Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Պատերազմ Արցախում
Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը

Բենզինը կդարնա 550 դրա՞մ

«Ժամանակ» թերթը գրում է. «Կիրակի օրը Հայաստանում բենզինը հերթական անգամ թանկացավ 10 դրամով: Թվում է՝ մեծ բան չի, ընդամենը 10 դրամ: Ճիշտ այդքան՝ 2,5 տոկոսով նոյեմբերին բենզինը թանկացել է Ռուսաստանում: Ռուսաստանում АИ 92 բենզինի միջին գինը մոտ 300 դրամ է: Հայաստանում վառելիքի շուկան ԵՏՄ մտնելուց հետո ամբողջովին կապված է Ռուսաստանի հետ, եւ Հայաստանը վառելիք ներկրում է բացառապես Ռուսաստանից: Բայց կարեւորը ոչ թե այս թանկացումն է, այլ միտումը: Առաջիկայում վառելիքի շուկայում ցնցումները կարող են զգալի լինել, եւ դա կապված է Ռուսաստանում ընթացող պրոցեսների հետ:

Ընդամենը մեկ շաբաթ առաջ ամբողջ ռուսական մամուլը գրեց, որ 2018թ. մարտին այդ երկրում տեղի ունենալիք նախագահական ընտրություններից հետո բենզինի եւ դիզվառելիքի գները կարող են կտրուկ աճել: Ըստ ռուս փորձագետների՝ վառելիքի գները զսպվում են ադմինիստրատիվ մեթոդներով, քանի որ գների կտրուկ թանկացումը կարող է առաջացնել ավտոմեքենաների տերերի եւ ամբողջ հասարակության դժգոհությունը, ինչը բացասաբար կանդրադառնա նախագահի իշխանության թեկնածուի՝ Վլադիմիր Պուտինի վարկանիշի վրա: Իսկ որ Պուտինը հաստատ ընտրվելու է նախագահի պաշտոնում, արդեն հայտարարվել է պաշտոնական մակարդակով. ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովը նոյեմբերի 24-ին հայտարարել էր, որ մայիսին նախագահ Պուտինը կհանդիպի Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ:

Ռուսաստանում բենզինի գնի թանկացման համար մի քանի նախադրյալներ են նշում: Առաջինը կարտելային համաձայնություններն են, երբ նավթավերամշակման խոշոր ձեռնարկությունները միմյանց հետ գները բարձրացնելու համաձայնության են գալիս՝ ավելի մեծ շահույթ ստանալու համար: Կարեւոր պատճառ է նաեւ բենզինի դեֆիցիտը: Ռուսաստանում չեն կառուցվում նոր նավթամշակման գործարաններ, իսկ վառելիքի սպառումը մեծանում է: Վերջերս պրոֆիլակտիկ աշխատանքներ կատարելու համար կանգնեցվել է մոսկովյան ՆՎԳ-ն, ինչը եւս էապես ազդել է դեֆիցիտի առաջացման վրա: Արտադրողները հասկանում են, որ կարելի է օգտվել պահանջարկի եւ առաջարկի տարբերությունից, ու բարձրացնել գները: Բացի այդ, բարձր գինը կարող է զսպել պահանջարկի ավելացումը: Ռուսաստանում վառելիքի թանկացումը նաեւ հայրենասիրական բացատրություն ունի. այդ գումարներն ուղղվելու են Կալինինգրադում եւ Ղրիմում ճանապարհների կառուցմանը եւ այլ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը:

Եթե իսկապես Ռուսաստանում բենզինի եւ դիզվառելիքի գների 30-տոկոսանոց թանկացում տեղի ունենա, ապա դա նույն կերպ կտեղափոխվի Հայաստան: Հայաստանում բենզինի գները կարող են ռեկորդ սահմանել՝ հասնելով մինչեւ 550 դրամի մեկ լիտրի դիմաց: Բենզինի գնի վրա կանդրադառնա նաեւ նոր տարվանից բարձրացվող ակցիզային հարկը: Ի դեպ, Ռուսաստանում եւս ակցիզային հարկը հաջորդ տարվանից բարձրանալու է, բայց անհամեմատ ավելի քիչ, քան Հայաստանում, ընդամենը 4 դրամ 1 լիտրի հաշվով:

Գների բարձրացումը վերաբերում է դիզվառելիքին: Սա իսկապես մեծ անակնկալ կլինի հայ սպառողների համար: Գարնան սկզբին դիզվառելիքի կտրուկ թանկացումը կազդի գյուղատնտեսության վրա: Ռուսաստանում պետությունը սուբսիդավորում է գյուղատնտեսական նպատակների համար օգտագործվող դիզվառելիքը, եւ ռուս ֆերմերներն այնքան էլ չեն տուժում գների բարձրացումից: Հայաստանում, որտեղ մի քանի տարի նմանատիպ ծրագիր էին իրականացնում, եկող տարվանից որոշել են այլեւս գումար չծախսել գյուղացիությանը օգնելու համար:

Արդյոք կա՞ ստեղծված իրավիճակից ինչ-որ ելք: Սկզբունքորեն նման ելք կարող էր լինել այլ երկրներից բենզին եւ դիզվառելիք ներմուծելը: Օրինակ՝ ամենահարմար տարբերակը մեր հարեւան Իրանն է, որտեղ վառելիքի գներն անհամեմատ ավելի էժան են, քան Ռուսաստանում: Բայց ԵՏՄ անդամ Հայաստանը իրավունք չունի Իրանից վառելիք ներմուծել, որովհետեւ Իրանում արտադրված բենզինն ու դիզվառելիքը չեն համապատասխանում ԵՏՄ չափանիշներին՝ իբրեւ թե ավելի անորակ են: Նման չափորոշիչների սահմանումը ընդամենը միջոց է վառելիքի շուկայում ռուսական մոնոպոլիա հաստատելու համար: Հայաստանի հատկապես հարավի շրջանի վարորդները Իրանից եկած բեռնատարների վարորդներից հաճախ են դիզելային վառելիք գնում եւ իրենց փորձով գիտեն, որ իրանական վառելիքը ոչ միայն անորակ չէ, այլ շատ դեպքերում ավելի որակով է, քան բենզալցակայաններում վաճառվողը:

Հայաստանը կատարել է իր պարտադրված ընտրությունը, մենք ԵՏՄ անդամ ենք եւ պետք է համակերպվենք այն բոլոր բացասական երեւույթների հետ, որոնք այդ անդամակցության անիջական հետեւանքն են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>