Մխիթարյանը՝ Իտալիայի կրկնակի սուպերգավաթակիր. «Ինտերը» Էր Ռիադում հաղթեց «Նապոլիին»
Սաուդյան Արաբիյաի մայրաքաղաքում տեղի ունեցավ Իտալիայի Սուպերգավաթի եզրափակիչ հանդիպումը «Ինտերի» և «Նապոլիի» միջև: Միայն մրցավարի ավելացրած ժամանակի առաջին րոպեին «Ինտերի» արգենտինացի ավագ Լաուտարո Մարտինեսը կարողացավ արդյունավետ եզրափակել խաղընկերների բազմաքայլ կոմբինացիան՝ գրավելով երկրորդ խաղակեսի մեծ մասը 10 հոգով խաղացող «Նապոլիի» դարպասը:
«Ինտերը» դարձավ Իտալիայի Սուպերգավաթի անընդմեջ հաղթող, իսկ իտալական թիմում հանդես եկող Հենրիխ Մխիթարյանը, որ նախօրեին 35-ամյակն է տոնել, ակտիվ մասնակցություն ունեցավ իր թիմի հաղթանակին:
Հենրիխ Մխիթարյանը, նկատենք, ռեկորդակիր է՝ սուպերգավաթակիր լինելու առումով: Նա սուպերգավաթակիր է դարձել բոլոր առաջնություններում, որտեղ հանդես է եըել իր կարիերայի ընթացքում: Սա Հենրիխ Մխիթարյանի 25-րդ խոշոր մրցանակն է:
Տեսանյութը՝ «Ինտերի» յութուբյան էջից: