Փաստորեն ՔՊ-ն խնդիրների առաջ է հայտնվում, պետք է կողմնորոշվեն Թուրքիայի և Ադրբեջանի միջև «Հրապարակ»․ Ահաբեկչությունից 27 տարի անց ԱԺ-ն քննարկում էր Մեղրիով միջանցք տալու հարցը Երևան քաղաքի կոյուղատարերը գտնվում են անմխիթար ու խցանված վիճակում․ Ստեփանյան
Աթոռներ, բռnւնցքներ ու «բnքսի ռինգ»․ ինչպես է միջազգային մամուլն անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցած ծeծկռտուքին Փաշինյանի լեհական կրկնօրինակը. Լեհաստանում պետական հեղաշրջում է տեղի ունենում. այս մասին պնդում է Լեհաստանի արդարադատության նախկին նախարարը Ալիևն ասում է. «Ի՞նչն էր քեզ խանգարում՝ ձայներդ մի քանի տոկոս ավելի գրեիր». Ստեփան Դանիելյան ՔՊ-ի վիճակը լուրջ է. Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է Մոսկվա Դեմ ենք քվեարկելու «ալիևյան սահմանադրությանը». Աննա Գրիգորյան Կաթողիկոսի և եպիսկոպոսների վերաբերյալ քրգործով նիստը հետաձգվել է Բռնցք-ԱԺ-ի ընթացիկ նիստը Հայաստանի տարածքով Վրաստան փորձել են ապօրինի ներմուծել մոտ 225 հազար դոլարի 1,7 կգ ոսկու ձուլակտոր Փաշինյանը նախօրեին Ալիևին հանձնեց միջանցք, բայց հասարակությունն այդ մասին չի խոսելու. Բենիամին Մաթևոսյան Երևանից Միներալնիե Վոդի ուղևորվող ինքնաթիռը թռիչքից 15 րոպե անց шղետի ազդանշան է ուղարկել Պատերազմ Արցախում
6.6 մլն դրամ՝ Էրիկին, 4.4 մլն դրամ՝ Իվետա Մուկուչյանին. Էջմիածնի տոնակատարության հաշիվը դեռ փակված չէ. «Հետք» Ջերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը. Ճանապարհը փակ է Աթոռներ, բռnւնցքներ ու «բnքսի ռինգ»․ ինչպես է միջազգային մամուլն անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցած ծeծկռտուքին Փաստորեն ՔՊ-ն խնդիրների առաջ է հայտնվում, պետք է կողմնորոշվեն Թուրքիայի և Ադրբեջանի միջև Լեհաստանն ուզում է Հայաստանից խլել ժողովրդավարության «բասծյոնի» տիտղոսը․ Երվանդ Վարոսյան «Հրապարակ»․ Ահաբեկչությունից 27 տարի անց ԱԺ-ն քննարկում էր Մեղրիով միջանցք տալու հարցը Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել․ «Հրապարակ» Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վազգեն Սարգսյանը լիաթոք կյանքով ապրող մարդ էր, կոտրվող ու հուսահատվող տեսակ չէր, պատրաստ էր անձնազnhության. Սերժ Սարգսյան Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Փաշինյանի լեհական կրկնօրինակը. Լեհաստանում պետական հեղաշրջում է տեղի ունենում. այս մասին պնդում է Լեհաստանի արդարադատության նախկին նախարարը Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սատկել են Իշխանական խմբակի զինանոցում մնացել են կրկեսային գազանամարտերը. «Ժառանգություն» ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին հերթագրելու դիմաց տղամարդը 25-50 հազար դրամ է պահանջել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների թիվը հասնում է 3 հազարի․ ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դшնակահարել է 33-ամյա տղամարդուն․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Երևան քաղաքի կոյուղատարերը գտնվում են անմխիթար ու խցանված վիճակում․ Ստեփանյան Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ Ալիևն ասում է. «Ի՞նչն էր քեզ խանգարում՝ ձայներդ մի քանի տոկոս ավելի գրեիր». Ստեփան Դանիելյան ՔՊ-ի վիճակը լուրջ է. Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է Մոսկվա Հակահայ ու մարդատյաց Հաջիևի կանաչ «կտերը»՝ քպ ընտրողների համար Դեմ ենք քվեարկելու «ալիևյան սահմանադրությանը». Աննա Գրիգորյան Ինձ համար մեծ պատասխանատվություն է ընդդիմադիր երկու խմբակցությունների կողմից այս պատասխանատու պաշտոնում առաջադրվելը. Արծվիկ Մինասյան Դատախազությունը ՀԿԵ-ի վերաբերյալ դիմումը վարույթ է ընդունել թերեևս Փաշինյանի հետ համաձայնեցնելով. Հակոբ Բադալյան Ֆինլանդիայի և Նորվեգիայի ղեկավարները Պուտինին հայտնել են, որ Զելենսկին պատրաստ է քննարկել տարածքների հարցն անձնական հանդիպման ժամանակ «Իր օրակարգի համար կամ պետք է ժողովրդին փոխի, կամ՝ ընդդիմությանը». Վլադիմիր Մարտիրոսյան Նիկոլ Փաշինյանի դաժան փոխակերպումները օրեցօր նոր հակառեկորդներ է սահմանում․ Նարինե Մկրտչյան Վազելու ես Մոսկվա՝ ասես՝ սխալվել եմ, ղալաթ եմ արել, ընկել եմ ուրիշների խելքի՞ն. էս ծեծկռտուքը սարքեցիր՝ փակե՞ս TRIPP-ի վտանգը. դու էլ որոշող չե՛ս. Արտակ Զաքարյան ԱՄՆ-ի և Իրանի հակամարտությունը չի վերածվի անվերջ պատերազմի․ Վենս Վերանվանված Ամիրյանի վրա «թագավորական» քարեր են թափվում

Նորություն չկա. հանձնաժողովը ստեղծված էր սոսկ մեկ նպատակով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն օրերս հանդես է եկել հայտարարությամբ: Այդ հայտարարությանն անցնելուց առաջ պարզապես հիշեցինք, թե նա որքան ուրախ էր, որ արագորեն միացել է իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի «թավշյա» թիմին: Այն ժամանակ նա ամենևին չէր մտատանջվում այն հարցերից, որ միգուցե ինքը իդեալական «քավության նոխազ» է Նիկոլ Փաշինյանի համար, ինչպիսի դերում հայտնվել է հիմա, ի լրումն՝ բանտում: Իսկ մինչ Դավիթ Տոնոյանը բանտում է, Փաշինյանի իշխանության կարկառուն ներկայացուցիչ, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի ու նաև քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը «Հանրային» հեռուստաընկերությանը հարցազրույց է տալիս ու...
Ու, որպես հետևանք, Դավիթ Տոնոյանը բանտից հայտարարություն է տարածում, որի մեջ մասնավորապես նշում է. «Քաղաքական շահարկումներ ու բամբասանքներ՝ փաստերի փոխարեն... 2024 թվականի հունվարի 11-ին Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, պատասխանելով 44-օրյա պատերազմում պարտության պատճառների վերաբերյալ «համապարփակ հարցին», արել է հայտարարություններ, որոնք հաստատել են 44օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի իրական նպատակների վերաբերյալ նախկինում բազմիցս արտահայտված իմ մտահոգությունները:
...Հատկանշական է, որ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունները ոչ միայն բամբասանք ու զրպարտանք պարունակող քաղաքական շահարկումներ են, այլև հակասում են ՀՀ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, որով հստակ ձևակերպված է, որ քննիչ հանձնաժողովի քննության առարկա չեն կարող հանդիսանալ նախնական քննության կամ դատավարության որևէ այլ փուլում գտնվող հարցերը, ինչպես նաև այն հարցերը, որոնք հաստատվել կամ հերքվել են օրինական ուժի մեջ մտած դատական ակտով...»: Բայց ամենից հետաքրքիրը Անդրանիկ Քոչարյանի հարցազրույցային ելույթից Դավիթ Տոնոյանի արած հետևությունն է. «Հաստատվում են դեռևս ԱԺ քննիչ հանձնաժողովի բաց նիստում բարձրաձայնված այն մտահոգություններս, որ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահն իր ողջ գործունեության ընթացքում, իրական քննության փոխարեն, զբաղված է եղել պարտությունը զինված ուժերի վրա «փաթաթելու» գործով, և հենց այդ տրամաբանությունից են բխում Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցված զրպարտիչ և օրենքին հակասող հայտարարությունները»:
Տե՛ս, է՜... Կամ՝ ինչպիսի՜ անակնկալ: Իսկ եթե լուրջ, ապա Դավիթ Տոնոյանն, իհարկե, ամեն ինչ ճիշտ է ասում, բայց այդ ամենը բացարձակ նորություն չէ: Իսկ ի՞նչ է, ինչ-որ ակնկալիքներ կային, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման օրոք նրա ամենից ջերմեռանդ ներկայացուցիչներից մեկի՝ Անդրանիկ Քոչարյանի գլխավորած ինչ-որ հանձնաժողով, կոչվի այն «քննիչ», «վերաքննիչ», թե մեկ այլ կերպ, զբաղվելու էր իրականության և փաստերի վերհանմա՞մբ: Լո՞ւրջ: Ի սկզբանե էլ միայն ծայրահեղ միամիտ ու բացարձակ դյուրահավատ մարդը կհավատար, որ այդ «հանձնաժողովը» ստեղծվել է ինչ-որ այլ նպատակով: Քավ լիցի, ի շարս այլոց, մեր թերթն էլ բազմիցս նշել է, որ Անդրանիկ Քոչարյանի գլխավորած «քննիչ» հանձնաժողովը ստեղծվել է բացառապես կամ գլխավորապես այն նպատակով, որ Նիկոլ Փաշինյանին «մաքրի» 44-օրյա պատերազմի ու դրա հետևանքների համար մեղքից ու քաղաքական պատասխանատվությունից: Դա՛ է այդ «հանձնաժողովի» խնդիրը: Ու հենց դրանից ելնելով էին բանիմաց մարդիկ զգուշացնում, որ պետք չէ գնալ այդ հանձնաժողով, որ պետք չէ նման կանխակալ «կառույցի» հետ որևէ գործ ունենալ:
Նույնիսկ եթե դուք ներկայացնեիք ձեզ հայտնի ու հիմնավորված փաստեր, այդ հանձնաժողովն ամեն ինչ անելու էր դրանք խեղաթյուրելու, արված հայտարարությունները հօգուտ Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության մեկնաբանելու, իրականությունը նենգախեղելու համար: Սա է: Ուրիշ բան չկար: Ու դեռ լավ է, որ Դավիթ Տոնոյանն էլ վերջապես հանգել է անխուսափելի հետևության: Ճիշտ է, հանգել է դրան մի քանի տարի «թավշյա» պաշտպանության նախարար լինելուց, պատերազմական աղետի «քավության նոխազ» դառնալուց և բանտում հայտնվելուց հետո: Մյուս կողմից՝ լավ է, որ Դավիթ Տոնոյանն իր տարածած հայտարարությամբ, ինչպես նշել է, ՀՀ գլխավոր դատախազի ուշադրությունն է հրավիրում օրենքի՝ վերը նշված կոպտագույն խախտման փաստի վրա: Հիմա «ինտրիգ» է առաջանում. Փաշինյանի գլխավոր դատախազը ծպտուն կհանի՞ յուրային Անդրանիկ Քոչարյանին վերագրվող խախտման առնչությամբ: Թե՞, ասենք, ինչպես ԲԴԽ-ն է ճգնում պաշտպանել կալանքի որոշումներ կայացնող դատավորներին, այնպես էլ գլխավոր դատախազն է նետվելու Անդրանիկ Քոչարյանին, իսկ մեծ հաշվով՝ իրեն նշանակած փաշինյանական իշխանությանը պաշտպանելու: Մենք գիտենք, մեծ մասը գիտի այդ հարցի պատասխանը, իսկ գուցե մենք սխալվո՞ւմ ենք: Տեսնենք...»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>