Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
«Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն

«Կոտրած տաշտակի» առաջ՝ «խաղաղության խաչմերուկի» ձախողումով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այն, որ Նիկոլ Փաշինյանի «խաղաղության խաչմերուկ» պլանը ձախողվել ու տապալվել է, ոչ միայն բարձրաձայնում են փորձագետները՝ հայաստանյան, թե արտերկրյա, այլև գործնականում խոստովանում է նաև ինքը՝ թիվ մեկ քպականը: Փաստն այն է, որ դա, ըստ էության, մեռելածին նախաձեռնություն էր՝ հանրության զգացմունքների վրա ազդելու գործիքով՝ «խաղաղություն» բառով: Հնարովի այդ «օրակարգը» «թելող» արևմտյան նախաձեռնությունը, առաքելությունը կամ միջնորդությունը, ինչպես կուզեք՝ անվանեք, ևս սպառված է, եթե չասենք՝ խոր փակուղու մեջ: Համենայն դեպս, Բաքվի հռետորաբանությունն ու պահվածքը արդեն բավականին վաղուց դրա մասին են վկայում. Ադրբեջանը ցուցադրաբար անտեսում է Արևմուտքի «խաղաղարար» նախաձեռնությունները, բրյուսելյան ձևաչափով շփումները և այլն:
Երևանից հնչող հայտարարություններն էլ, արդեն ոչ այնքան տողատակով, վկայում են նույնի մասին: Հավելենք և այն ակնհայտությունը, որ արևմտյան պետությունները, ձեն-ձենի տված, նշում են, որ չեն պատրաստվում (չեն կարող, ի վիճակի չեն) լինել իրենց իսկ միջնորդությամբ «մշակված» խաղաղության պայմանագրի երաշխավորը: Ավելին, հրապարակային հարթակներում երևի միայն փաշինյանական իշխանության ներկայացուցիչները չեն տեսնում (ավելի ճիշտ՝ չտեսնելու են տալիս) այն ակնհայտ իրողությունը, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր լայնամասշտաբ ագրեսիայի: Արտերկրյա, այդ թվում՝ արևմտյան ու ռուսական փորձագետներն էլ են խոսում այն մասին, որ նախաձեռնած վերընտրությունից կամ արտահերթ նախագահական ընտրություններից հետո Իլհամ Ալիևը պատրաստվում է վերստին սրել իրավիճակը տարածաշրջանում: Իսկ իրավիճակն իսկապես շատ վատն է: Այստեղ արդեն արժե ընդգծել հաջորդ ու ամենաէական այն իրողությունը, որ դա հիմնականում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած իշխանության արկածախնդրային բնույթի քաղաքական վայրիվերումների հետևանքով:
Ռուսաստանի ջանքերով կասեցված պատերազմին հաջորդած եռակողմ հայտարարության մեջ գոնե առկա էին որոշ կետեր, որոնք Արցախի կարգավիճակը հետագայում որոշելու և դեռևս չկորսված մասը պահելու հնարավորություն էին թողնում: Բայց Փաշինյանը կտրուկ երես թեքեց Ռուսաստանից ու արդեն անթաքույց նետվեց դեպի Արևմուտք: Ու ի՞նչ ստացվեց Փաշինյանի հակառուսական, իբր՝ «ինքնիշխանական», արևմուտքասիրաշահ «խաղերից»: Իսկ ստացվեց ընդամենը այն, որ Փաշինյանը մի քիչ էլ երկարաձգեց իր կորստաբեր իշխանավարումը, Փաշինյանի «շնորհիվ» Հայաստանը եթե չկորցրեց, ապա էապես փչացրեց հարաբերությունները Ռուսաստանի հետ, Արևմուտքի օգնությամբ «խաղաղության խաչմերուկ» չստացավ, այլ հակառակը, կտրուկ մեծացրեց նոր պատերազմի, ադրբեջանական նոր ագրեսիայի սպառնալիքը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>