Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանը դադարեցրել է համագործակցությունը Հանրային հեռուստաընկերության հետ
Դիտել նաև
Դպրոցական եղբայրների դեմ ՔԿ-ն մեղադրանք առաջադրեց երկու հոդվածով
Հանրային հեռուստաընկերությունը ամանորյա զարդարանքներ ու տոնածառեր է գնել 1.42 մլն դրամի գումարով
Թուրքիան և Ադրբեջանը չեն էլ թաքցնում, որ իրենց ազդեցության գործակալների միջոցով են պայքարելու ռուսական ռազմակայանի դեմ
Սա Փաշինյանի վերջին տարին է, եթե արտահերթ գործընթաց չլինի․ նա տարբերակ չունի (տեսանյութ)
Ալիևը փորձում է համոզել Ռուսաստանին և Իրանին, որ Ադրբեջանի սպասվող հարձակումը Հայաստանի վրա նաև Արևմուտքի դեմ է լինելու
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ դադարեցնում է համագործակցությունը Հանրային հեռուստաընկերության հետ։
«Հանրային հեռուստաընկերության ղեկավարները և պատասխանատու անձերը հավատավոր հայ ժողովրդին զրկում են իր իսկ ազգային հեռուստաալիքից լսելու յուր հոգևոր պետի՝ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի պատգամը։
Այսու դադարեցնում ենք որևէ համագործակցություն Հանրային հեռուստաընկերության հետ. քանի դեռ կմնաք այսպես, ուրեմն Մայր Աթոռի Մատենադարանի և հրատարակչության դռները փակ են ձեր առաջ»,-ասված է հայտարարության մեջ։

