Փաշինյանի համար դա կարող է իշխանություն արժենալ. Հայկ Նահապետյան (տեսանյութ)
«5-րդ ալիքի» «Օրագիր» ծրագրին տված հարցազրույցում ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը մասնավորապես նկատել է, որ Փաշինյանը Պրահայում Ալիևին և Էրդողանին խոստացել է ազատվել Սահմանադրության մեջ Անկախության Հռչակագրին հղումից «Առաջինը Ալիևն է խոսել ՀՀ նոր Սահմանադրության մասին»,-հիշեցրել է փորձագետը: Նրա կարծիքով՝ Փաշինյանի համար դա կարող է իշխանություն արժենալ, իսկը Ադրբեջանը Հայաստանը ճանաչում է Ալեքսանդրապոլի պայմանագրի սահմաններով: «Արևմուտքին պետք է, որ ռուսական սահմանապահ ստորաբաժանումները դուրս բերվեն Հայաստանից: Արևմուտքը Ալիևի համար խնդիրներ չի առաջացնում, քանի որ կախված է նավթից ու գազից»,-ասել է նա:
«Չկա քաղաքակիրթ աշխարհ, կա գիշատիչ աշխարհ, որտեղ պետությունները առաջնորդվում են իրենց շահերով»,-նշել ղ Հայկ Նահապետյանը:
Մանրամասն՝ տեսանյութում: