Արմեն Աշոտյանի համար երաշխավորություն են ներկայացրել նախկին և ներկա մի շարք պաշտոնյաներ
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հերթական դատական նիստն է (կարդալ՝ բեմականացված ներկայացումը): Քննարկվելու է խափանման միջոցի փոփոխության հարցը: Այս անգամ Արմեն Աշոտյանի համար երաշխավորություն են ներկայացրել.
Կոլումբիայի պաշտոնաթող Նախագահ, Կենտրոնամետ Դեմոկրատների միջազգային միության նախագահ Անդրես Պաստրանան
ԵԱՀԿ ԽՎ նախկին նախագահ, Վրաստանի նախկին ԱԳՆ,
«Եվրոպական Վրաստան» կուսակցության քաղ.խորհրդի նախագահ Գեորգի Ծերեթելին
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
ՀՀ ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը
«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը
ՀՀ ԱԺ պատգամավորներ՝
Աղվան Վարդանյանը
Ասպրամ Կրպեյանը
Գեղամ Մանուկյանը
Աննա Մկրտչյանը
Տիգրան Աբրահամյանը
Հայկ Մամիջանյանը»: