Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Դիտել նաև
Թուրքիայի Հաթայ նահանգում 3,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը (AFAD)։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով՝ 06։35-ին (Երևանի ժամանակով՝ 07։35-ին)։
Էպիկենտրոնը գտնվել է Յայլադաղի շրջանում, օջախը՝ 10,4 կմ խորության վրա։
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ դերևս չկան։