Իտալիայի մանկապարտեզներից մեկի տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես են դաստիրակները նվաստացնում երեխաներին (տեսանյութ)
Համացանցում մեծ աղմուկ է բարձրացրել հերթական տեսանյութը, որում երևում է ՝ ինչպես են մանկապարտեզի դաստիրակները բռնություն կիրառում երեխաների նկատմամբ: Այս անգամ ուշադրության կենտրոնում է հայտնվել Իտալիայի Վերչելլի քաղաքի մանկապարտեզներից մեկում տիրող իրավիճակը:
Տեսանյութում երևում է՝ ինչպես է դաստիրակը հարվածում երեխաներից մեկի դեմքին, և բղավում. «Այնպես կապտակեմ, որ ատամներդ կթափեն»:
Ինչպես տեղեկացնում է «La Repubblica»-ն, դաստիրակներին մեղսագրվում է 3-5 տարեկան երեխաների մնկատմամբ դաժան վերաբերմունքի 52 դեպք:
Zham.am