Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պատերազմ Արցախում
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին

Թիկնապահված, թե… ահին թիկնած. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Շատերն են նկատել, որ Փաշինյանին այսուայնկողմ տեղափոխող ավտոշարասյան անցնելու համար «ճանապարհ է բացվում» առանձնահատուկ «հոգածությամբ», անվտանգության աննախադեպ միջոցառումներով: Աչքի են զարնում տեղափոխվողի կամ փոխադրվողի՝ պահպանության աշխատակիցների համար «թիվ 1» ուղևորի վախերը, եթե կուզեք՝ ահերը: Այդ վախերի արտացոլանքն են ոստիկանական պատնեշները, որ հաճախ կազմվում են հարյուրավոր համազգեստավորներից ու մի քանի տասնյակ էլ «քաղաքացիական համազգեստով» անվտանգության պահապաններից բոլոր այն վայրերի մերձակայքում, որտեղ տվյալ պահին գտնվում է «թիվ 1» ուղևորը: Դեռ չենք խոսում նույնիսկ փոքրիկ մի հանրահավաքի կամ ակցիայի մասին, որի պարագայում վերջինիս նստավայրը պարզապես ոստիկանապատվում է:
Համաձայնեք, որ դա կյանք չէ՝ ահին թիկնած: «Ժողվարչապետը»՝ ժողովրդից վախեցած: Բայց ահա թե էլ ի՛նչն է հետաքրքիր հարյուրավոր ոստիկաններից, ճաղավանդակներից ու նմանօրինակ այլ դրսևորումներից բացի, իսկ միգուցե՝ դրանցից բազմապատիկ առավել: Շատերդ նկատած կլինեք, որ Նիկոլ Փաշինյանին ամենուր ուղեկցում են մեծ թվով թիկնապահներ: Դե, «պահպանվող պաշտոնյա» է, այդպես էլ պիտի լինի, այստեղ, կարծես, արտառոց բան չկա, բացի ուղեկցող թիկնապահների մեծաքանակից: Հա, այստեղ էլ պիտի Փաշինյանի սիրելի աննախադեպ բառն օգտագործենք: Բայց «աղն» այն է, որ Փաշինյանը թիկնապահված է շրջում նաև այն դեպքերում ու այն վայրերում, երբ շուրջբոլորը... յուրայիններն են: Մեր ընթերցողների շարքերում, վստահ ենք, չկան անհույս միամիտներ, որոնք կարծեն, թե մարզային այցերի ժամանակ Նիկոլ Փաշինյանին պատահական մարդիկ են մոտենում կամ մոտեցողներին նրա «թիկնազորը» նախապես չի ստուգում, ուզում է դա տարեց տատիկ լինի, թե, օրինակ՝ տուփով հեռախոս ստացած երեխա: Նրանցից յուրաքանչյուրի անձը ուսումնասիրվում է օրեր շարունակ, ամենայն բծախնդրությամբ:
Առավել ևս հասկանալի է, որ դպրոցները, առհասարակ շենք-շինությունները, տարածքները, որտեղ Նիկոլ Փաշինյանը պիտի այցելի, նախապես ստուգվում են անվտանգության աշխատակիցների կողմից, «սանրվում» են քառակուսի սանտիմետր առ քառակուսի սանտիմետր: Բայց, ահա, այդպես մանրակրկտագույնս ստուգված, կարելի է ասել՝ ստերիլ տարածքում, միևնույնն է, Փաշինյանին էլի թիկնապահներ են ուղեկցում: Շուրջբոլորը միայն յուրայիններն են, իր նախարարը, իր պաշտոնյաները, իր պատգամավորները, իր համար «բերված» տեղական ՔՊ ակտիվը ներկայացնող մարզային չինովնիկները: Ինչի՞ց կամ ումի՞ց են նրան պաշտպանում-պահպանում թիկնապահները կամ թիկնազորը այդ փակ տարածքներում: Այսինքն, ի՞նչ է, նա յուրայիններից էլ է զգուշանո՞ւմ: Թե՞ նա պարզապես չունի յուրայիններ, չի վստահում ոչ մեկին և ամեն մեկից ինչ-որ տհաճ անակնկալ է սպասում: Հնարավոր է՝ երկուսն էլ»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>