Կոչ Հայաստանի կանանց. Ձեր արձագանքը կարևոր է և կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը Գնացեք ու տեսե՛ք․ խոշտանգման ինչ պայմաններում են պահում Արեգնազին, մյուսներին․ Դերենիկ Մալխասյան Նաիրա Զոհրաբյանը՝ Արեգնազ Մանուկյանին հանիրավի կալանավորելու մասին
11
Բողոքի ակցիա ի աջակցություն՝ քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի Մոլեգնող քաղաքական բռնաճնշումներ․ Արեգնազ Մանուկյան՝ հերթական քաղբանտարկյալը (տեսանյութ) ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան «Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ Փաշինյանի ռեժիմի սպասարկու դատավորը կալանավորեց խնամքին անչափահաս երեխա ունեցող հայ կնոջը Պատերազմ Արցախում
Անկախ քաղաքական հայացքներից՝ յուրաքանչյուր կին արժանի է արժանապատիվ վերաբերմունքի, արդար դատաքննության և իր հիմնարար իրավունքների լիարժեք պաշտպանության Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» Բողոքի ակցիա ի աջակցություն՝ քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի Կոչ Հայաստանի կանանց. Ձեր արձագանքը կարևոր է և կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը Մոլեգնող քաղաքական բռնաճնշումներ․ Արեգնազ Մանուկյան՝ հերթական քաղբանտարկյալը (տեսանյութ) Գնացեք ու տեսե՛ք․ խոշտանգման ինչ պայմաններում են պահում Արեգնազին, մյուսներին․ Դերենիկ Մալխասյան ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Նաիրա Զոհրաբյանը՝ Արեգնազ Մանուկյանին հանիրավի կալանավորելու մասին Մեր երկրի մեծագույն խնդիրը մնում է իշխանափոխությունը Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել. «Ժողովուրդ» ՔՊ-ի «բարեփոխած» տրանսպորտը Երևանցին այլևս չի պլանավորում իր օրը, փոխարենը փորձում է կանխատեսել, թե քանի՞ ժամ է կորցնելու խցանումներում Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի «Ի՞նչ աստիճանի պետք է կորցրած լինեք մարդկայինը, որ կարողանաք այս ամենն անել ու հետո հանգիստ քնել...» Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի «գործով» դատական նիստը (տեսանյութ) Հայաստանից Կարմիր գրքի կենդանիներ են տեղափոխվել Հնդկաստան․ ծավալուն հետաքննություն Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Թուրքիան գաղտնի վերավաճառել է ռուսական S-400 զենիթային համակարգերը Ես մինչև այսօր չեմ հասկանում` ինչի մեջ եմ մեղադրվում. Ռոբերտ Քոչարյան Եթե ես ասեի՝ սատկացնելու եմ վարչապետին, հաջորդ օրն ինձ չէի՞ն կալանավորի․ Քոչարյանը՝ դատավորին Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը. Ռոստոմյանը՝ Ծառուկյանի մասին ՔՀԿ-ները դատապարտում են անհամաչափ ուժի կիրառումը և կոչ անում ապահովել անաչառ քննություն. հայտարարություն Հայաստանը վերածվել է մի երկրի, որտեղ արդեն նույնիսկ կանանց նկատմամբ քաղաքական բռնաճնշումը սովորական երևույթ է դարձել Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան «Մինչեւ հիմա ընդդիմադիրների վրա կարած ո՞ր գործն է հաստատվել, որ այս մեկը հաստատվի». Արմենուհի Կյուրեղյանը՝ Արեգնազ Մանուկյանին ներկայացվող մեղադրանքի մասին Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան Նեոլիբերալ «փաշիզմ». հայ լինելը դարձնել վտանգավոր. Արման Աբովյան Փաշինյանն անոնսում է Տիգրանաշենը հանձնելու մասին. Իշխան Սաղաթելյան

Արևմտյան վեկտորի փոփոխության իշխանության ծրագիրը ձախողվել է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ)

Ադրբեջանը ոչ մի երաշխիք Հայաստանից չի ակնկալում, և դա ակնհայտ էր Ադրբեջանի նախագահի օրերս ասուլիսի համատեքստից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, «Մայր Հայաստան» շարժման անդամ Ձյունիկ Աղաջանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Ադրբեջանը Հայաստանից, իսկ Հայաստանն Ադրբեջանից երաշխիքներ են ուզում, որ միմյանցից տարածքային պահանջներ չունեն:

«Նրանց միակ երաշխիքը սեփական ներկայությունն է հայկական ռազմավարական դիրքերում, ուժային պարտադրանքի լեզվով խոսելը և այն հավակնությունները, որ նրանք շարունակաբար հնչեցնում են և շարունակելու են հնչեցնել:

Մեզ տարբեր համատեքստերում մինչ օրս խաբել են, ստի ու կեղծիքի միջոցով բերել հասցրել են մեր հանրապետության գոյությունը հարցականի տակ դնելուն. Թե իրավական առումով, թե ֆիզիկական գոյության տեսակետից: Այս իշխանությունների վերջին 1-1,5 ամսվա խոսվածքից հստակ է դառնում, որ իրենց խոստացած, ակնկալված արևմտյան երաշխիքները, հանուն որի Արցախը զոհաբերվեց և ՀՀ ինքնիշխանությունը և հայոց պետականությունները դրվեցին զոհասեղանին, ուղղակի իրականություն չի դառնում: Եվ հիմա, որպեսզի ինչ-որ մի արդյունք ցույց տա, իշխանության ղեկին նստած անձը փորձում է հանրության կերակրել էլի որոշակի երաշխիքների ակնկալիքով: Հիշենք, որ նա Ադրբեջանից ու Թուրքիայից կադաստրի թուղթ էր ուզում, այսօր նա խոսում է նոր Սահմանադրության մասին: Շատերը դեռ վաղուց էին ասում, որ բերելու է նրան, որ ջնջվելու են երրորդ հանրապետության հիմքերը և այնտեղ ամրագրված թե Արցախի հիմնախնդիր, թե Ցեղասպանության հարցը: Այս իշխանության մոտ տեսնում ենք քայլեր՝ ուղղված հայ ազգի ինքնության, հայոց պետականության ոչնչացմանը, և դա ինչ-որ մի սպասարկու կառույցի փոխարինման, որը հետագայում երևի թե կդառնա մի վիլայեթ թուրքական վերահսկողության ներքո»,-ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ Հայաստանն անվտանգության փնտրտուքի մեջ, է Ձյունիկ Աղաջանյանն ասաց. «Անվտանգության փնտրտուքի կարիք չկա, պետությունը սեփական անվտանգությունն ինքը պետք է կառուցի՝ իր գործընկերների, հարևանների, բարեկամների հետ շահերի համադրման և դրանք ի շահ իրեն օգտագործման միջոցով: Անվտանգային համակարգերի տեսակետից այս ամբողջ խոսույթը վկայում է, որ արևմտյան վեկտորի փոփոխության իրենց ծրագիրը ձախողված է: Այն, ինչով նրանք կերակրվել էին, այն գեղեցիկ խոստումները, որ նրանք ստացել էին Արևմուտքից՝ Հայաստանը ռուսական ազդեցության գոտուց դուրս բերելու և հանուն դրա Արցախը զոհաբերելու համար, այդ ակնակլիքներից ոչինչ իրականություն չի դառնում, և դա պատահական չէ: Արևմուտքի համար դա սովորական գործելաոճ է: Նա խոստումներ է տալիս, դրա համար պատրաստ է վճարել, որպեսզի դու քո ազգի արյմբ և քո կորուստներով սպասարկես իր շահերը, բայց երբ պահը գալիս է և իրենց խնդիրները բարդանում են, իրենք գեղեցիկ կերպով կարող են շուռ գալ, թողնել քեզ կործանված զոհասեղանին և ուղղակի հեռանալ, ասելով՝ կներեք, չստացվեց»:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>