«Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան
14
Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Պատերազմ Արցախում
Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին

Ալիևը Փաշինյանին «վառեց» (տեսանյութ)

Yerevan.today-ը «Կարճ ասած» հաղորդաշարում նշում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ դարձյալ սպառնալից, վտանգավոր, Հայաստանի իշխանության համար հոռետեսական հայտարարություններ է արել հեռուստատեսային հարցազրույցում։ Իսկ ինչո՞ւ էր միայն իշխանության համար հոռետեսական, որովհետև ընդդիմությունը քայլ առ քայլ ամեն օր ասել է, թե ինչ է լինելու սրանց մնալու պարագայում։ Ալիևը խոսեց պատերազմի մասին, Շուշիի մասին, Քարվաճառի ու Լաչինի մասին, անկլավների մասին ու այլ բաների մասին։ Մի ՔՊ-ական հլը գլուխը դուրս չի հանել, որ մի բառ ասի, արձագանքի, երևի անակնկալի են եկել։ Էսօր կառվարության նիստ էր, թեմաները էնպես շրջանցեց, կարծես երեկ իր մասին չէր խոսում։ Մի քանի ամիս Ադրբեջանը Զանգեզուրի միջանցքի անուն չտվեց, ասացին՝ Իրանով ենք ճանապարհ սարքում, սրանք արդեն խոսում էին իրենց հզոր դիվանագիտությունից։ Երեկ Ալիևն ասում էր՝ եթե Զանգեզուրի միջանցքը չբացվի, մոռացեք Հայաստանի հետ սահման բացելու մասին։ Չենք բացի, թող Հայաստանը հավերժ մնա տարածաշրջանի փակուղում։ Մինչ Նիկոլը ԱԱԾ-ին կից հատուկ ստորաբաժանում է բացել, որ պետք է հսկի իր հորինած խաղաղության խաչմերուկը, Ալիևն ասում է՝ իմ քաղաքացիները պետք է առանց ստուգումների անցնեն-գնան, բեռներին էլ պետք է ձեռք չտան Հայաստանով անցնելիս, ինչ ուզեմ՝ տեղափոխեմ։
Նիկո՞լ, բա ոնցոր ասում էիր Ալիևի բառապաշարից դուրս է եկել Միջանցքի թեզը։ Սրանք ասում են՝ բանակցում ենք, թղթեր են փոխանցում, պայմանագրի տարբերակներ, բայց պարզվում է՝ Հայաստանի շահերի պաշտպանության առումով գոնե մեկ միլիմետր առաջ չեն 2020 թվականի հետպատերազմյան ժամանակից։  Ավելին, ասում է՝ զորքերը չեմ հանելու 2021 թվականի մայիսին և 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանից օկուպացրած տարածքներից։
Գիտե՞ք սա ինչ է նշանակում, նշանակում է՝ Ալիևի քարտեզով գնալու դեպքում կապիտուլյացիա, չգնալու դեպքում՝ փակուղի ու էլի դեպի կապիտուլյացիա, եթե սրանք են մնում։ Այ էստեղ են հասցրել էս «խելոքները»։
Մի քանի անգամ ասել եմ՝ Ադրբեջանին խաղաղության պայմանագիրը պետք չէ, նա արդեն ստացել է շատ ավելի շատ բաներ, քան կարող էր երազել, երեկ հենց դա էլ ասում էր, խոստովանում, իրեն չկարողանալով զսպել, նա գնացել է բանակցությունների՝ ակնկալիքով, որ մի լավ կխնդա Նիկոլի վրա, վերջում միևնույն է՝ ամենը արդեն ստացել է բանակցություների հենց սկզբում ու էլ հետաքրքիր էլ չէ, ոչ մի առումով։ Սակարկելու բան էլ չունես, ինչը մնացել է, որ տաս, վստահ է, որ կարող է վերցնել առանց քո տալու։ Հիմա կարող է չկնքել որևէ խաղաղության պայմանագիր կամ ինչ-որ ձևական թուղթ ստորագրի, որ ճանաչում եք իրար տարածքային ամբողջականությունը, խնդիրները կլուծեք խաղաղ ճանապարհով, բայց արդյունքում տեղի չունենա ո՛չ ադրբեջնական զորքերի դուրս բերում Հայաստանից, ո՛չ սահմանների բացում, ո՛չ Թուրքիայի հետ սահմանների բացում, քանի որ Թուրքիան ասել է, որ առանց Ադրբեջանի հետ խնդիրների վերջնական կարգավորման, սահման չի բացելու և ոչ էլ խաղաղություն է խոստանալու։
Սրանք չէի՞ն, որ ասում էին՝ Ղարաբաղը տանք, սաղ խնդիրները կլուծվեն։ Ղարաբաղը տվել են, էս թազա առաջարկների մեջ ոչինչ չեն գրել Արցախի ու արցախցիների մասին, Հայաստանից տվել են 200 քառակուսի կիլոմետր, բանակցում են, որ անկլավներ տան, բանակցում են, որ թշնամու այսպես կոչված փախստականները գան ապրեն Հայաստանում, բայց խնդիրները չեն լուծվում, Ալիևն ասում է՝ հլը ո՞ւր ես, միջանցք էլ պտի տաս, էդ միջանցքում ինչ ուզեմ կանեմ, կտեղափոխեմ, իմ զորքերն էլ որ քո տարածքում են, ոչ մի միլիմետր հետ չեմ տանի։
Հիմա ես ինձ մի քանի րոպեով դնում եմ ինձ լսող ու չլսող նիկոլականների տեղը։ Ասենք ես  2018 թվականի դեկտեմբերին գնացել եմ Նիկոլ եմ ընտրել, որ Ղարաբաղի հարցը մի ձև լուծի, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ սահման բացի, ես լավ ապրեմ։ Պատերազմ է եղել, հանձնել է կեսը, մտածել եմ դե լավ, ասում է՝ Ղարաբաղը մերը չէր, Քոչարյանն էր գրավել Վազգենի ու մյուսների հետ։ 2021 թվականին գնացել ընտրել եմ Նիկոլին, ասել եմ իր ասած ապագայից եմ ուզում, խաղաղություն ա բերելու։ 2022 թվականին Ղարաբաղը հանձնել ա, ասել եմ՝ ոչինչ, կարևորը Հայաստանի անկախությունն ա, ինքնիշխանությունն ա, անվտանգությունն ա, բարեկեցությունն ա, շարունակել եմ մնալ նիկոլական։ Պետք է գան թուրքե՞ր ապրեն Հայաստանում, է ջհանդամը չեն գա, էն սովետի թվին որ ապրում էինք, ի՞նչ էր լինում, Քերոբյանին դաժե շաքարաքլոր են հյուրասիրել։ Հիմա լսում եմ, որ Նիկոլի հետ բանակցող Ալիևն ասում ա՝ ոչ մի սահման չի բացվելու, Նիկոլն էլ ձեն չի հանում։ Սկսում եմ մտածել՝ Եթե Ղարաբաղը տվել եմ, որ Ադրբեջանի հետ սահման բացվի, եթե անկլավները տալիս եմ, որ սահման բացվի, թուրքերին բերում են Հայաստան, որ սահման բացվի, բայց միջանցք են ուզում, թուրքի զորքը մնում ա մեր հողերի մեջ, սահմանն էլ մնում ա փակ, ոնց որ նախկինում էր, նշանակում ա 2018-ից սկսած ես սրիկայաբար խաբվել եմ, Ղարաբաղն էլ իզուր ենք տվել։ Ասում էիր 30 տարի փակ սահմանը բացելու եմ, էդ 30-ից 6 տարին դու ես, ու սահմանը էլի փակ ա։ Ու հարց կտամ՝ բա որ էն բեմին կանգնում գոռում էիր «ապագա կա», մենք էլ պատասխանում էինք գոռալով «կա ապագա», էս ա՞։
Ասել ես էս տանք, էն տանք, սաղ տանք լավ ապրենք, սաղ տվել ես, ու հիմա որ արդեն մեր դարաշրջանն է եկել, որ պետք է լավ ապրենք, պարզվում ա՝ ամեն ինչ մնալու է նենց, որ կար 94 թվից հետո, ուղղակի չկա հաղթանակ, չկա Արցախում հայ, կա մեծացած Եռաբլուր, Հայաստանի 29,800-ն էլ վաղուց էդքան չէ։ Եքա փող ծախսեցին, սիրուն նկարեցին խաղաղության խաչմերուկի ծրագիրը ու դա մոտավորապես դարձավ հայկական ավտոմեքենայի ու տեխնիկայի գաղափարի նման մի բան, այսինքն՝ զրո, բուկլետ, պլակատ։
Ժողովուրդ ջան, բայց հարցն այն է, որ եթե անգամ Նիկոլ Փաշինյանը միջանցք չտա, խնդիրները չեն վերանում․ Ադրբեջանը սահմանին զորք է կուտակում, Հայաստանից օկուպացրած տարածքից էլ իր զորքը չի հանում, ասում է հո Բաքու հետ չեմ տանելու, նրանք խնդիր ունեն լուծելու։ Իսկ ի՞նչ խնդիր է, կարող է՞ ուժով է ուզում բացել միջանցքը։ Բացեց՝ բացեց, ո՞վ պետք է թույլ չտա, Սուրեն Պապիկյա՞նը, եվրադիտորդնե՞րը, թե՞ Ֆրանսիան իր տված մի երկու վիլիսով։ Ֆրանսիան իսկի իր կալանավորված քաղաքացուն չի կարողանում Ադրբեջանից հանել։ Ադրբեջանում Ֆրանսիացի են բռնել, ասում ա իմ քաղաքացուն հետ տուր, Ալիևը պատասխանում ա՝ դու ինձ մի ասա ինչ անեմ, սա իմ երկիրն ա, ես եմ որոշում։
Նորից եմ ասում՝ Փաշինյանն ասում էր Ղարաբաղը հանձնում եմ, սահմանները բացեմ, լավ ապրենք։ 6 տարի իշխանության ես, ո՞ւր ա քո բացած սահմանը, ո՞ւր ա քո խաղաղությունը։
ԱԺ նախագահն ամանորյա ուղերձում ասում է՝ 100 երեխա նամակ է գրել ձմեռ պապիկին, 93-ը խաղաղություն է ուզել, մնացածը՝ ավտո, տիկնիկ։ Ու զարմացել է։ Ինչի՞ ես զարմացել, առաջ 100 երեխայից 100-ը ուզում էր հեռախոս, տիկնիկ, ավտո, խաղալիքից հրացան, հիմա սաղ խաղաղություն են ուզում, որովհետև անգամ մանկապարտեզի երեխաները զգում են, որ դա պրոբլեմ ա։ Էդ անվստահությունը օդում կա ամենուր։ Այսինքն, երբ երեխան իր մանկությունը ապրելու փոխարեն ասում է խաղաղություն եմ ուզում, էն մի երեխան խնդրում է ձմեռ պապիկից, որ հոր դիակը բերի Հայաստանի սահմանից, որ մնացել է տարիուկես առաջ թուրքի գրավելուց հետո, երրորդ երեխան խնդիրում է վերադարձնի իր հայրենի Արցախ, սա լրիվ ապացույցն է, որ դուք մնալու բան չեք։
Կարճ ասած՝ երևի հատուկենտ մարդիկ են մնացել, որ չեն հասկանում, որ սա լրիվ ձախողել է, վարի է տվել։ Ու հատուկենտ մարդիկ են մնացել, որ չեն հասկանում, որ հատկապես հիմա պետք է ունենալ ուրիշ իշխանություն, նորմալ դաշնակից, զարգացնել հարաբերությունները, վերականգնել կապերը ու մանրից վերականգնել երկիրը, թե չէ արհավիրքներ են սպասվում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>