Կոչ Հայաստանի կանանց. Ձեր արձագանքը կարևոր է և կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը Գնացեք ու տեսե՛ք․ խոշտանգման ինչ պայմաններում են պահում Արեգնազին, մյուսներին․ Դերենիկ Մալխասյան Նաիրա Զոհրաբյանը՝ Արեգնազ Մանուկյանին հանիրավի կալանավորելու մասին
11
Բողոքի ակցիա ի աջակցություն՝ քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի Մոլեգնող քաղաքական բռնաճնշումներ․ Արեգնազ Մանուկյան՝ հերթական քաղբանտարկյալը (տեսանյութ) ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան «Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ Փաշինյանի ռեժիմի սպասարկու դատավորը կալանավորեց խնամքին անչափահաս երեխա ունեցող հայ կնոջը Պատերազմ Արցախում
Անկախ քաղաքական հայացքներից՝ յուրաքանչյուր կին արժանի է արժանապատիվ վերաբերմունքի, արդար դատաքննության և իր հիմնարար իրավունքների լիարժեք պաշտպանության Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» Բողոքի ակցիա ի աջակցություն՝ քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի Կոչ Հայաստանի կանանց. Ձեր արձագանքը կարևոր է և կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը Մոլեգնող քաղաքական բռնաճնշումներ․ Արեգնազ Մանուկյան՝ հերթական քաղբանտարկյալը (տեսանյութ) Գնացեք ու տեսե՛ք․ խոշտանգման ինչ պայմաններում են պահում Արեգնազին, մյուսներին․ Դերենիկ Մալխասյան ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Նաիրա Զոհրաբյանը՝ Արեգնազ Մանուկյանին հանիրավի կալանավորելու մասին Մեր երկրի մեծագույն խնդիրը մնում է իշխանափոխությունը Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել. «Ժողովուրդ» ՔՊ-ի «բարեփոխած» տրանսպորտը Երևանցին այլևս չի պլանավորում իր օրը, փոխարենը փորձում է կանխատեսել, թե քանի՞ ժամ է կորցնելու խցանումներում Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի «Ի՞նչ աստիճանի պետք է կորցրած լինեք մարդկայինը, որ կարողանաք այս ամենն անել ու հետո հանգիստ քնել...» Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի «գործով» դատական նիստը (տեսանյութ) Հայաստանից Կարմիր գրքի կենդանիներ են տեղափոխվել Հնդկաստան․ ծավալուն հետաքննություն Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Թուրքիան գաղտնի վերավաճառել է ռուսական S-400 զենիթային համակարգերը Ես մինչև այսօր չեմ հասկանում` ինչի մեջ եմ մեղադրվում. Ռոբերտ Քոչարյան Եթե ես ասեի՝ սատկացնելու եմ վարչապետին, հաջորդ օրն ինձ չէի՞ն կալանավորի․ Քոչարյանը՝ դատավորին Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը. Ռոստոմյանը՝ Ծառուկյանի մասին ՔՀԿ-ները դատապարտում են անհամաչափ ուժի կիրառումը և կոչ անում ապահովել անաչառ քննություն. հայտարարություն Հայաստանը վերածվել է մի երկրի, որտեղ արդեն նույնիսկ կանանց նկատմամբ քաղաքական բռնաճնշումը սովորական երևույթ է դարձել Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան «Մինչեւ հիմա ընդդիմադիրների վրա կարած ո՞ր գործն է հաստատվել, որ այս մեկը հաստատվի». Արմենուհի Կյուրեղյանը՝ Արեգնազ Մանուկյանին ներկայացվող մեղադրանքի մասին Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան Նեոլիբերալ «փաշիզմ». հայ լինելը դարձնել վտանգավոր. Արման Աբովյան Փաշինյանն անոնսում է Տիգրանաշենը հանձնելու մասին. Իշխան Սաղաթելյան

Վերջին մարդը, որ կարող է խոսել պետությունից ու հայրենասիրությունից. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ը «Կարճ ասած» հաղորդաշարի այս թողարկման մեջ նշում է. «Երկու դեպք, որ կատարվեցին մեկ օրում։ Հունվարի 11-ին ոստիկանությունը հայտնեց, թե Արամուս գյուղում 5 հոգու մասնակցությամբ միջադեպ է եղել, մեկին ձերբակալել են։ Խոսքը զինված ուժերի գենշտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի մասին է։ Ասում են՝ քաղաքական հողի վրա խոսակցություն է եղել, թեժացել է, կրակել է։ Զոհ չկար։ Կալանավորված է։ Նույն օրը մեկ այլ դեպքի մասին իմացանք, այս անգամ դեպքի մասին ո՛չ ոստիկանությունը հայտնեց, ո՛չ քննչական կոմիտեն։ Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնեց, որ Ստեփանավանի ՔՊ-ական քաղաքապետ Արմեն Գրիգորյանը փորձել է դանակով կտրել իրեն դիմած քաղաքացու կոկորդը: Քաղաքացին գնացել է անաշխատունակության տեղեկանք ստանալու, քաղաքապետն էլ տեղեկանքը տալու փոխարեն դանակով հարձակվել է վրան: Տուժողը դիմել է ոստիկանություն, քննությունը դոփում է տեղում, իրեղեն ապացույցները չեն վերցվում:
Դեպքերը կատարվել են նույն օրը, զենքի գործադրմամբ․ մեկը գեներալ է, անհատ՝ առանց պաշտոնի, մեկը գործող քաղաքապետ է, որը ունի լիքը լծակներ, այդ թվում էն մարդու վրա, որի կոկորդը փորձել է կտրել։ Նախկին գենշտաբի պետի տեղակալնին ափալ-թափալ կալանավորեցին, իշխանական մամուլը, պետական քարոզչությունը հարձակվեց վրան, բայց քաղաքապետը իր համար ֆռֆռում է։ Ինչո՞ւ։ Որովհետև Տիրան Խաչատրյանը ընդդեմ Նիկոլի ոչ մի բողոքի ցույց բաց չի թողնում, խնդացել է Նիկոլի էն արտահայտության վրա, թե՝ իսկանդերը կրակում է 10 տոկոս։ Իսկ Ստեփանավանի քաղաքապետը ոչ միայն ՔՊ-ական է, այլև, ասում են, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մտերիմը կամ ազգականը։ Իսկ Սուրեն Պապիկյանը նույն մարդն ա, որի ենթակայությամբ ամեն օր զոհ լինում է, բայց ռիսկ չեն անում գործից հանել։
Տիրան Խաչատրյանին մեծ շուքով տանում են կալանքի, Ստեփանավանի քաղաքապետին ասում են՝ դու մերոնցից ես, բա ամոթ չէ՞ բռնենք, ամեն քաղաքացի պետք ա ՔՊ-ական պաշտոնյայի հետ շփելիս իր տեղը իմանա։ Ու էսպես պետական իրավական համակարգը լուռ է բոլոր էն հանցանքների նկատմամբ, որ կատարում են ՔՊ-ականները։ Ինքը կարող է անգամ ոչ միայն քաղաքացուն, այլ, օրինակ՝ դատախազուհուն դանակահարել, որովհետև քննչականի ղեկավարությունն էլ, դատախազությունն էլ ՔՊ-ականներից վախենում են․ մի նայեք, որ ուսադիր են կրում։ Դա է ֆորմայի գինը։ Այ հենց սրա համար էլ Տիրան խաչատրյանը կարող է կոչվել քաղբանտարկյալ․ որովհետև եթե նա կրակելու ժամանակ գոչեր Կեցցե Նիկոլ Փաշինյանը, նրան կալանքի չէին տանի։ Այս երկու դեպքը գիտե՞ք ինչի մասին են խոսում, խոսում են պետության չաշխատելու մասին։
Ներքին գործերի նախարարը, ինքն իր ասածին չհավատալով, ասում է, թե կառույցը քաղաքականությունից ուզում է հեռու պահի․ բայց էն, որ զոհերի ծնողներին ծեծած ոստիկանները չեն պատժվում, բայց զոհի ծնողը պատժվում է, դրա բացատրությունը չունի։
Նիկոլը մի քանի օր առաջ ՔՊ-ականներին բացատրում էր, թե ինչ է պետությունը, հայրենիքը հայրենասիրությունը ու ասում էր, որ դա սկսում է կախիչից։ Ասում է եթե երեխան մտնի դպրոց ու կախիչը պոկված լինի, ի՞նչ կմտածի մեր պետությա մասին։
Երեխան, որ եկավ դպրոց, վերարկուն կախեց ամուր կախիչին, հետո ֆեյսբուքը թերթելուց տեսավ, որ նմանատիպ արարքի համար ձերոնցականներին խրախուսում եք, ձեր հականերին կալանավորում, ի՞նչ է մտածելու։ Եթե ես կախիչով գնահատելու լինեմ, 15 տարի իմ վերարկուն ոչ դպրոցում, ոչ համալսարանում կախիչից չի ընկել, ուրեմն իդեալական պետություն ենք ունեցե՞լ։
Երեխան, որը տեսնում է, որ մենք մեկ շաբաթվա ընթացքում բանակում 4 զոհ ենք ունենում լրիվ անիմաստ տեղը, ի՞նչ է մտածելու պետության ու պետությունը կառավարողների մասին։ Բանակում բոլոր մահերը ողբալի են, բայց ամենաաբսուրդ մահը, իմ կարծիքով, էն ա, երբ զոհվում է զինվորը տուն վերադարձի ճանապարհին։ Սուրեն Պապիկյանենք զինվորին ասել են դիրքերից իջի գնա տուն, զորացրվում ես ու էդ այլանդակ եղանակին ուղեկցորդ չեն դրել, ուվալնյատի օրը զոհվել ա։ Պետության մասին ի՞նչ պետք է մտածեմ ես։ Դու ամեն ինչ նեղացնում ես քո ուղեղի շրջանակներում ու դա սարքում ես պետության ռազմավարություն, ինչը անընդունելի է։ Հա շատ պետք է, որ դպրոցները լինեն իդեալական սարքած, բայց չմոռանանք, որ դու իշխանության ես համարյա 6 տարի ու նոր ես սկսում մտածել կախիչի մասի՞ն։ Երբ նորակառույց դպրոցի գերազանցիկ աշակերտը իմանում է, որ իր հայրենակիցները, նախագահները նստած են թշնամի պետության բանտերում ու դուք մատներդ մատին չեք տալիս, երբ իմանում է, որ պատերազմ է ու դու ուղիղ եթեր ես մտնում ասում ես՝ մենք ոչնչով չենք օգնի, կհետևենք ինտեռնետով, թե ինչ է կատարվում, ինքը մտածելու է, որ պետություն չկա ու էդ սարքած դպրոցներն էլ ոչինչ չարժեն։ Որ քո պետության մեջ թուրքի զորք կա ու դա տեսնում է դպրոցականը, նա լրիվ այլ պատկերացում է կազմում։
Դու եկել ես, քանդել ես էն, ինչ ունեցել ենք ու ասում ես «մենք չգիտենք՝ պետություն ունենալու, պահելու, զարգացնելու հետ կապված բազմաթիվ նրբություններ։ Պետք է սովորենք պետություն ստեղծել, ուժեղացնել, բայց դրա համար պետք է հասկանանք՝ պետությունն ի՞նչ է»։ 6 տարին հեսա լրանում է, որ երկիր է ղեկավարում, պետություն ու ասում է, որ հլը չի հասկացել ինչ է պետությունը։ Բայց մենք ունեինք, չէ՞ էդ պետությունը։
Ասում է՝ մի խումբ մանկավարժներ կամ գիտնականներ դիմել են ԿԳՄՍՆ՝ առաջարկելով Հայոց պատմություն առարկան, վերանվանել Հայաստանի պատմություն․ դե Հայոց պատմությունը պետություն չունենալու մասին է։ Ցնդաբանություն։ Նախ՝ հլը հարց է՝ մի խումբ ուսուցիչներ դիմել են, թե չեն դիմել։ Ոչ մեկս չի տեսել ո՛չ նամակ, ո՛չ ստորագրություն, բայց, օրինակ, տեսել ենք, որ ուսուցիչները նամակ են գրել ու պահանջում են ատեստավորում կոչվածը հանել։ Բա նրանց լսի։ Տեսել ենք լիքը մանկավարժներ, որ ձեր բարեփոխում կոչվածները խիստ քննադատում են ու ասում, որ թշնամիների ցանկությունների կատարում է։
Մարդ, որը հանձնել է իմ երկրի հողերը, որը կզած գնում է բանակցելու ու բանակցում է հանձնելու մասին․ մարդ, որը ինձ է ներկայացնում աշխարհում, բայց բոլոր միջազգային հարթակներում մի հատ հպարտ կեցվածքով նկար չունի, մարդ, որը վազում է իմ թշնամու երդմնակալությանը մյուս թշնամուս հետևում նստելու, մարդ, որը բանակից գիտակցաբար թռել ա ու իր բանակում ամեն օր զոհեր են լինում․ մարդ, որը մեկ օրում 200 զոհ է տալիս, 44 օրում՝ 5 հազար զոհ ու 10 հազար քառակուսի կիլոմետր, վերջին մարդն է, որը կարող է ինձ բացատրել՝ ինչ է պետություը, ինչ է հայրենիքը, ինչ է հայրենասիրությունը։
Կարճ ասած՝ մեր երկրում հայրենասիրություն, հայրենիք, պետություն բառերը ամենաշատը ասել է ու իրար է միացրել հենց Նիկոլ Փաշիյնանը։ Բայց նաև նա էն առաջին ու միակ ղեկավարն է  Հայաստանի, որ բազմիցս ակնարկել է պետության կորստի հնարավորթյան  մասին։ Մինչև իր գալը, ըստ նրա, չկար հայրենասիրություն մեր ներկրում, ոչ մեկ պետության իմաստը չէր հասկանում, բայց ունեինք կայացած երկու պետություն, երկու բանակ, զարգացող երկիր, իրական հպարտ ժողովուրդ, որը մտքի ծայրով էլ չէր պատկերացնում, որ կարող է մի օր գա ու էդ ամենից զրկվի՝ ընդամենը մեկ հոգու հավատալու պատճառով»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>