Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա
Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Քաղաքական բանտարկյալների երեխաները հոգեբանական խոշտանգման են ենթարկվում. Ստեփան Դանիելյան Պատերազմ Արցախում
Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը «ՍԻՆՋԱՐ» ՀԿ խորհրդի հայտարարությունը՝ Բորիս Մուրազիի նկատմամբ ազգային պատկանելության հիմքով թիրախավորման վերաբերյալ Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ Նիկոլը կլքի աթոռը․ մեկ զանգով կլուծվի ՀՀ իշխանության հարցը․ Ստեփան Դանիելյան Կենտրոնական բանկը կանգնել է դժվար որոշումներ կայացնելու փաստի առջև Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ» Ոչինչ չի փոխվել, միայն վատացել է Հանրային տրանսպորտի վարորդների առողջության ու անվտանգության հարցերը պատշաճ վերաբերմունք են պահանջում Թևանյանի իրական «մեղադրանքը» ընդդիմադիր գործունեությունն է և... վերջ Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» Լուկաշենկոյին «բորբոքելու» էժանագին քայլ. Փաշինյանն ու Տիխանովսկայան հանդիպել են Դուբլինում անցկացված գագաթաժողովի շրջանակում Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի, մի տարի էլ չի դիմանում Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան Ֆիննախի ցնցող պատասխանը. որքա՞ն է օգնել Արցախը Հայաստանին 32 տարիների ընթացքում. yerkir.am Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում Սթափվեք, մարդկանց մի հասցրեք մшհվшն դուռը. Իրավապաշտպան Ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Գագիկ Ծառուկյանը՝ հայաստանցի երիտասարդների մասին Ոչ պակաս վտանգավոր, քան ծխախոտը. Վեյփն ընդամենը 7 ամսում քայքայում է երիտասարդների թոքերը Սրանք միայն ընդդիմադիրներին են «պինդ բռնում»... ՊԵԿ-ում քննչական գործողությունների ժամանակ առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված օտարերկրացին փախել է Դուբլինում ձվահարել են Զելենսկու մեքենան . Sky News «Սա՛ եք դուք». Սաթիկ Սեյրանյան

Ալիևի նոր «քաղաքական նախագծի» կենտրոնում Հայաստանը լուծարելու գաղափարն է (տեսանյութ)

Ալիևի նոր «քաղաքական նախագծի» կենտրոնում Հայաստանը լուծարելու գաղափարն է:
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․
«Երբ անցած տարեվերջին հայտնի դարձավ, որ 2024 թվականի փետրվարին Ադրբեջանում արտահերթ ընտրություններ են անցկացվելու, տրամաբանությունն ու ողջախոհությունը հուշում էին, որ Իլհամ Ալիևը նոր ընտրությունների կգնա նոր քաղաքական նախագծով։
Ավելին, ադրբեջանական և թուրքական մամուլը, ինչպես նաև երկու երկրների փորձագիտական հանրությունը չէին թաքցնում, որ Հայաստանի դեմ պայքարի հաջորդ փուլը լինելու է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» նախագծի իրականացումը, այն է՝ Հայաստանի տարածքում Բաքվի կողմից վերահսկվող քվազիպետության ստեղծումը: Ակնհայտ էր, որ Ալիևի քաղաքական նախագծի հիմքը, որով նա կգնա արտահերթ ընտրությունների 2024 թվականին, լինելու է «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգը, որը ենթադրում է Հայաստանի Հանրապետության կազմալուծում։
Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայկական հասարակության զգալի մասը և հատկապես նրա այն հատվածը, որը կոչվում է «փորձագիտական համայնք», հիմնովին հավատարիմ է իրականության ընկալման նատուրալիստական մոտեցումներին, անհրաժեշտ էր, որ այս նախագծի հիմնական ուրվագծերը ներկայացներ անձամբ Իլհամ Ալիևը, որպեսզի գոնե տեսական հնարավորություն լինի գնահատելու Հայաստանի գլխին կախված սպառնալիքի աստիճանը, ու Ադրբեջանի նախագահը դա արեց 2024 թվականի առաջին օրերին։
Նախօրեին Ադրբեջանի նախագահը զրուցել է տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և մի շարք շատ կարևոր հայտարարություններ արել պաշտոնական Բաքվի և Երևանի հարաբերությունների վերաբերյալ։
Ալիևի խոսքերից հայտնի դարձավ, որ Ադրբեջանը չի պատրաստվում ընդունել Նիկոլ Փաշինյանի առաջարկը և զորքերը դուրս բերել 2020-2022 թվականներին օկուպացված հայկական տարածքներից, որ Ադրբեջանում հայկական Ջերմուկ քաղաքը համարվում է իրենց «պատմական տարածքը», և ավելի քան ակնհայտ դարձավ, որ «Հայաստանի հետ սահմանները բացելու» պատրաստվելու փոխարեն Բաքուն և նրա թիկունքում կանգնած Անկարան, նոր ագրեսիա են նախապատրաստում Հայաստանի դեմ։
Հիմա դիտարկենք Ալիևի վերջին հայտարարությունների ամենակարևոր հատվածը, մի հատված, որը հիմնովին ապահովեց Փաշինյանի քաղաքական սնանկի կարգավիճակը։
Իլհամ Ալիևը հայտարարել է. «Ադրբեջանցիներն Ադրբեջանից Ադրբեջան մեկնելիս չպետք է անցնեն սահմանային կամ մաքսային հսկողություն: Մեղրիով երթուղի կա, սովետի ժամանակ կար՝ երկաթգիծն էր աշխատում, ճանապարհը կառուցվում էր։ Այս երթուղին պետք է ապահովվի։ Եթե Հայաստանը չկատարի մեր պայմանը, ապա մենք ոչ մի կետում չենք պատրաստվում բացել սահմանը Հայաստանի հետ, և նրանք հավերժ կմնան տարածաշրջանում փակուղի»։
Ալիևի հայտարարությունը նշանակում է, որ նույնիսկ Արցախը ստանալուց հետո Ադրբեջանը չի հրաժարվել Հայաստանի հետ կապված իր որևէ պահանջից։
Բացի այդ, Թուրքիան միշտ հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների «կարգավորումը» կախված է Բաքվի և Երևանի հարաբերություններից, և քանի դեռ Ադրբեջանը «բավարարված չէ», Անկարան չի պատրաստվում բացել Հայաստանի հետ սահմանը։ Ալիևի հայտարարությունն իր հերթին նշանակում է, որ «Բաքուն գոհ չէ, բավարարված չէ», ինչը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև սահմանը բաց չի լինելու։
Ալիևի հայտարարությունները նաև նշանակում են, որ երկրների միջև «խաղաղության պայմանագիր» չի լինելու։
Սա իր հերթին նշանակում է, որ Փաշինյանը տոտալ քաղաքական բանկրոտ է։ Նրա բոլոր թեզերը ոչնչացված են։ Նա նույնիսկ իր ընտրողներին տալու բան չունի։ Տարին նոր է սկսվել, բայց արդեն հիմա վստահաբար կարող ենք ասել, որ սա Փաշինյանի անձնական ձախողման տարին է։
Եթե խոսենք քաղաքական կարգախոսների լեզվով, ապա 2024 թվականի առաջին օրերն ապացուցեցին, որ «Ապագա ՉԿԱ»: Հանձնելով Արցախը, «անկլավները» ճանաչելով Ադրբեջանի մաս, հրաժարվելով Բաքվի հետ բանակցություններում արծարծել Արցախի հարցը և արցախցիների իրավունքների հարցը՝ Փաշինյանը ոչ միայն չլուծեց Հայաստանի խնդիրները Ադրբեջանի հետ, այլ պարզապես թույլ տվեց ադրբեջանական զինտեխնիկան, ադրբեջանական բանակի անձնակազմը և Ադրբեջանի ռազմական ենթակառուցվածքը կանգնել Հայաստանի հետ սահմանին, իսկ որոշ դեպքերում՝ անպատիժ խախտել Հայաստանի Հանրապետության սահմանը։
Արցախի կորստի պատճառով ադրբեջանական զինտեխնիկան և զորքերը գտնվում են Երևանից 2 ժամ հեռավորության վրա (եթե Ջերմուկից ես գալիս, և 1 ժամ հեռավորության վրա՝ եթե գալիս ես Երասխից), Նիկոլ Փաշինյանն է այս ամենը բերել մեր սահմանին։ Մտածեք այս ամենի մասին…»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>