Մահացել է «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը
Այսօր՝ հունվարի 8-ի առավոտյան մահացել է «Իրավունք» թերթի երկարամյա գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը։ Ինչպես փոխանցում է News.am-ը, «Իրավունք» թերթի խմբագրությունից հայտնում են, որ նա հանկարծամահ է եղել:
Նշենք, որ դեկտեմբերի 2-ին լրացել էր Հովհաննես Գալաջյանի 60-ամյակը։
Zham.am-ը խորապես ցավակցում է Հովհաննես Գալաջյանի մերձավորներին ու մտերիմներին, «Իրավունք» թերթի անձնակազմին:

