Պայթյուն և հրդեհ Բաքվում. մեռել են 3-ը, վիրավորվել 24-ը (տեսանյութ)
Այսօր ուժեղ պայթյուն է եղել Բաքվի Բինագադի շրջանում գտնվող կահույքի արտադրամասում: Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել: Ինչպես հաղորդում են ռուսական և ադրբեջանական լրատվամիջոցները, նախնական տվյալներով, փլատակների տակ են մնացել ու մեռել են 3-ը, վնասվածքներով ու այրվածքներով տարբեր հիվանդանոցներ են տեղափոխվել 24-ը: Չի բացառվում, որ փլատակների տակ էլի մնացածներ լինեն:

