Ցույց՝ Թբիլիսիում․ ԵՄ ներկայացուցչության դիմաց հրապարակեցին Արցախի ԱԺ խմբակցությունների ուղերձը (տեսանյութ)
Դիտել նաև
Ի՞նչ էր ուզում հասկացնել Ալիևը Փաշինյանին՝ «եվրաթուրքերի» միջոցով օգոստոսի 23-ին «ցույց»կազմակերպելով ռուսական ռազմակայանի մոտ
Թուրքիան և Ադրբեջանը չեն էլ թաքցնում, որ իրենց ազդեցության գործակալների միջոցով են պայքարելու ռուսական ռազմակայանի դեմ
Եթե չկարողանանք փրկել 102-րդ ռուսական ռազմակայանը Նիկոլ Փաշինյանից, ապա Հայաստանը կավարտի իր ապագան այնպես, ինչպես ավարտեց Արցախը՝ 2023-ին
Ցուցարարների դեմ կիրառված` արգելված «Զшրյա 3»-ի գործով հետապնդվող ոստիկան չկա, իսկ 17 ցուցարարի մասով գործն ուղարկվել է դատարան. ՔԿ
303 միլիոն դրամ, հրատապ գնումներ, ցույցերի ժամանակ օգտագործվող սարքեր
Վրաստանի Հայ Համայնք կազմակերպության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է․
«Հունվարի 27-ին և 28-ին, «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակի նախաձեռնությամբ Եվրոպական 55 քաղաքներում կայացավ տարբեր միջոցառումներ, այդ թվում նաև Թբիլիսիում կայացավ ցույց Եվրոմիության ներկայացուցչության գրասենյակի դիմաց։
Ցույցի մասնակիցները իրենց պահանջները ներկայացրեցին, որոնք նշված էին պաստառներին, նաև ուսանողները կարդացին անգլերեն լեզվով դիմումը, որը փոխանցվելու է նամակի տեսքով Եվրոմիության ներկայացուցչությանը և կարդացին Արցախի Հանրապետության ազգային ժողովի խմբակցությունների ուղերձը միջոցառման մասնակիցներին, այս ուղերձը ապացույց է, որ Արցախի Հանրապետության վերջին էջը չի փակվել և պայքարը շարունակվում է»։

