Վլադիմիր Պուտինն ընդունել է Յուրի Խաչատուրովին (լուսանկարներ)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին:
Ինչպես տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը, հանդիպումը տեղի է ունեցել Կրեմլում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ին Մինսկում տեղի է ունենալու ՀԱՊԿ անդամ պետությունների գագաթաժողովը, և հանդիպման նախաշեմին Խաչատուրովն այցելում է կազմակերպության անդամ-պետություններ:
Zham.am




