Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը
26
Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ Պատերազմ Արցախում
Ցանկանում են ամեն գնով տանել կալանքի․ Արամ Օրբելյան Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք Չալաբյան Ինչու են Բաքվում եւ Երևանում ձերբակալվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Երբ երկրի ղեկավարը լեգիտիմ չի լինում՝ դիմում է ուժային գործողությունների Սա իրավունքի, բարոյականության և արժանապատվության հատակն է 74 տարեկան մորն ու երկու աղջիկներին կալանել են, սա խելագարություն ա. Մանուկյան Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը Ո՞ւմ ես խաբում, Փաշինյան Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի» Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը Լևոն Քոչարյանը պատասխանում է լրագրողների հարցերին Ռուսաստանի իշխանությունները նշել են, թե ինչու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը մեկնել ՌԴ Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցում. ՌԴ ԱԳՆ «Հրապարակ». Վաղեմության ժամկետներն անցած գործերի մասին է խոսքը «Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News Քաղաքական հաշվեհարդարի հետ գործ ունենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները դատարանի բակում են

Ամենագետներ, բազմագետներ, ակունքնե՜ր իմաստության...․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության նիստերի ընթացքին, կոնկրետ՝ խոսքուզրույցին հետևելիս անհնար է չնկատել, թե որքան «բազմագետ», «ամենագետ», «խորագետ» կամ պարզապես «գիտուն» են կառավարության անդամները: Դե, Փաշինյանի մասին ընդհանրապես չենք ասում՝ նա այդ բոլորի հավաքական կերպարն է, տեղով մեկ՝ ակո՜ւնք իմաստության, ինչպես ասվում է: Շատ հեռու չգնանք ու վերցնենք կառավարության վերջին նիստը: Խոսք եղավ միջքաղաքային ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուս-միկրոավտոբուսների անվադողերի մաշվածության մասին: Պարզվեց՝ Փաշինյանն ու յուր նախարարները անվադողագետ են: Դե, որտեղ անվադող, այնտեղ՝ ճանապարհ, ասֆալտ:
Փաշինյանը, և դա արդեն հանրահայտ է, ասֆալտի, եզրաքարերի, ճանապարհափոսերի մեծ և անգերազանցելի գիտակ է: Բնականաբար, կառավարության նիստը վերածվեց նշված թեմայով դասախոսության, գլխավոր բանախոսն էլ... դե, պարզ է: Հետո հերթը հասավ դպրոցաշինությանը: Պարզվեց, որ դպրոցաշինություն ասելով՝ Փաշինյանի կառավարության ներկայացուցիչները նկատի ունեն... դպրոցի շենքը: Այստեղ արդեն իր գիտելիքներով փայլեց ԿԳՄՍ նախարարը, դե, Փաշինյանն էլ ձգտեց հետ չմնալ: Վերջում էլ, թե՝ «պետություն ունենալ պիտի սովորենք...»: Կրկնենք, սա մի դրվագ էր ընդամենը, այն էլ՝ կառավարության վերջին նիստից: Ու ոչ միայն կառավարության նիստերում են փայլում:
Հիշո՞ւմ եք՝ Փաշինյանը անասնապահին սովորեցնում էր, թե ինչպես է պետք ոչխար պահել: Գյուղացուն սովորեցնում էր, որ մոշ հավաքելու և հատկապես իրացնելու համար պետք է անգլերեն սովորել (դե, մոշի փշերը շատ են սիրում, երբ քաղի ժամանակ բնօրինակ լեզվով Շեքսպիրի սոնետներն են արտասանում): Երեկ պարզվեց, որ Փաշինյանը Հնդկաստանի Սահմանադրության մասնագետ էլ է... ...Քիչ էր մնում մոռանայինք (չնայած, դա մոռանալ կլինի՞), որ երբ «քովիդի» համաճարակը ներթափանցեց Հայաստան, երկրի վարչապետ ու համատեղության կարգով՝ գլխավոր «համաճարակաբան» Նիկոլ Փաշինյանը հզոր համադարման առաջարկեց՝ «պինցետով, սխտորով, տնական արաղով...»:
Ասում ենք, չէ՞, բազմագետ են: Հավասարապես բոլորով հասկանում են մեքենաշինությունից, ճանապարհաշինությունից, դպրոցաշինությունից, առողջապահությունից, ռազմագիտությունից, կենսաբանությունից, անասնապահությունից, ազգային խոհանոցից, ֆինանսներից, իրավագիտությունից...
Ու այստեղ մի միտք ծագեց. եթե Փաշինյանն ու նրա նախարարաթիմն այդքան բազմագետ են, ամենագետ և այլն, այսինքն, իսկական «զնատոկի», ինչո՞ւ մի թիմ էլ իրենք չկազմեն ու չմասնակցեն մեծ վարկանիշ ունեցող, հանրահայտ ու սիրված «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ...» խաղին: Համ «փի-ար» կլինի, համ էլ իրենց բազմագիտունությունը ցույց կտան: Չենք կարծում, թե «պարոն հաղորդավարը» դեմ լինի մի նոր թիմի ներգրավմանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>