Այսօր քաղաքացուց ահազանգ ստացա, որ երեկ երեկոյան փլուզվել է Եկմալյան 6 փողոցի տան պատը (տեսանյութ)
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է. «Այսօր քաղաքացուց ահազանգ ստացա, որ երեկ երեկոյան փլուզվել է Եկմալյան 6 փողոցի տան պատը։
Ահազանգի հետքերով արձագանքեցինք: Պարզվեց, որ 14:50 փլուզվել է տունը և քաղաքացիները մնացել են անօգնական ու անօթևան։
Դրսում են հայտնվել մոտ 60 տարեկան ամուսիններ՝ իրենց որդու հետ և պատկից հարևան վաթսունամյա, երեք անգամ սրտի կաթված ստացած հաշմանդամ կին` սայլակով, հաշմանդամության խնդիրներ ունեցող հիվանդ որդու հետ։
Քաղաքացին ասում էր, որ իրենք դիմել են քաղաքապետարան, սակայն արձագանք չեն ստացել:
«Մայր Հայաստանը» հետևողական կլինի՝ այս խնդիրն իր ուշադրության կենտրոնում պահելու համար»:
Տեսանյութը՝ հղումով
https://www.facebook.com/watch/?v=900800658353472