանակը հետագա 6 տարիներին քանդվեց։ Եվ մեզ միայն մնում է հույս հայտնել, որ մեր բանակը, ի վերջո, կվերականգնի իրեն, և կդառնա գոնե այն, ինչ կար մինչև 2018 թվականը։ Կատարյալ չէր, բայց ամենակազմակերպված կառույցն էր, ապահովում էր խաղաղություն, արժանապատվություն, հպարտություն։ Բայց մենք հիմա մի վիճակում ենք, երբ նախկին հաղթանակած բանակ այլևս բավարար չէ սրանց բերած խնդիրները լուծելու համար»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>