Իրավապահներից պահանջում ենք օր առաջ բացահայտել դեպքը
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Հայրապետյանը (Նարե Սոսե) տեղեկացրել էր, որ ենթարկվել է առևանգման։ Առևանգիչներն, ըստ Հայրապետյանի, ներկայացրել էին վերջինիս հասարակական-քաղաքական գործունեության վերաբերյալ պահանջներ և զգուշացումներ։
Նարե Հայրապետյանը հանցագործության մասին հաղորդում է տվել ոստիկանություն։
Իրավապահներից պահանջում ենք օր առաջ բացահայտել դեպքը։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի ֆեյսբուքյան էջից

