Փաշինյանի աշխատակազմը թանկարժեք մեքենա է գնել
Դիտել նաև
Փաշինյանի աշխատակազմը հունվարի 17-ին «Մուրան ՍՊԸ»-ից նոր մեքենա է գնել՝ «Միցուբիշի Էլ 200» մոդելի պիկապ, որի գինը 16 մլն 296 հազար դրամ է։ Թե Փաշինյանի աշխատակազմի ինչին է պետք այդ փոքրածավալ թանկարժեք բեռնատարը, գնման պայմանագրում չի նշվում, սակայն նշվում է, որ մեքենան պետք է առաքվի Կոմիտասի պողոտա 49/2 հասցե, իսկ այդ հասցեում են գտնվում արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրը, Սննդի անվտանգության պետական ծառայությունը։ Այսինքն, մեքենան գնվել է այդ ծառայություններից մեկի համար։
Աղբյուրը՝ hraparak.am