Բաքվում ոստիկանությունը ցրել է կեղծ ընտրությունների դեմ ցույցը
Բաքվի ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան, որը համաձայնեցված չէր քաղաքային իշխանությունների հետ և հայտարարվել էր «Ո՛չ կեղծ ընտրություններին» կարգախոսով։
Ակցիայի մասին հայտարարել է Եվրոպայում քաղաքական միգրացիայի մեջ գտնվող ակտիվիստ և բլոգեր Թուրալ Սադըգլին։ Բողոքի ակցիային մասնակցել են Թուրալ Սադըգլիի ծնողները՝ իրավապաշտպան Ալովսաթ Սադըգլին և նրա կինը՝ Մատանաթ Սամեդիգիզին, որոնք բերման են ենթարկվել։ Ավելի ուշ, նրանք առանց տույժերի ազատ են արձակվել։
Աղբյուրը՝ news.am