Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռի տարբեր կառույցներում պաշտոնավարող աշխարհական աշխատակիցների հետ
Դիտել նաև
Աբովյան փողոցում ասֆալտապատման աշխատանքներից հետո նոր «ատրակցիոն» է բացվել
Խորթ մայրը շուրջ 1,5 ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային․ նոր մանրամասներ
Անսպասելի անձրևը լվաց-տարավ Ավանի Սայաթ-Նովա թաղամասի ճանապարհները (տեսանյութ)
Անծանոթ մարդկանց են գրանցել Սոնա Աղեկյանի տան հասցեում
Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը
Հունվարի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով հանդիպում ունեցավ Մայր Աթոռի տարբեր կառույցներում պաշտոնավարող աշխարհական աշխատակիցների հետ:
Ինչպես հաղորդում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը, հանդիպմանն Ամենայն Հայոց Հայրապետը, Ամանորի և Ս. Ծննդյան տոների առիթով իր հայրական օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցելով ներկաներին, գնահատանքով անդրադարձավ Մայր Աթոռի աշխատակիցների նվիրյալ ծառայությանը Եկեղեցու առաքելության արդյունավորման գործում:
Նորին Սրբությունը հորդորեց նույն ոգով և նախանձախնդրությամբ շարունակել իրականացնել իրենց պարտականություններն ու աշխատանքները` ի շինություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի բարօրություն հայ ժողովրդի:
Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձավ նոր տարվա անելիքներին ու ծրագրերին:

